Լրահոս
Քաղաքական
15:15
10.12.22
111

Փորձելով բանակցություններով հետաձգել էսկալացիայի ռիսկը, ավելի ենք սեղմում զսպանակը. Կարեն Միրզոյան․ «News.am»

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Ադրբեջանն այսօր շատ մեծ գայթակղության մեջ է՝ հաշվի առնելով հայկական կողմի զիջողականությունը, մինչև վերջ օգտագործել դա մաքսիմալ դիվիդենտներ քաղելու համար: Այս մասին News.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Ադրբեջանի մոտ յուրատեսակ պահվածք է ձևավորվել, որ եթե հայկական կողմերի վրա բանեցվի բավականաչափ ճնշում, մենք կարող ենք ստանալ այն, ինչ մեզ հարկավոր է: Քանի դեռ այդ կարծրատիպը ադրբեջանցիների ուղեղում նստա է, քանի դեռ այն չի կոտրվել, Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը»,- ասաց նա: