Լրահոս

2022-12-11
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Ֆրանսիան դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում Անգլիան մրցեց Ֆրանսիայի հետ:
    09:30
    11.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    00:09
    11.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աստղաբանը նշել է 2023 թվականը դիմավորելու համար նախընտրելի գույները
    Աստղաբան Օլգա Արխանգելսկայան «Իզվեստիային» պատմել է, թե որ գույներն են լավագույնը գալիք 2023 թվականը նշելու համար և որոնք են Ճագարի տարվա առանձնահատկությունները։ Ինչպես պարզաբանել է փորձագետը, արևելյան օրացույցի համաձայն՝ Սև (ջրային) նապաստակի կամ կատվի տարին ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 22-ից։ «Ուրեմն կատու, թե նապաստակ. Ինչու՞ տարբերություններ կան տարվա անվանման մեջ: Բանն այն է, որ Արևելքում առաջին օրացույցներից մեկը չինականն էր, որտեղ յուրաքանչյուր տարի խորհրդանշվում էր որոշակի կենդանու կողմից: Վիետնամցիները չինացիներից վերցրեցին օրացույցը և նապաստակի տարին փոխարինեցին կատվի տարով, քանի որ այդ հին ժամանակներում Վիետնամում ընդհանրապես նապաստակ չկար: Նաև վիետնամերենում cat բառի արտասանությունը շատ նման է նապաստակ բառի չինական արտասանությանը», – ասել է աստղագուշակը: 2023 թվականին Արխանգելսկայան խորհուրդ է տվել ավելի մեծ ուշադրություն դարձնել ընտանիքին, հարազատներին և մտերիմ մարդկանց, հատկապես ուշադիր խնամել երեխաներին և տարեցներին։ Հնարավոր է ստեղծագործական գործունեության, գիտական ​​բացահայտումների ու զարգացումների բուռն ալիք։ Ավելի լավ է Ամանորին նվերներ պատրաստել նախապես, ցանկալի է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը։ Դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ապրանքների գնման նկատմամբ պետք է ցուցաբերել հատուկ զգոնություն և ուշադրությունլ։ Ամանորյա հագուստի և դեկորի գույների ընտրության սահմանափակումներ չկան, խորհուրդ են տրվում յասամանագույն, մանուշակագույն, կապույտ, կանաչ, նարնջագույն, մանուշակագույն, վարդագույն, բոլոր պաստելի երանգները։ Սպիտակը նույնպես ողջունելի է: Հատկապես նապաստակ մորթուց ավելի լավ է խուսափել: «Բայց հոսող ծիածանափայլ ծաղկեպսակներն ու կայծերը շատ օգտակար կլինեն։ Սենյակն ու տոնածառը կարող եք զարդարել բանջարեղենի և մրգերի տեսքով խաղալիքներով, սեփական ձեռքերով ինչ-որ օրիգինալ և հիշարժան բան անել։ Տոնական սեղանին ավելի շատ կանաչի դրեք, թարմ և շոգեխաշած բանջարեղենով աղցաններ, հատկապես գազար ցանկացած ձևով, ձուկ, ծովատառեխ, ծովամթերք։ Նապաստակի միսը կվախեցնի և կվիրավորի տարվա տիրոջը»,- ավելացրել է աստղագուշակը:
    00:00
    11.12.22
    Ավելին
2022-12-10
  • Img default alt hy
    Երևան
    Հրդեհ` Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարանում. տարհանվել են բնակիչները
    Դեկտեմբերի 10-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։34-ին։ Այրվել է բազմոց։ Փրկարարները տարահանել են 10 բնակչի։
    23:54
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզեր այցերի ընթացքում մտահոգություններ են հնչել անվտանգային հարցերի վերաբերյալ
    Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին այցելել են ՀՀ բոլոր մարզեր, անցկացրել ընդունելություններ, քննարկումներ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիների հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել նաև նախօրոք նախանշված հանդիպման վայրերից դուրս՝ կատարելով շրջայցեր համայնքերում: Մարզերում քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները նույնանման են: Դրանք հիմնականում սոցիալական բնույթի են: Վերաբերել են ոռոգման ու խմելու ջրին, բնակարանային ապահովվածությանը, հարկադիր կատարման վարույթներին, նպաստի նշանակմանը, զինծառայողների ընտանիքի անդամների բժշկական սպասարկմանը: Խնդիրները վերաբերել են նաև ֆիզիկական միջավայրային հարմարեցումներին, մատչելիությանը, հաշմանդամության կարգավիճակի որոշմանն ու տրամադրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում ոչ պատշաճ վարչարարությանը: Բնակիչներն իրենց մտահոգություններն են հայտնել անվտանգային հարցերի վերաբերյալ: Քննարկվել են բուլինգի, երեխաների իրավունքներին վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրազեկել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակի, ինչպես նաև վերջին տարիներին բնակիչների կողմից բարձրացված համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Քաղաքացիներին տրամադրվել են անհատական խորհրդատվություններ, կատարվել են ուղղորդումներ, ստացվել են դիմումներ: Ստացված դիմումների և բարձրացված հարցերի վերաբերյալ ՄԻՊ-ն իր իրավասության շրջանակում կձեռնարկի համապատասխան միջոցներ:
    23:52
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները քեֆ-ուրախության մեջ են. «Mediahub.am»
    Հայաստանի քաղաքական էլիտան այս րոպեներին քեֆ-ուրախության մեջ է: «Դվին» մյուզիք հոլում սկանդալային ճանաչում ունեցող ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանիքն է, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է MediaHub-ը Հարսանիքից լուսանկար է հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, որից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս ներկա է հարսանեկան խնջույքին: Հիշեցնենք, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նա պաշտոնից հեռացավ 2019 թվականի աշնանը. Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել։ Փոգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով ընկել էր կոմայի մեջ և երեք տարի անց, այսօր էլ դեռ կոմայի մեջ է: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
    23:45
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Ալագյազ գյուղում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ
    Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի 7-րդ փակուղու տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։53-ին, մարվել՝ 22։14-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։
    23:35
    10.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հորինովի պետություն Ադրբեջանն արթնացնում է քնած առյուծ Իրանին
    «Իրանը լուրջ գործողությունների կդիմի, եթե Իսրայելը, Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն կտրել Իրան-Հայաստան պատմական սահմանը»,- Գորիսում «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է իրանցի քաղաքագետ Շոեյբ Բահմանը: Փորձագետները հիշեցնում են պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ «Իրանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, սակայն երբեք չի հանդուրժի տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությունը»:
    23:20
    10.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի զեկույցին Թուրքիան ձեռնպահ է քվեարկել. Բաքվի դեմարշը՝ Մոսկվայի դեմ
    Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Ադրբեջանական զեկույցին հրաժարվել է կողմ քվեարկել անգամ Թուրքիան, երբ լսել է հայկական պատվիրակության ներկայացրած փաստերը 44-օրյա պատերազմի մասին: Հայաստանի խորհրդարանի ըննդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն է եվրոպացի գործընկերներին պատմել, թե ինչպես է պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում ապրող մոտ 90 հազար մարդ փախստական դարձել:
    23:05
    10.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրամիության դիտորդների 50 օրը՝ հայ-ադրբեջանական սահմանին. անտեսանելի արդյունք և անորոշ ապագա
    «Եվրամիությունն ակտիվ աշխատում է Երևանի ու Բաքվի միջև վստահություն ստեղծելու համար, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ»,- Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այս հայտարարությունն արել է Ստամբուլում, ուր նա մեկնել է ուրբաթ Երևանից: Ու չնայած՝ Կլաարի՝ երևանյան այցի նախօրեին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայաստանը միայն կողջունի Եվրամիության առաքելության ժամկետի երկարաձգումը, դեռ հայտնի չէ՝ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկող մի քանի տասնյակ եվրոպացիները արդյոք նախատեսվածից երկար կմնա՞ն մեր երկրում:
    22:55
    10.12.22
    Ավելին
  • Հասարակական
    «Իմ երեխեն ձյան տակ ա, պետությունը չի կարում բերի». անհետ կորած Շիրազին սպասում են
    Եվրամիության դիտորդներին անձամբ հանդիպել ու իր եղբոր մարմնի գտնվելու վայրի կոորդինատներն է փոխանցել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ Արման Խաչատրյանը: Պայմանագրային զինծառայող Շիրազ Խաչատրյանը սեպտեմբերյան մարտերի առաջին օրվանից անհետ կորած է համարվում:
    22:40
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանյան լճի մոտ բախվել են Nissan, Toyota Corolla և Honda մակնիշի ավտոմեքենաները
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Nissan, Toyota Corolla և Honda մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/10/1228413/
    22:30
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր. Արցախի տեղեկատվական շտաբ
    Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։ Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ։
    22:15
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ն ՀՅԴ-ի և Հայ դատի ներկայացուցիչներին չի հրավիրել Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆորումին
    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-13-ին Մատենադարանում անցկացնելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը, որին մասնակցելու է 250 հոգի։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆորումին չի հրավիրել ՀՅԴ-ին և Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներին։ Այս մասին գրում է 168.am-ը: 168.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանից հետաքրքրվել է՝ ՀՅԴ-ն հրավիրվա՞ծ է մասնակցելու այս ֆորումին։ «Ոչ Հայ Հեղափոխական դաշնակցությունը, ոչ Հայ դատի կենտրոնական խորհուրդը չեն հրավիրվել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու համար»,- նշել է Մանուկյանը։
    22:00
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն արտասվել է պարտությունից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Մարոկկոյից։ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում, խաղից հետո արտասվել է։ 37-ամյա հարձակվողի համար սա, հավանաբար, աշխարհի վերջին առաջնությունն էր կարիերայում։
    21:45
