Լրահոս

2022-12-10
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.12.22
    12:05
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կկայանան քառորդ եզրափակիչի մյուս զույգերի հանդիպումները
    Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում կկայանան քառորդ եզրափակիչի մյուս երկու հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա Մարոկկո-Պորտուգալիա, իսկ 23:00-ին` Անգլիա-Ֆրանսիա խաղերը: Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցենմիմյանց դեմ: Նախօրեին կայացած խաղերում կիսաեզրափակիչ էին դուրս եկել Խորվաթիան և Արգենտինան, որոնք երկուսն էլ ուղեգիրը նվաճել էին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ: Մունդիալի առաջին կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին, իսկ երկրորդը` 14-ին: Աշխարհի առաջնության չեմպիոնը կորոշվի դեկտեմբերի 18-ին:
    12:00
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ նախագահը կստանա 1 մլն 664 հազար դրամ, վարչապետը՝ 1 մլն 580 հազար
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Հաջորդ տարի՝ 2023 թվականին, առանց այդ էլ բարձր վարձատրություն ստացող պաշտոնյաների եկամուտները շեշտակի կավելանան, քանի որ 2023 թվականից բարձրանալու է բազային աշխատավարձը, որի հիման վրա հաշվարկվում են բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Ներկայում պաշտոնյաների աշխատավարձերը հաշվվում են հետեւյալ կերպ․ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքը սահմանում է պետական պաշտոնների դրույքաչափերի գործակիցները, որը բազմապատկելով գործող բազային աշխատավարձով՝ ստացվում է տվյալ պաշտոնյայի աշխատավարձի չափը։ Ամենաբարձր գործակիցն ունի հանրապետության նախագահը, նրա պաշտոնի գործակիցը 20 է, իսկ բազային աշխատավարձը՝ 66 հազար 140 դրամ, այսինքն՝ նախագահը ներկայումս ստանում է 1 մլն 323 հազար դրամ։ 2023 թվականին, երբ բազային աշխատավարձը կդառնա 83 հազար 200 դրամ, նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն 664 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 340 հազար դրամով։ Վարչապետի վարձատրության պաշտոնային գործակիցը 19-ն է, ներկայում ստանում է 1 մլն 256 հազար 660 դրամ, 2023 թվականի հունվարի 1-ից նրա ամսական աշխատավարձը կկազմի 1 մլն 580 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատավարձը կավելանա 324 հազար դրամով։ Ազգային ժողովի նախագահի ներկայիս աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ, հունվարի 1-ից կդառնա 1 մլն 497 հազար 600 դրամ, այսինքն՝ կավելանա 307 հազար դրամով։ Նկատենք, որ սա չի վերաբերում պարգեւավճարներին։ Սահմանադրական դատարանի նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայում ստանում են 1 մլն 58 հազար դրամ, հունվարի 1-ից նրանց աշխատավարձը կդառնա 1 մլն 331 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 273 հազար դրամով։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Համբարձում Մաթեւոսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամսական աշխատավարձը ներկայում կազմում է 1 մլն 25 հազար 170 դրամ, բազային աշխատավարձի բարձրացման պարագայում հունվարի 1-ից նրանք կստանան 1 մլն 289 հազար 600 դրամ՝ 264 հազար դրամով ավելի։ Հունվարի 1-ից կավելանան նաեւ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի աշխատավարձերը․ նրանք ներկայում ստանում են 992 հազար 200 դրամ, նոր տարուց նրանց աշխատավարձերը կավելանան 255 հազար 800 դրամով՝ դառնալով 1 մլն 248 հազար դրամ։ Նույնկերպ կաճեն նաեւ պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձերը։ Նրանցից շատերի պաշտոնների համար տարբեր տոկոսային չափերով՝ 30, 50, 100 տոկոս, ամսական հավելավճարներ եւս նախատեսված են, եւ աշխատավարձերի ավելացմանը զուգահեռ կավելանան նաեւ նրանց տրվող ամսական հավելավճարները։ Օրինակ՝ եթե արդարադատության նախարարության նախագիծը, որով գլխավոր դատախազի եւ դատախազների համար 100 տոկոսի չափով ամսական հավելավճար է սահմանվում, նշանակում է՝ գլխավոր դատախազի ամսական եկամուտը կհասնի 2 մլն 500 հազարի»։
    11:52
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամանորին քիչ ժամանակ է մնացել, եւ ավանդաբար այս օրերին Երեւանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով եւ սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները: Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն հավաստիացումները, թե այդ վայրերում կյանքը վերսկսվել է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներում, ռեստորաններում եւ հանգստի այլ վայրերում բնականոն կյանքը չի վերականգնվել, եւ անգամ 30 տոկոս ամրագրում առկա չէ հյուրանոցների կամ առողջարանների. մարդիկ վախենում են եւ ցանկություն չունեն այնտեղ գնալու եւ Ամանորն անցկացնելու: Այստեղ վստահաբար նաեւ պետական քաղաքականություն է պետք, եւ ճիշտ կլինի, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները հորդորեն իրենց աշխատակիցներին գնալ Ջերմոկ՝ փորձելով աշխուժացնել հենց այնտեղի կյանքը:
    11:45
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել
    Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ «Նիսան Իքսթրայլ» մակնիշի մեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա Սմբատ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Սմբատ Հարությունյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    11:37
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը պարապուրդի է մատնվել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն անգամ սեփական լրատվամիջոցներով էին փորձում ստվերել Հարությունյանի գործունեություն ու ռեկտորի ընտրություննրեից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով գրում էին Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում իրականացրած ստուգումների մասին: ՊՎԾ-ի՝ ավելի քան 7 ամիս տեւած ստուգումների մասին առ այսօր հաշվետվություն չի ներկայացվել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ռեկտորի պաշտոնում սեփական թեկնածուին ունենալու ակնկալիքով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուին՝ Լեզվի տեսչության ղեկավար Դավիթ Գյուրջինյանին էր առաջադրել, ու ուսանողների, նրանց ծնողների վրա տարբեր ճնշումներ բանեցնելով՝ փորձում էր Գյուջինյանի համար ճանապարհ հարթել, ինչը, փաստորեն, չի ստացվել. բուհի խորուրդը նախընտրեց գործող ռեկտորին: Ինչ վերաբերում է բուհերի միավորման գործընթացին, ապա այն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոչ միայն կանգ է առել, այլ դրա նախնական՝ սեւագիր տարբերակը հեղինակները պատռել, դեն են նետել: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կառավարական կաբինետում, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, աշխատանքային խումբ էր ստեղծվել: ԿԳՄՍ նախկին նախարարի ղեկավարած աշխատանքային խումբը մինչեւ նոյեմբերի 30-ը վարչապետին գրավոր կարծիք ու առաջարկներ պետք է ներկայացներ: Այսօր արդեն դեկտեմբերի 10-ն է, բայց վերոնշյալ աշխատանքային խումբը հրապարակային որեւէ հայտարարություն չի ներկայացրել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի աշխատակազմից որեւէ մեկի հետ: Բազմաթիվ զանգերից հետո մեզ հաջողվեց աշխատակազմից մի աղջկա հետ կապ հաստատել, որն այդպես էլ մինչեւ զրույցի ավարտը չներկայացավ, չասաց իր անունը: Նա փոխանցեց, որ, իր տեղեկություններով, աշխատանքային խումբը դեռ աշխատում է, ու, որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի ղեկավարած աշխատանքային խումբը ժամկետները խախտել ու նշված ժամանակահատվածում գրավոր կարծիք չի ներկայացրել, դրա համար էլ նրա՝ ներկայանալ վախեցող աշխատակիցը խսիտ «սիրալիր» կերպով պատասխանեց մեր հարցերին ու նույն «սիրալիր» կերպով հեռախոսն անջատեց մեզ վրա»:
    11:30
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ուզում է Պապիկյանին ամբողջովին կախել «կրյուչոկից»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ են իրականացվում, այդ թվում՝ ՊՎԾ կողմից: Պետական գերատեսչություններում ստուգումներն, իհարկե, նորություն չեն: Սակայն, իշխանական մեր աղբյուրի պնդմամբ, ներկայիս ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն, այսպես ասած, «բռի մեջ պահել» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և նրան ամբողջովին կախել Նիկոլ Փաշինյանի «կրյուչոկից», իսկ հետագայում որևէ հարմար պահի ազատել նախարարի պաշտոնից: Այդպիսով, Փաշինյանը մի քանի հարց կլուծի՝ զսպել Պապիկյանի ինքնուրույնության դրսևորումները թե՛ կուսակցության մեջ, թե՛ ՊՆ-ում, հատկապես հաշվի առնելով այն տեղեկությունները, որ Պապիկյանը համարվում է Փաշինյանի պաշտոնի երկու հավակնորդներից մեկը, եթե վերջինիս հետագա պաշտոնավարումն այլևս անհնար լինի, ինչպես նաև ունենալ անվերապահ, լիարժեք վերահսկողություն ՊՆ-ում: Մեր աղբյուրի պատմելով՝ այս ամենը հիանալի հասկանում է Պապիկյանը, որն իր «խաղն» է սկսել: Ի մասնավորի, ըստ մեր տեղեկությունների, նա մեկնել է Մոսկվա՝ ակնկալելով ստանալ իր պաշտոնակից Շոյգուի աջակցությունը: Արտաքին աշխարհից, մասնավորապես Մոսկվայից աջակցություն ստանալու համար, սակայն, փոքր-ինչ ժամանակ է պետք լինելու, իսկ մինչ այդ Պապիկյանը, ըստ քպական մեր զրուցակցի, փորձելու է իր մարդկանցով ՔՊ-ում իր դիրքերն ավելի ամրացնել»:
    11:22
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Կրակոցներ՝ Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
    Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/10/1228365/
    11:17
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արսեն Թորոսյանը «սև ցուցակում» է հայտնվել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սեւ ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, եւ պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը կեղծիքի արդյունքում անցել էին վարչության կազմ, մինչդեռ իրականում ավելի քիչ ձայն էին ստացել նրանք: Բողոքարկման արդյունքում հենց պատգամավոր Արսեն Թորոսյանը դարձավ վարչության անդամ, եւ ազատ ընտրությունների մասին մշտապես բարձրաձայնող հեղափոխականների կյանքում մեծ բան փոխվեց. նրանք դարձան ընտրակեղծարարներ: Հիմա կուսակցության ներսում Արսեն Թորոսյանի դեմ քայլեր են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Ինչպես հայտնի է, ՔՊ վարչության կեղծված ընտրություններում ակտիվ դերակատարություն է ունեցել պատգամավոր Արփի Դավոյանը, որը նաեւ համակարգում է Արսեն Թորոսյանի նկատմամբ ատելության գեներացիան: Այս օրերին խորհրդարանում մեր թղթակիցը նկատում է, որ Թորոսյանը գրեթե միշտ միայնակ է, նրա հետ շատ քիչ մարդիկ են շփվում, անգամ բարեւում: Նաեւ դա է պատճառը, որ նա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել եւ խմբակցության նիստերի, հանդիպումների ժամանակ անգամ ընդդիմադիր ելույթներ է ունենում ու քննադատում իշխանությանը: Մարդ, որը տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը, որպես նախարար՝ չհաջողեց, հիմա ընդդիմություն է խաղում»:
    11:15
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր և վաղը Երևանում փակ փողոցներ կլինեն
    Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը «Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։ Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը»,- նշում են ոստիկանությունից։
    11:07
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը մինչ 19։00-ն փակ է լինելու
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:00
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բանկի կառավարիչը 2 քաղաքացուց խարդախությամբ ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված երկու միացված քրեական գործերով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ: Արդյունքում, Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:52
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք․ Գեղամ Նազարյան
    ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանին, ասել է. «Նենց չի, որ տխուր ձայնով եք ասում, ուրեմն ճիշտ է»: «ՉԻ». Նենց չի, Ալեն Սիմոնյան, որ եթե խրոխտ, բամբ ձայնով եք սա ասում, ուրեմն, խրոխտ եք: Նենց չի, որ Գեղամ Նազարյանը ձեր հետ խոսելիս կարող է ծիծաղել, ուրախ հանաք-շուլուխներով հաղորդակցվել: Էդ մարդը տխուր է և տխրելու պատճառ ունի: Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք. ուրախ-ուրախ Հրապարակի շենքերն եք ծակծկում, երջանիկ տեսքով Կատարում ֆուտբոլ եք նայում, կյանքը հաջող է ստացվել: Բայց իմացեք, որ նենց չի, որ միշտ հավերժ եք լինելու: Մի օր էլ դուք եք տխրելու, այն ժամանակ ձեր տխրությանը ոչ ոք չի հավատա»:
    10:50
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու մարմինը
    Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
    10:45
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի լիակատար ազատության պայքարը ավարտված չէ․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը
    Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։ «Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Արցախում 3 տասնյակից ավելի է՝ դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական ​​անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր: 1991 թվականի այս օրը Արցախի բնակչությունը ԼՂՀ անկախության հանրաքվեով արտահայտել է անկախ պետություն ունենալու իր կամքն ու նվիրվածությունը, իսկ 2006 թվականի նույն օրը ժողովրդավարական և օրինական երկիր ստեղծելու պատրաստակամությամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրությունը: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը պատահական չէր ընտրված. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունը մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի անքակտելի մասն են: Արցախահայությունը, հավատարիմ երկու հանրաքվեներով արտահայտած իր ցանկությանն ու անփոփոխ դիրքորոշմանը, այսօր էլ նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ պատրաստ է տեր կանգնելու և ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները, ապրելու, շենացնելու և զարգացնելու բազմաթիվ կորուստների ու զրկանքների գնով պահպանած պապենական հողը, պայքարելու իր իրավունքի ինքնորոշման արդարացի լուծման համար: Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։ Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Խաղաղություն մեր հայրենիքին, ամուր կամք, համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին», - ասվում է ուղերձում:
