Լրահոս
Աշխարհ
15:37
10.12.22
151

Մոսկվայում 5-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ 11 հարկից ընկնելուց հետո

Img default alt hy

Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվայի արևմտյան մասում՝ Գովորովա փողոցում, 11-րդ հարկի պատուհանից 5-ամյա աղջկա վայր ընկնելու փաստով։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ երեխան հոսպիտալացվել է, տեղեկացում է vesti.ru-ն:

Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին բնակարանում է եղել աղջկա մայրը, ինչպես նաև 2019 թվականին ծնված ևս մեկ երեխա։ Կնոջ խոսքով՝ երեխաները խոհանոցում հեռուստացույց էին դիտում, իսկ երբ ինքը գնացել է այնտեղ, տեսել է բաց պատուհանին հենված աթոռ։

Տեղի ունեցածի հիմնական վարկածը դժբախտ պատահարն է:

Դեպքի հանգամանքները պարզվում են։