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարոկկոն սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի նկատմամբ
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հերթական խաղում մրցեցին Մարոկկոն և Պորտուգալիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի մայրաքաղաքի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Մարոկկոն տիրել էր նախաձեռնությանը, սակայն Պորտուգալիան պաշտպանվում էր, երբեմն՝ հակագրոհելով: Մարոկկոն ակնհայտ ձգտում էր «առաջին համարով» խաղալ: Մարոկկոն իրացրեց իր պահը խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ էն-Նեսրին: Թիմերն ընդմիջման գնացին Մարոկկոյի նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսը լի էր սուր պահերով, և Պորտուգալիան իրար հաջորդող պահերով ամեն կերպ փորձում էր վերականգնել հաշվի հասավարությունը, սակայն ապարդյուն: Պորտուգալիան գնդակին տիրելու առավելություն ուներ: Խաղի ավելացված րոպեին Մարոկկոն մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվեց Չեդիրան: Մարոկկոն անթերի գործելով պաշտպանությունում՝ սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մարոկկո-Պորտուգալիա՝ 1:0: Կիսաեզրափակիչում Մարոկկոն կխաղա Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին:
    21:30
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առինջի կամարի հարևանությամբ բախվել են 2 Mercedes, կա 6 վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցեր։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հրշեջ-փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սպասում են՝ քննիչն ավարտի վթարի վայրի զննությունը, որպեսզի կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։ 
    21:15
    10.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուս-ուկրաինական պատերազմ. Կիևը նաև բուլղարական ռազմական օգնություն կստանա
    Բուլղարիան, որ ի սկզբանե հրաժարվել էր զենք տրամադրել Ուկրաինային, հիմա որոշել է հետ չմնալ եվրոպական մյուս պետություններից: Այդ երկրի խորհրդարանը առաջին անգամ հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու առաջին փաթեթին: Դեռ հայտնի չէ, թե խոսքը ինչ զինատեսակների մասին է:
    21:00
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին և հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել․ Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել։ Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման օրն է, զոհերի հիշատակի օրը: Ինչու դեկտեմբերի 9-ը, որովհետև 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրների ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։ Հայաստանի նախկին իշխանությունների ջանքերով և նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Երեկ ամբողջ օրը սպասել եմ թրքաբարո այս սրիկաների արձագանքին: ԱՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության վրա: «Պատիվ ունեմ» դաշինքը միակն էր քաղաքական միավորներից, որ նույնպես հանդես եկավ հայտարարությամբ: ՀՀ ԱԳՆ կոչվող դուքյանից, սակայն, որևէ հայտարարություն չեղավ, և միայն այսօր առավոտյան, հետին թվով տեղադրվել է հայտարարություն: Երեկ տեսնելով իմ հարցազրույցը, որում նշում եմ, որ սպասելու եմ ԱԳՆ տեքստին, այսօր արդեն կայքում այն տեղադրվել է: Հարգելի՛ լրագրողներ, ստուգեք ձեր մեյլերը, արդյո՞ք երեկ ստացել եք պրես-ռելիզ: Ֆեյսբուքում ևս հայտարարությունը տեղադրված չէ, մի պարզ պատճառով, որ հետին թվով տեղադրելու դեպքում «կբռնվեին»: ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մոռացել են, ուրացել են այն օրը, որը Հայաստանն ինքն է դարձրել հիշատակի օր: 1.5 միլիոն զոհերի հիշատակը «խուրդվում» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում: Կեղծ, աննամուս, անբարո մի տեքստ է հրապարակվել հետին թվով, որում 1. Հայոց Ցեղասպանության եզրույթը մի անգամ է օգտագործված ՝ պատմական ակնարկի շրջանակներում, 2. չկա՝ ով է իրականացրել ցեղասպանությունը. Մարսից են իջել, մեզ կոտորել ՝ գնացել, 3. չկա միջազգային հանրությանն ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին ուղերձ: ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, ոնց եք դրանց հետ աշխատում, ու՞ր է ձեր խիղճը»:
    20:50
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եգիպտոսում կարգելվի մզկիթների և դպրոցների մոտ նարգիլե ծխելը
    Եգիպտոսում դեկտեմբերի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն արգելում է նարգիլե ծխել մզկիթներից, եկեղեցիներից և դպրոցներից մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Եգիպտոսի իշխանությունները թույլատրել են նարգիլե ծխել միայն սրճարաններում, ռեստորաններում և հատուկ նշանակված վայրերում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դրա համար հաստատությունները պետք է ձեռք բերեն հատուկ լիցենզիա։ Այն ձեռք բերելու համար պետք է բավարարեն մի շարք պահանջներ, այդ թվում՝ գտնվելով կրոնական և կրթական հաստատություններից, ինչպես նաև գազալցակայաններից անհրաժեշտ հեռավորության վրա։ Սրճարանների և ռեստորանների սեփականատերերը, ովքեր կշարունակեն նարգիլե տրամադրել առանց լիցենզիայի, կտուգանվեն, իսկ այն կրկին խախտելու դեպքում՝ կփակվեն։
    20:40
    10.12.22
    Ավելին