Լրահոս
2022-12-10
-
ՔաղաքականԹիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ ՔՊ-ական պատգամավորը կենտրոնացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա ընկեր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի վրա: Քոչարյանը տարբեր վայրերում, մասնավոր զրույցներում պահը չի կորցնում խոսել երեք պատգամավորների մասին, նրանց մեղադրել շատ գործուղումների մեկնելու համար, անգամ բուքմեյքերական «Վիվարո» ընկերությունից «փայ» ունենալու համար: «Ֆակտոր»-ին նոյեմբերի 25-ին տված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել էր նաեւ այդ «Վիվարո»-ի գործունեությանը եւ իր թիմակիցների՝ Հունաստանում հանգստին: Լրագրողը հարց է հնչեցնում՝ «Վիվարո»-ին գուցե քաղաքական երաշխիքներ են տվել գործընկերները, որոնք Հունաստանում իրենց հաշվին հանգստանում են: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Պետք է Ազգային անվտանգությունը ճշտի ամեն ինչ, նաեւ Ձեր բարձրացրած հարցը»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը որեւէ առնչություն չունի «Վիվառո» ընկերության հետ եւ երբեւէ այդ ընկերությունից գումար չի ստացել: «Իմ եկամուտը գոյանում է պատգամավորական աշխատավարձից: Եթե իրավապահ համակարգը գտնում է, որ պետք է ստուգի, թող ստուգի», – նշեց նա: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում»:Ավելին14:1510.12.22 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները 31-ամյա տղամարդու մոտ մարիխուանա են հայտնաբերելՈստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Սարդարապատ գյուղի Մարտիրոսյան եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին14:0710.12.22 -
ՀասարակականՀատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներըՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները։Ավելին14:0010.12.22 -
Արտաքին քաղաքականություն«Պատասխան հարվածի իրավունք ունենք». Պուտինը նորից խոսել է միջուկային զենքի մասին«Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է իր հունով, ամեն ինչ կայուն է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Ղրղզստանում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Վլադիմիր Պուտինը խոսել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, նշել, որ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ նահանգները իրենց ռազմավարության մեջ անդրադառնում են միջուկային զենքը գործի դնելու հնարավոր դեպքերին:Ավելին13:5210.12.22 -
ՀասարակականԵրևանում վթարի է ենթարկվել հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենանԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց խաչմերուկում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/10/1228379/Ավելին13:4510.12.22 -
Իրավական«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներԴեկտեմբերի 9-ին՝ ժամը 01.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:3710.12.22 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան տեսնում է՝ Արևմուտքը Հայաստանը հանում է Ռուսաստանի դեմ«Արևմուտքը համառորեն փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության միջև»,- ՏԱՍՍ գործակալության ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների վարչության տնօրեն Դենիս Գոնչարը: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են Հայաստանի իշխանություններին ու բնակչությանը հանել Ռուսաստանի դեմ և գործել Հայաստանի ազգային շահերի դեմ։Ավելին13:3010.12.22 -
ԻրավականՈստիկաններն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերելԴեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։ Պարզվել է, որ դրանք պատկանում են նշված տան 36-ամյա բնակչին. նա փամփուշտները ձեռք է բերել եռամսյա հավաքների ընթացքում: Աշտարակի համայնքային ոստիկանները նաև բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, մի քաղաքացի կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ, պայթուցիչով նռնակ ու հարյուրից ավելի փամփուշտ։ Հանգամանքները պարզվում են։Ավելին13:2210.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀՀ-ն կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության ՌԴ-ի նախաձեռնությունները. ԳոնչարՀայկական կողմը կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում Ռուսաստանի համագործակցության նախաձեռնությունները՝ երկկողմ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «2021 թվականի մայիսի 6-ին Սերգեյ Լավրովի ՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկկողմ միջկառավարական փոխըմբռնման հուշագիր։ Դրա դրույթներին համապատասխան՝ ընթացիկ տարվա մարտին տեղի են ունեցել կենսաբանական անվտանգության վերաբերյալ օգտակար միջգերատեսչական խորհրդակցություններ։ Հայ գործընկերներին ցուցադրվել են բժշկակենսաբանական անվտանգության ոլորտում ռուսական մշակումները։ Տեսնում ենք, որ Երևանում պատրաստ են մեծացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ ներառյալ օրենսդրական կարգավորման փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքների կատարելագործումը, կադրերի պատրաստումն ու որակավորման բարձրացումը, պատվաստանյութերի և բժշկատեխնիկական սարքավորումների համատեղ արտադրությունը»,- ասել է Գոնչարը:Ավելին13:1510.12.22 -
Հասարակական32-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնիԵրեկ` դեկտեմբերի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Կ-ն իր վարած LADA մակնիշի ավտոմեքենայով Բագրևանդի փողոցի թիվ 130 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 52-ամյա Սուսաննա Վ-ին և 57-ամյա Մարինե Թ-ին։ Այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ՝ 43-ամյա Արման Ս- կողմից կայանված Hyundai մակնիշի և 35-ամյա Մուշեղ Ա-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/10/1228378/Ավելին13:1210.12.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը. Դենիս ԳոնչարՌուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում ՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը, կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին: «Մենք նաև պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների և փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը», - հավելել է Գոնչարը։ Նրա խոսքով՝, այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում: «Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի ժամանակին», - հավելել է նա: Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը, որոնք Սոչիի հիշյալ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության հետ միասին ձևավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը։ «Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Դա հատկապես նշել են երեք երկրների առաջնորդները Սոչիի գագաթնաժողովում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մեր խաղաղապահների ջանքերի պահանջվածությունը», - հավելել է նա։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, դիվանագետը նշել է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: «Առարկայական քննարկվել են երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և երեք երկրների միջև և տարածաշրջանում փոխադրումների կազմակերպման հարցերը։ Հայկական և ադրբեջանական կողմերը նշել են Ռուսաստանի դրական դերը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերում», - նշել է Գոնչարը:Ավելին13:0710.12.22 -
ՔաղաքականԱրդյո՞ք հայն այսպիսինն էր, թե՞ նրան դարձրին այսպիսին. Նարեկ Մանթաշյան«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ տանջող հարցը՝ արդյո՞ք հայը այսպիսինն էր, թե՞ նրան դարձրին այսպիսին. Իմ գիտակից կյանքում տարբեր պատեհ, կամ անպատեհ առիթներով լսել եմ. Հայի նախանձ, որտեղ հաց էնտեղ կաց, փորը կուշտ տակը չոր, մի գդալ ճաշ տամ «հետևիցս քաշ տամ»)) տարօրինակ արտահայտությունները: Երբեք լուրջ չեմ վերաբերվել՝ մտածելով զուտ բառեր են, բայց հիմա, երբ հայը կորցնում է հայրենիք ու զգում ես, թե ինչպես է վերաբերվում էդ հայրենիքի կորստին, ինչ անտարբերությամբ, հասկանում ես, որ դրանք ուղղակի բառեր չեն, սա նկարագիրա... Ավելի լավ հասկանալու համար. Օրեր առաջ ապամոնտաժվեց կրպակ, դրանից առաջ մեկ այլ շինություն, զուգահեռ մեկ այլ և այդպես շարունակ... Ու հետևում եմ, թե ոնց է բազմաչարչար հայ ազգս հրճվում ուրիշի ունեցվածքի կորստից ու ամենևին կապ չունի դա օրինական թե ապօրինի շինություն է քանդվում, կարևորը՝ քանդվում է այն, ինչը քոնը չի, այսինքն հային ուրախացնում է այն, որ եթե ես չունեմ, թող դիմացինս էլ չունենա: Որևէ մեկը անկեղծ այնքան չի ուրախանում սեփական նոր ունեցածի համար, որքան ուրիշի կորցրածի, սա աղետ է: Օրինակ օրեր առաջ Նիկոլը հայտարարեց, որ պետությունը որևէ պարտավորություն չունի աղետի գոտու նկատմամբ՝ ամբողջը կատարված է, և քանի որ նրա իշխանության օրոք աղետի գոտում կատարվել է 0 շինարարություն, հետևաբար աղետի գոտին կառուցապատվել է ամբողջությամբ «նախկինների» օրոք, բայց հային դա չի գոհացնում, հայն ասում է, որ ինձ տուն տալը բավարար չէ, դրա փոխարեն պիտի քանդվեր ուրիշի ունեցածը և «նախկինները» կդառնային սիրելի... Իսկ մենք, ե՞րբ դարձանք այսպիսին, և մեր խնդիրները մեր դռները թակում են,որովհետև մենք այսպիսինն ենք, թե՞ խնդիրները մեզ դարձրեցին այսպիսինը. Բարդ է ասել, սակայն վստահ եմ 1915թ.-ին մենք այսպիսինն էինք և դրա համար կորցրեցինք հայրենիք: Խորհրդային շրջանում մենք այսպիսինն էինք, վառ նկարագրված է խորհրդային շրջանի մի ֆիլմում՝ «Խոշոր շահում», երբ մարդը մեքենա է շահում, թվում է բոլորը պիտի ուրախանան, բայց արի ու տես, որ այդ շահումը դառնում է մարդուն ատելու, նրանից բամբասելու, զրպարտելու միակ առիթը, ի վերջո շահողին հայը հասցնում է մահի դուռը... Մեր խնդիրների առյուծի բաժինը մեր մեջ է, յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվության գոտում... Հայը պիտի թաղի նախանձը...»:Ավելին13:0010.12.22 -
ՔաղաքականՊՎԾ-ն մտել է Քրեակատարողական ծառայություն. Փաշինյանից հրահանգ կա«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը մանրազնին ուսումնասիրել ծառայության ոլորտը: Եվ, ահա, ՊՎԾ աշխատակիցները զննում են Հայաստանի բանտերի փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, զարտուղի գումարների հնարավոր մուտքերը, որպեսզի հասկանան՝ նոր ծառայության պետ Սերգեյ Ատոմյանից հետո ինչ է փոխվել բանտերում: Ի դեպ, նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի առիթով սկսվել է գործընթաց: Բացի այդ, քաղաքական իշխանություններն են ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում՝ ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, թեեւ նա համակարգ էր մտել՝ առողջացնելու, հեղաշրջում անելու. փաստորեն, չի ստացվում»:Ավելին12:5410.12.22 -
ՍպորտՔաթարում աշխարհի գավաթի խաղերի ժամանակ մահացել է ֆուտբոլային մեկնաբան Գրանթ ՎալըԿատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Նիդերլանդներ խաղի լուսաբանման ժամանակ մահացել է ամերիկյան ամենահայտնի սպորտային լրագրողներից մեկը՝ Գրանթ Վալը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։ Ըստ Վալի կողքին գտնվող լրագրողների՝ դեպքը տեղի է ունեցել խաղի լրացուցիչ ժամանակի ընթացքում. Վալն իր տեղում ընկել է, շտապօգնության բուժաշխատողները շատ արագ մոտեցել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Դեկտեմբերի 7-ին Վալն իր Twitter-ի էջում գրել էր, որ տոնում է իր 49-ամյակը։ Վերջին օրերին Վալն առողջական խնդիրներ ուներ, ինչի մասին նա գրել էր իր կայքում։ ԱՄՆ-Նիդերլանդներ խաղի օրը նրա վիճակը վատթարացել էր։ Կատարում նա այցելել էր մեդիա կենտրոնի բուժհատատություն, բժիշկները նրա մոտ բրոնխիտ էին կասկածել և դեղեր նշանակել։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը և ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ։ Լուսանկարը` Corbis/Icon Sportswire-ի GettyImage-իցԱվելին12:4710.12.22 -
ԱռողջապահականԱրցախում թունավորման հետևանքով հոսպիտալացված անչափահասները դուրս են գրվել․ «News.am»Արցախում դեկտեմբերի 7-ին սննդային թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացված անչափահաս քաղաքացիները դուրս են գրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը: Օհանջանյանը նշեց, որ 32 թունավորված քաղաքացիներից հոսպիտալացվել են երկուսը: Նրանք բոլորը ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը: Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ: ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:Ավելին12:4010.12.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ռուսաստանի դեմ են փորձում հանել Հայաստանի բնակչությանը. ՌԴ ԱԳՆԱվելին12:3010.12.22 -
ՀասարակականՇատերը կարող են փողից «կտրվել»․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում «Բաց հասարակության հիմնադրամի» երևանյան գրասենյակը կամ, այլ կերպ ասած, Սորոսի գրասենյակը։ Ըստ նախնական ժլատ տեղեկությունների, իրականում Սորոսի գրասենյակում տեղի են ունենում ձևաչափային փոփոխություններ, և այս սեգմենտը փորձելու է ավելի շատ տարածաշրջանային ինտեգրվածության նոր մարտավարությամբ հանդես գալ, ինչպես նաև ավելի շատ աշխատել մարզերում, թեպետ ավելի քիչ ֆինանսավորմամբ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում գործունեություն ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներն ու այդ դաշտում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այս ամենի հետ կապված լուրջ անհանգստություններ ունեն, քանի որ շատերը կարող են փողից «կտրվել». ինչպես ասում են, բոլորին չի հասնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Երևանից մինի պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ «հարց լուծելու» ակնկալիքով։ Նրանք այնտեղ փորձել են ներկայացնել ՀՀ-ում գոյություն ունեցող տրամադրությունները, նշել, որ իրենք այսքան «վիզ են դրել» մեծ դժվարությամբ հակառուսական տրամադրություններ արմատավորելու ու արևմտյան քարոզչաթեզերը տարածելու համար, նպաստել են 2018 թ. իշխանափոխությանը, իսկ հիմա փաստորեն կարող են մնալ «խաղից դուրս»։ Նրանք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին խնդրել են, որ գոնե մեկ հանդիպում կազմակերպի Պետդեպի որևէ օղակի ներկայացուցչի հետ»:Ավելին12:2910.12.22 -
ԱրցախԱրցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են վայելել խաղաղությունը և չառերեսվել նոր պատերազմի հետ․ Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երկրի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Երեսունմեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն: Քվեարկությանը 108 736 մասնակիցներից անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը): Երեք տասնամյակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ու պահանջել միջազգային հանրությունից, ինչպես նաև Ադրբեջանից՝ հարգել ու ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը: Արցախցիների ազատ ապրելու կամքը կոտրելու համար Ադրբեջանը ձեռնարկել է լայնամասշտաբ պատերազմներ՝ պատճառել անդառնալի կորուստներ և ցավ, բայց այդքանով հանդերձ՝ արցախահայերը շարունակում են համառ կերպով պայքարել իրենց մայր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Որպես պետնախարար՝ տարբեր առիթներով շփվել եմ Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում ապրող իմ հայրենակիցների հետ: Գիտեմ, թե որքան անորոշություն, դառնություն ու ցավ կա արցախցիների սրտում, բայց ես նաև տեսել եմ նրանց համառությունը, սեփական հողի վրա ապրելու համառ ձգտումը: Արցախի հանդեպ սերն ու նվիրումը բառերով չես կարող բացատրել, դա տոկոնության և չհանձնվելու ցուցիչ է: Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը: Բայց մենք, լինելով ուժեղ և համառ մարդիկ, պետք է նաև սովորենք մեր սխալները վերհանել, չվախենալ դրանք շտկելուց, տեսնենք խնդիրները և աշխատենք դրանց լուծման ուղղությամբ: Ինձ համար շատ կարևոր է նաև պատերազմների հետևանքով տեղահանված արցախցիների ճակատագիրը և նրանց ակտիվ ներգրավվածությունը Արցախի կյանքում, որը հնարավոր է միայն կենսական պայմանների առկայության դեպքում՝ ապահովելով անվտանգությունը, ստեղծելով բարենպաստ պայմաններ՝ նրանց հայրենիք վերադարձը հնարավորինս արագ կազմակերպելու համար։ Փոխվելով, սխալները ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կկարողանանք փոխել մեր ներկան ու երաշխավորել ապագա՝ Արցախի համար: Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են լուսավոր ու ապահով ապագա ունենալ, արժանի են վայելել խաղաղությունը և չառերեսվել նոր պատերազմի հետ, նրանք արժանի են մեծանալ ու ապրել ազատ, անկախ ու ժողովրդավար Արցախում: Եկեք մեր գործով, նվիրումով ու միասնականությամբ նրանց համար երաշխավորենք այդ ապագան»:Ավելին12:2210.12.