Լրահոս
Քաղաքական
14:17
10.12.22
155

Ադրբեջանցի «լրագրողները» փորձել են փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել. Աբրահամյան

Img default alt hy

Այսօր ադրբեջանցի «լրագրողները» Շուշիի հարակից հատվածում փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։

Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։

Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: