Լրահոս

2022-12-10
  • Իրավական
    Պեմզաշենի սպանդի գործով տուժողի փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում
    Նոր մանրամասներ են հայտնի դարձել Պեմզաշենի սարսափելի ողբերգությունից: Սպանված ընտանիքի՝ տուժող ճանաչված հոր փաստաբանը չի բացառում, որ սարսափազդու սպանությանը ներգրավված են եղել երկուսից ավելի անձիք, թեև այս պահին գործով կալանացորվածները 2-ն են: Փաստաբան Գարիկ Գալիկյանը «Հայլուրի» հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտ է պարզել հանցագործության դրդապատճառը:
    20:25
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    20:15
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Թերապևտիկ սնուցում դիալեզ ընդունող հիվանդների համար. ինչից է պետք հրաժարվել
    Դիալեզ ընդունող հիվանդների սնունդը բուժման ընդհանուր հաջողության կարևոր բաղադրիչն է: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է պետք ուշադրությամբ հետևել բժշկի կողմից մշակված սննդակարգին, և այդպիսով կանխել բարդությունների զարգացումն ու կյանքի որակի նվազումը։ Ճիշտ դիետան և հատուկ սննդային հավելումները կարող են օգնել հաղթահարել սննդային թերությունները, լրացնել սպիտակուցների և կալորիաների պակասը: Բարձր սպիտակուցներով և բարձր կալորիականությամբ դիետան՝ սահմանափակ կալիումով և ֆոսֆորով հարուստ մթերքներով, ունակ է բարելավելու հիվանդի վիճակն ու կարգավորելու նյութափոխանակությունը։ Սննդային վիճակը դիալեզի ընթացքում կյանքի որակն ու տևողությունը, ինչպես նաև բուժման արդյունավետությունը որոշող հիմնական գործոններից մեկն է։ Որքան շատ սպիտակուցներ օգտագործի հիվանդը, այնքան բարձր կլինի նրա կյանքի տևողությունը: Անհրաժեշտ է սննդակարգում սահմանափակել կալիումի պարունակությունը՝ընդունելով օրական 2000-2700 մգ: Ֆոսֆորի ընդունումը չպետք է գերազանցի օրական 1000 մգ-ը։ Աղ և նատրիում (սեղանի աղ) - օրական ոչ ավելի, քան 5-6 գ կամ 75 մգ: Հեմոդիալիզի սննդային անբավարարության զարգացման հիմնական նշաններ են․ Քաշի կորուստ՝ ավելի քան 10% վեց ամսում Ցածր մարմնի զանգվածի ինդեքս Լաբորատոր տվյալներ՝ ալբումինի և արյան խոլեստերինի ցածր մակարդակ Քրոնիկ բորբոքման նշաններ Հայտնի է, որ դիալեզի թերապիայի մեկնարկից հետո հիվանդների մի զգալի մասի մոտ նվազում է ուրեմիկ թունավորումը, սննդակարգն ընդլայնվում է, և սննդային վիճակը զգալիորեն բարելավվում է: Սակայն այս ֆոնի վրա կարող են զարգանալ ջուր-աղ նյութափոխանակության խանգարումներ, կալիումի, կալցիումի և ֆոսֆորի ցուցանիշների աճ։ 70–75 կգ քաշ ունեցող հեմոդիալեզի հիվանդի համար սննդակարգը պետք է պարունակի 75–85 գ սպիտակուց և 2500–2800 կկալ։ Եթե ​​սպիտակուցի և էներգիայի անհրաժեշտ քանակությունը չի ապահովվում, ապա բնականաբար զարգանում է սննդային (սպիտակուց-էներգիա) անբավարարություն։ Սննդային անբավարարության զարգացումից և առաջընթացից խուսափելու, սպիտակուցի պակասը և կալորիականության ընդունումը փոխհատուցելու համար դիալեզի բուժում ստացող հիվանդների համար մշակվել են հատուկ բարձր սպիտակուցային, բարձր էներգիայի բանաձևեր: Հաշվի են առնվել դիալեզի հիվանդների համար նախատեսված սննդամթերքի հիմնական պահանջները. նման արտադրանքը պետք է լինի բարձր սպիտակուցային և բարձր կալորիականությամբ, բայց միևնույն ժամանակ սահմանափակված լինի կալիումի, ֆոսֆորոի և նատրիումի չափաբաժինները: Նման հատուկ թերապևտիկ խառնուրդները կարելի է օգտագործել որպես ըմպելիք կամ ներարկվել խողովակի միջոցով: Խառնուրդը լիովին հարմարեցված է հեմոդիալիզով հիվանդների հատուկ պահանջներին: Որոշ դիալեզ հիվանդներ օգտագործում են սպորտային սննդային հավելումներ, որոնք նախատեսված են առողջ մարդու նյութափոխանակության համար՝ բարձրացնելու մարմնի զանգվածը: Նման հավելումները գրանցված են որպես սպորտային սնուցում, դրանք սննդային թերությունների դեպքում թերապևտիկ օգտագործման ցուցումներ չունեն: Ավելին, հակացուցված են դիալեզով հիվանդներին և կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, քանի որ դրանք սովորաբար պարունակում են սպիտակուց՝ սոյայի իզոլատի տեսքով և զգալի քանակությամբ կալիում և ֆոսֆոր։ Այդ իսկ պատճառով, մասնագետները հորդորում են զերծ մնալ նման արտադրանքների ձեռքբերումից և դիմելով համապատասխան բժշկին՝ ստանալ հատուկ մշակված սննդակարգ։ Սեփական առողջության հանդեպ պատասխանատվությունը կկանխի սպիտակուց-էներգետիկ թերսնման զարգացումը` առանց այնպիսի բարդությունների, ինչպիսիք են հիպերկալեմիան, հիպոկալցեմիան, հիպերֆոսֆատեմիան և գերհիդրումը:
    20:10
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացրել է, որ Արցախում մեկնարկել է ընդերքի մշտադիտարկման աշխատանքները։ Արցախից պաշտոնապես արձագանք դեռ չկա ու այս թեմայով, ոչ պաշտոնական աղբյուրներից, բավականին հակասական տեղեկություններ են ստացվում։ Ըստ այդ տեղեկությունների, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այդպես էլ հնարավորություն չեն ստացել մուտք գործել նախապես պլանավորած հանքավայրեր, որովհետև մի խումբ արցախցիները դեպի հանք տանող ճանապարհը փակել են։ Ընդ որում՝ նույնիսկ տեղեկություն կա, որ ադրբեջանցիների ճանապարհը 2 հատվածում է փակվել։ Թե այս պահին որտեղ են ադրբեջանցիները, ինչ է հաջողվել նրանց ուսումնասիրել և իրականում ինչ գործընթացներ են ընթանում, դեռ ամբողջությամբ հստակ չէ»։
    19:55
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
    «Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Այցը տեղի է ունեցել նոյեմբերին: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին եւ օգնել են կապվել ընտանիքների հետ: Ամատունին ասաց, որ գաղտնիությունից ելնելով չի կարող նշել, թե քանի գերիներին են այցելել կոմիտեի աշխատակիցները:
    19:40
    10.12.22
    Ավելին
  • Սպորտ
    Ծնկի եկած բրազիլացիները և Արգենտինայի «Մեսիան». Ոսկե գավաթն արդեն մոտ է
    Մեկ շաբաթից հայտնի կդառնա Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի անունը: Աշխարհի գործող փոխչեմպիոնը՝ Խորվաթիայի ընտրանին 11 մետրանոց հարվածաշարով կարողացավ ծնկի բերել բրազիլացիներին: Մունդիալ 2022-ի կիսաեզրափակչում է արդեն Մեսսիի հավաքականը: Արդյոք կիսաեզրափակիչ կգնա՞ Ռոնալդուն, պարզ կլինի այսօր՝ Պորտուգալիա-Մարոկկո խաղից հետո:
    19:25
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/10/1228401/
    19:15
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը: Երեկոյան ժամերգության սկիզբը ժամը 18:00-ին է։ «Ի լուր մեր բարեպաշտ ժողովրդի, հայտնում ենք, որ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու արարողությանը և ստանալու սքանչելագործ Սրբի մասունքի օրհնությունը: Երեկոյան ժամերգության սկիզբը` ժամը 18:00-ին»,- տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմից:
    19:00
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու համար
    Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ առիթով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ արդյոք օգտվո՞ւմ են նույն իրավունքներից և ազատություններից։ Այսօր մենք նաև նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ Օր, երբ մենք, իրացնելով մեր ինքնորոշման իրավունքը, արտահայտել ենք մեր կամքը՝ անկախ ապրելու մեր հայրենիքում և որոշելու մեր ապագան։ Ավելի քան երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որ պետք է վերջ դներ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ապահովեր խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, սակայն այն, ինչ ունենք, շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։ Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիմել է բազմաթիվ հանցագործությունների՝ սպանելով քաղաքացիական անձանց, առևանգելով և խոշտանգելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով նրանց ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, դիտավորյալ խաթարելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը և ոտնձգելով Արցախի ամբողջ բնակչության հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Սրանք փաստեր են, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են, մարդկանց խաթարված կյանքն է ու մշուշոտ ապագան։ Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն փորձում է փակել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ։ Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով։ Բայց Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները։ Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։ Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը։ Ես դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու և իմ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Առկա վկայությունները առավել քան բավարար են միջազգային համապատասխան մեխանիզմներ գործի դնելու համար։ Սա մեկ կամ մի քանի դերակատարների պատասխանատվության հարց չէ, սա ամբողջ միջազգային հանրության պատասխանատվության հարց է»։ «Ես ձեզնից անկողմակալություն և համարձակություն եմ ակնկալում»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը:
    18:45
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդու չիրավունքների օր․ Ավետիք Իշխանյան
    Ավետիք Իշխանյանը գրում է․ «Այսօր, 1948թ․ ՄԱԿ-ի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և այն ընդունման օրը՝ դեկտեմբերի 10-ը հռչակվեց, որպես մարդու իրավունքների օր։ Փորձենք հակիրճ ամփոփել 2022թ․, Հայաստանում մարդու իրավունքների տեսակետից, բերելով ոչ ամբողջական փաստեր․ -Շարունակվեցին քաղաքական հետապնդումները։ -Կալանավորվեցին դատավոր Բորիս Բախշիյանը, ՏԻՄ հաղթած համայնքապետեր։ -Շինծու մեղադրանքներով կալանավորվեցին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ․ Արմեն Գրիգորյան, Ավետիք Չալաբյան, Տարոն Մանուկյան և ուրիշներ։ -Արմեն Գրիգորյանն, ըստ էության սպանվեց։ -Սպանվեց նաև Սոնա Մնացականյանը։ -Համատարած խախտվեց խաղաղ հավաքների իրավունքը։ Հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բիրտ ուժ, հարյուրավոր մասնակիցներ բերման ենթարկվեցին, կալանավորվեցին։ -Երեք երիտասարդներ սպանվեցին Ապարանում։ -Իր տան դիմաց ծեծվեց Էդգար Ղազարյանը։ -Շարունակվեց դատական համակարգի քայքայումը։ Դրա վառ օրինակներն են Վարդազարյան-Ջհանգիրյան գաղտնազերծված զրույցը, Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահ նշանակումը։ -Ոստիկանանների կողմից Վանեսքեսյանին խոշտանգումները։ Այսպիսով, այս օրը՝ դեկտեմբերի 10-ը կարելի է հռչակել, որպես Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման օր»։
    18:20
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Թանկացել է կաթը, պանիրը, կարագը, բանջարեղենը․ Վիճակագրական կոմիտե
    2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գնանցվել են Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.4%-ով: Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։ 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 9.2%-ով, ալյուրինը՝ 9.9%-ով, հացինը՝ 15.8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.5%, 0.1%, 0.5% և 0.8%-ով: Դրան զուգընթաց, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձավարեղենի՝ 13.8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.6% և 3.9% գնանկում: Տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում և թռչնամսի ու գառան մսի՝ 2.2%, 5.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ համապատասխանաբար 2.4%, 0.7% և 0.3% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի՝ 11.1%, պանրի` 21.5%, խտացրած կաթի՝ 30.3%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%, 1.8% և 1.0% գնաճ: Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 3.4%, 9.5%, 11.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6%, 0.9%, 0.4%-ով: Ձվի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 2.0%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.1%-ով: Ցիտրուսային մրգերի գները 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել են 6.4%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 12.7% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.5%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 17.5% գնաճ: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 11.4%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.91 տոկոսային կետով:
    18:05
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
    ԱԻՆ–ը հայտնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 10-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:
    17:50
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի ընդունել հակաադրբեջանական ուղղումները
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագծում հայամետ կոնգրեսականների առաջարկած հակաադրբեջանական ուղղումները։ Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքին (NDAA), որը ներառում է 858 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե, կողմ է քվեարկել 350 կոնգրեսական։ Փաստաթղթին դեմ են քվեարկել հայամետ կոնգրեսականներ՝ դեմոկրատներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փելոնը, Ջուդի Չուն և հանրապետական ​​Գաս Բիլիրակիսը։ Երկրի 2023 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում երկու ուղղում է առաջարկվել դեմոկրատ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի և Ալեքս Պադիլլայի կողմից, իսկ 5 ուղղումներ առաջարկել են Ջեքի Սփայերը, Ֆրենկ Փելոնը, Ադամ Շիֆը և Թոնի Կարդենասը։ Թիվ 682 և 724 փոփոխությունները արգելք էին նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերաբերյալ։
    17:40
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Nissan-ը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջիկ հետիոտնի
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կիևյան 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/10/1228395/
    17:30
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վթարային ջրանջատում Երևանում ու մարզերում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 16։00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4-98 հասցեների ջրամատակարարումը: -ժամը 16։00-21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով գյուղերի ջրամատակարարումը: -ժամը 15։30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4, 5, 7 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    17:20
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    17:10
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վայոց ձորի մարզպետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
    Դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից: «Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում Ճապոնիայի Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։ Մարզպետը դեսպանին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։ Դեսպանն իր հերթին առաջարկեց ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ, հույս հայտնելով, որ այդ ծրագրերը, լիովին համահունչ լինելով Հայաստանի Կառավարության գերակայություններին, էլ ավելի կամրապնդեն Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Կողմերը բարձր գնահատեցին փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպման շրջանակներում կողմերն այցելեցին նաև Վայք համայնք, որտեղ տեղի ունեցավ Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում» ծրագրի «ԶարՄան» կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ազգանվեր գործունեության համար, որը միտված է խթանել մարզում կյանքի դժվարին հանգամանքներում հայտնված երեխաների առողջ զարգացումը և սոցիալական հարմարվողականությունը՝ վերանորոգելով և բարելավելով խաղահրապարակներն ու խաղասենյակները Վայոց ձորում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից ղեկավարվող մանկական զարգացման կենտրոններում»:
    17:00
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ դատախազությունն ու ՌԴ դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում: ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և Համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտությանը: ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանը բարձր է գնահատել Համալսարանի հետ առկա համագործակցության մակարդակը, Համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները՝ ուղղված դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը:
    16:50
    10.12.22
    Ավելին