Լրահոս
Աշխարհ
16:40
10.12.22
193

Դրեզդենում տղամարդը մտել է առևտրի կենտրոն և պատանդառել երկու քաղաքացու

Img default alt hy

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 40–ամյա տղամարդը  կրակել է մեկ մարդու ուղղությամբ, այնուհետ փորձել է ներխուժել ռադիոկայանի խմբագրություն, այնուհետև անհետացել և բարիկադավորվել է  մոտակա առևտրի կենտրոնի նկուղներից մեկում։

Ինչպես նշվում է իրավապահ մարմինների աշխատակիցների տարածած մամուլի հաղորդագրության մեջ, գործողությունը տեղի է ունենում Altmarktgalerie առևտրի կենտրոնի մոտ։

«Պատճառը հնարավոր պատանդառությունն է»,- «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել են ոստիկանությունից։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Պատանդ վերցնելու պատմությունն ավարտվել է, երկու հոգի մեր հսկողության տակ են, նրանք չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հարձակվողի դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Նշվում է, որ առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են։ Իրավապահ մարմիններին խնդրում են զերծ մնալ քաղաքի կենտրոն այցելելուց։ Անվտանգության համար հասարակական և մասնավոր տրանսպորտի տեղաշարժը սահմանափակ է։ Գերմանիայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան շուկաներից մեկը՝ Striezelmarkt-ը, փակվել է։