Լրահոս
16:22
10.12.22
113

Տաթև-Աղվանիի երթևեկությունը վերականգնվել է. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Գորիս-Կապանին այլընտրանք՝ Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը: Վարդենյաց լեռնանցքում, Բերդում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։