    10:37
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն լրջորեն նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ 9 ամիս կա, եթե, իհարկե, օրենքով սահմանված ժամկետում դրանք կայանան։ Իշխող ուժը` ՔՊ-ն, լրջորեն նախապատրաստվում է բոլոր ուղղություններով։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի բոլոր համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացվում, որոնք որպես նախընտրական շտաբներ են ծառայելու։ Ավելի ճիշտ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացված գրասենյակները, որոնք կարճաժամկետ վարձակալվել, ապա փակվել էին, վերաբացվում են։ Օրինակ, Նորքի զանգվածում այսօր գրասենյակի հանդիսավոր բացում կլինի, որին կմասնակցի նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն Արմեն Կոտոլյանն է։ Ի դեպ, ՔՊ ակտիվը որոշել է ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել իրենց թեկնածուի հաղթանակի օգտին։ Իհարկե՝ կլինեն խմբեր, որոնք, ինչ-ինչ շահերից ելնելով, կփորձեն տակից «պադնոժկա» տալ՝ ունենալով քաղաքապետ դառնալու երազանք, սակայն հիմնականում միասնական պայքար են տանելու՝ հասկանալով Երեւանի «ռազմավարական» նշանակությունը։ ՔՊ աղբյուրը պատմեց, որ չնայած Ավինյանը գլխավոր շեշտը դրել է մայրաքաղաքում հեղինակություն եւ ձայն ունեցող անձանց վրա եւ կարծում է, որ նրանց հետ պայմանավորվածությունների արդյունքում են իր ձայները գալու, սակայն ընդունել է նաեւ թիմակիցների դիտողությունները, որ Երեւանի պողոսների վրա էլ է պետք աշխատել»:
    10:30
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրավիճակը ճանապարհներին՝ 10։00-ի դրությամբ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ցերեկային ժամերին նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։ Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:22
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարդու իրավունքները համընդհանուր են․ ՄԻՊ-ի ուղերձը
    Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Իզուր չէ, որ ժողովրդավարությունների չափման միավորը մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակն է, թե ինչպես են հանրային իշխանության մարմիններն ապահովում, որ անձինք ազատորեն իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները։ Եվ պետության ստեղծումը հենց այն սոցիալական համաձայնությունն է, որի կենտրոնական պայմաններից է իրավունքների ու ազատությունների գործնականում իրացման հնարավորությունների ստեղծումն ու դրանց անդադար կատարելագործումը։ Այլ կերպ ասած, հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները։ Մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես սահմանադրական անկախ մարմին՝ միտված իրավունքների և ազատությունների խախտումների կանխարգելմանն ու վերացմանը։ Իրավունքների պաշտպանության կոնցեպտը, սակայն չի սահմանափակվում միայն հանրային իշխանության կամ անկախ մարմինների պարտավորություններով, այն ենթադրում է հանրության կողմից իրավունքների ճանաչման ու հարգման միջավայր, որտեղ առավել լավ պայմաններ կան, որ մարդն, անկախ իր սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, կարողանա առանց խտրականության իրացնել իր իրավունքները։ Իրավունքների կոնցեպտը վերացական մի բան չէ, այն շատ կոնկրետ նշանակում է իրական հնարավորություն, որ օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա անկախ կյանք վարել, նշանակում է, որ իր համայնքին սպառնացող բնապահպանական վտանգների մասին կարծիք բարցրաձայնող անձը չլռեցվի արհեստական իրավական գործընթացներով ու տուգանքներով, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա անկախ, անկողմնակալ դատարանում ակնկալել իր գործի արդար քննություն, երբ խախտվել է իր որևէ իրավունք, դա նշանակում է, որ հասարակության մեջ որևէ մեկը չպետք է դառնա խարանի թիրախ, երբ իրացնում է որևէ իրավունք կամ պարզապես որևէ հատկանիշով տարբերվում է շատերից։ Այլ կերպ ասած, մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին՝ որպես պարտավորություն հարգելու մյուսների իրավունքները և որպես իրավունք՝ իրացնելու սեփական իրավունքները։ Շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ»։
    10:19
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.53 դրամ է, վաճառքը՝ 405.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.62 դրամ է, վաճառքը՝ 428.21 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.52 դրամ:
    10:15
    10.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    7 ահազանգ է ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
    Դեկտեմբերի 7-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում, Տաթև-Շինուհայր, Կապան-Տաթև և Թթուջուր-Բերդ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    10:07
    10.12.22
    Ավելին