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորը բացահայտեց վարչապետի սուտը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ սովորող այն աշակերտին, որին ուսուցիչը, որքան էլ փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, շարունակում է այլ բան պնդել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել էր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա այդ օրը թղթածրարով էր եկել, որտեղ ներառված էին Փաշինյանի գրառումները եւ պաշտոնական փաստաթղթերը, որոնք վկայում են երկու բան: «Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա-Աթայի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի հռչակագրով, երկու երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում պատկերացրել են նաեւ Արցախն Ադրբեջանի կազմում», – ասաց Մանուկյանը՝ ցուցադրելով, թե ինչպես է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր տարիների ընթացքում շնորհավորել Արցախի անկախությունը. «Իր կարճ ուղեղով շնորհավորել է, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից»։ Երկրորդը, պատգամավորի խոսքով, այն է, որ սուտ է Փաշինյանի այն հայտարարությունը, թե, Մադրիդյան սկզբունքներով, Արցախն Ադրբեջանի կազմում է։ Ընդդիմադիր պատգամավորի կողմից բերված այս փաստաթղթերն ու հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել եւ մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:Ավելին12:1510.12.22 -
ՔաղաքականՀամընդհանուր հայտարարագրման համակարգը մահակ են դարձնելու, ռիսկերի ենք բախվելու«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող, բազում քննադատությունների արժանացած՝ կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է համարում նաև Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Խոսքը համընդհանուր հայտարարագիր ներդնելու նախագծի մասին է: Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, չէր կարելի նման նախաձեռնությամբ հանդես գալ, կան ռիսկեր, որոնց անպայման բախվելու ենք: Նա համակարգի ներդրման առնվազն երկու պատճառ է տեսնում: «Առաջին հավանական պատճառը, որին շատ հակված եմ, հետևյալն է. արտասահմանից դրամաշնորհ են ստացել, այդ դրամաշնորհը «կերել են», իսկ հիմա համակարգն ընդունելու պարտավորություն են ստանձնել: Սովորաբար գերտերությունները փոքր, մանավանդ անուղեղ կառավարություն ունեցող երկրների վրա փորձարկումներ են անում՝ որոշելու՝ այդ երկրներում ներդնե՞լ համակարգը, թե՞ ոչ: Ու քանի որ այս կառավարությունը անհամեմատելի անուղեղ է, համատարած լոբբինգի արդյունքում պետք է ընդունեն նախագիծը, որովհետև պարտավորություն են ստանձնել: Երկրորդ պատճառը, ըստ իս, մարդկանց ամբողջությամբ վերահսկելի դարձնելն է ու, բնականաբար, հարկելը»,- «Փաստի» հետ զրույցում ընդգծել է Ն. Սարգսյանը: Նա կարծում է, որ թեպետ առաջիկա փուլում միայն եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում է նախատեսվում, բայց քննարկումները ցույց են տվել, որ ուզում են հայտարարագրել նաև ծախսերը, ցանկանում են հարկային բեռը դնել ֆիզիկական անձանց վրա: «Ու եթե անձն ըմբոստ է, հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ընդդիմադիր գործիչ է կամ պարզապես յուրային չէ, այս իշխանության պարագայում այս համակարգը նրա նկատմամբ ռեպրեսիայի գործիք կարող է դառնալ: Մարդը կարող է չհարկվող եկամուտներ ունենալ. օրինակ՝ նվիրատվություն կամ գյուղատնտեսության գործունեությունից ստացած եկամուտ: Վաղը-մյուս օրը պետական մարմիններն ասելու են՝ հիմնավորիր, որ չհարկվող եկամուտ է, հակառակ դեպքում պետք է 25,5 տոկոս հարկ վճարես: Արդյունքում գումարները հավաքագրելու են, մարդկանց աղքատացնելու են, իսկ համակարգը դարձնելու են մահակ, որ իրենց «երաժշտության» տակ մարդիկ պարեն»,-կարծում է նա: Սարգսյանը այլ ռիսկերի մասին ևս մատնանշել է՝ ընդգծելով, որ մարդիկ ստիպված են լինելու հայտարարագիր լրացնելու համար վճարել հաշվապահական կազմակերպություններին, բացի այդ, ոչ բոլորն են հիշելու հայտարարագիր ներկայացնելու ժամկետները, ինչի պատճառով 50 հազար դրամով տուգանվելու են»:Ավելին12:0710.12.22