Լրահոս
Աշխարհ
15:45
10.12.22
246

Շերեմետևոյում ուղևորը հարձակվել է ավիաընկերության աշխատակցի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Պոբեդա» ավիաընկերության ուղևորն այնքան է շտապել Մոսկվայից մեկնող ինքնաթիռ նստել, որ ի վերջո բաց է թողել իր թռիչքը, իսկ անզուսպ պահվածքի հետևանքով հայտնվել է ոստիկանության գծային բաժնում։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան ժամը մոտ 9-ին՝ Շերեմետևոյում։ Տղամարդը չի համբերել կտրոնը վերցնելու համար, ուստի գնացել է գրանցման սեղանի մոտ բացվելուց 10 րոպե առաջ: Ավիաընկերության աշխատակիցները խնդրել են սպասել, սակայն ուղևորը անձնագիրը նետել է սեղանին և պահանջել սկսել գրանցումը, որից հետո հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա: