Լրահոս
2022-12-13
-
ՀայաստանՀայլուր 12։30 Լաչինի ճգնաժամը. Արցախի իշխանությունը հրատապ քայլեր է ձեռնարկումԱվելին12:3013.12.22 -
ԻրավականՊՎԾ-ն ստուգում է բոլոր կառույցներն ու մեքենաները․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգում է բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաները: Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների խլացուցիչները կամ բոլորին հայտնի «каталозатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել: Բանն այն է, որ այս տարվա նոյեմբերի 28-ին ՊՎԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ստացվել են տվյալներ, որ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (каталозатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաեւ այդ գործընթացում եւ թափոնների առուվաճառքի ոլորտում առկա են խնդիրներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվել եւ իրականացվել են վերահսկողական գործառույթներ: Ըստ ՊՎԾ-ի՝ արձանագրվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար»:Ավելին12:2913.12.22 -
ՔաղաքականՀեռուն գնացող սադրանքների նոր տակտիկան. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախի հետ սահմանին ռազմական սադրանքներ իրականացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր տակտիկա է ընտրել։ Հրապարակ են նետվել իբր քաղաքացիական անձինք «բնապահպանների» ու «լրագրողների» տեսքով, որոնք իբր հետաքրքրված են Արցախի հանքերի բնապահպանական խնդիրներով։ Ու այդ, այսպես կոչված, «բնապահպաններին» նույնիսկ հաջողվեց մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, կարճ ժամանակամիջոցով փակել Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ու բանակցությունների մեջ մտնել խաղաղապահների հետ, որպեսզի Արցախում կարողանան մոնիթորինգ իրականացնել։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։ Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության ՊԵԿ-ի 2021 թ. տվյալներով՝ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է։ Ընդ որում, այդ ընկերության՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը։ Փաստացի փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն մուտք ունենալ Արցախ, այլև ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը։ Բաքուն այդպիսի քայլերով ձգտում է լեգիտմացնել իր մուտքը Արցախի վերահսկողության տակ մնացած տարածք ու դա անում է իբր քաղաքացիական անձանց միջոցով։ Եվ եթե Ադրբեջանը մի անգամ հնարավորություն ստացավ սողոսկել դեպի Արցախի տարածք, ապա քիչ-քիչ կներխուժի ու կհաստատվի Արցախի վերահսկողության տակ մնացած գոտում։ Ինչոր պահի ի հայտ կգան նաև արհեստականորեն ստեղծված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներ, ու այդպես Բաքուն կսկսի աստիճանաբար շրջափակման մեջ վերցնել ու ներսից խեղդել Արցախի պետականությունը։ Բացառված չէ նաև, որ այս ամենի հետ մեկտեղ Լաչինի միջանցքի փակման փորձերը կրկնվեն, չէ՞ որ Ադրբեջանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, որտեղ, իր կարծիքով, պետք է գործեն հաղորդակցության այնպիսի պայմաններ, ինչպիսին Լաչինի միջանցքում են։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ներկա պայմաններում բնապահպանների հետ միասին փորձում են բանակցությունների մեջ խցկվել նաև ադրբեջանցի լրագրողները ու խաղաղապահներին հունից հանել։ Որոշ ժամանակ անց էլ խաղաղապահների հսկողության գոտում կարող են հայտնվել, օրինակ՝ ադրբեջանցի շինարարները։ Թերևս դրա համար անհրաժեշտ հիմքեր ևս ստեղծվում են։ Դրա համար էլ պաշտոնական Բաքվից հայտարարություններ են հնչում, որ մինչև 2025-ը մտադիր են վերակառուցել և ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը: Որոշ ժամանակ անցել էլ Արցախում կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք կցանկանան բնակվել այդ տարածքում և այդպես շարունակ։ Իսկ այս ընթացքում հասցրել ենք համոզվել, որ երբ Բաքուն դիմադրության չի հանդիպում, ապա նրա ախորժակն ավելի է աճում։ Եվ այս առումով ուշագրավ է, որ ադրբեջանցի բնապահպաններին դիմավորեցին տեղի բնակիչները և ռուս խաղաղապահները։ Ու քանի որ ադրբեջանցիները Արցախի տարածք մուտք գործելու ակտիվ փորձեր են կատարում, ապա նրանք կարող են ինչ-որ մի պահի էլ խաղաղապահներից պահանջել, որ իրենց «պաշտպանեն» տեղի բնակիչներից կամ հենց պաշտպանության բանակից: Դա երևի թե լավագույն տարբերակը կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանի իշխանության կողմից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում ադրբեջանական սադրանքները կանխելու ուղղությամբ։ Իսկ երբ մեր իշխանավորների առաջ բարձրացվում է այդ հարցը, ապա նրանք անմիջապես պատասխանում են, թե այդ տարածքի համար պատասխանատու են ռուս խաղաղապահները։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել ադրբեջանական սադրանքներին դեմ հանդիման։ Տպավորություն է, թե Արցախի թեման միայն տեղի բնակիչների ու ռուս խաղաղապահների խնդիրն է։ Ըստ այդմ էլ ադրբեջանցիների տեղեկատվական թիրախում է հայտնվել երկու կարևոր սուբյեկտ։ Առաջինը ռուս խաղաղապահներն են՝ գեներալ Վոլկովի գլխավորությամբ։ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի խաղաղապահներին, իսկ գեներալ Վոլկովն ուղղակի ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել։ Դրա համար էլ ադրբեջանական տեղեկատվական հարթակները հատուկ զրպարտիչ նյութեր են հրապարակում Վոլկովի մասին։ Անընդհատ նշվում է այն մասին, թե իբր Վոլկովը «սադրանքներ» է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, թե իբր նա հայամետ է և այլն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական բողոքն է հայտնում ռուսական կողմին՝ խաղաղապահ զորամիավորման գործունեության հետ կապված։ Իսկ վերջին բողոքի նոտան էլ հղվեց Մոսկվա Արցախի հանքավայրեր արգելքի պատճառով։ Պարզ է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ռուս խաղաղապահները օր առաջ հեռանան կամ մինչև իրենց հեռանալու ժամկետի ավարտը նրանց առաքելությունն ուղղակի դառնա ձևական։ Իսկ դրա համար ադրբեջանական ղեկավարությունը հարմար առիթ է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է Ուկրաինայի ուղղությամբ։ Ուստի, Բաքուն չի ցանկանում, որ խաղաղապահները մնան մինչև 2025 թվականը, երբ նրանց մանդատի երկարաձգման հարցը կրկին կբարձրացվի, քանի որ 2025 թվականին Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ կարող են լինել, քան հիմա է։ Չէ՞ որ ապագան մեծ հաշվով անկանխատեսելի է։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի գրեթե ամենօրյա թիրախավորման տակ է հայտնվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս ոչ միայն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, այլև աշխատանքներ է տանում ադրբեջանցիների տարբեր սադրանքներին արձագանքելու և Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու, սուբյեկտայնության հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունը շատ է անհանգստացնում պաշտոնական Բաքվին, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Վարդանյանը Մոսկվայից է ուղարկվել որպես «դրածո», և նրա հետ չեն բանակցելու։ Թերևս ադրբեջանական կողմը ֆոբիաներ ունի Վարդանյանի հարցում, քանի որ եթե նրա հետ բանակցի, ստիպված է լինելու ընդունել Արցախի սուբյեկտայնության իրողությունը։Ավելին12:2213.12.22 -
ՀասարակականԲարձրահարկ շենքի աստիճանների վրա հայտնաբերվել է տղամարդու դիԵրեկ՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկը, որտեղ աստիճանների վրա հայտնաբերել են տղամարդու դի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/13/1228566/Ավելին12:1813.12.22 -
ՀասարակականԲախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն․ 4 վիրավորներից 1-ը երեխա էԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/13/1228560/Ավելին12:1513.12.22 -
ՀասարակականNissan Pathfinder-ը կողաշրջվել է․ կան վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ղուկաս Մ․-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Նորակերտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/13/1228552/Ավելին12:1013.12.22 -
ԻրավականՉարենցավան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ 30-ամյա համաքաղաքացի է ձերբակալվելՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում կատարված նույն շենքի 62-ամյա բնակչի սպանության հանգամանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, 2022 թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:55-ին «Չարենցավան» ԲԿ ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 12:40-ի սահմաններում հիշյալ հասցեում բնակվող 62 և 30-ամյա բնակիչների միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ ազդրին` պատճառելով մահ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։ Նույն օրը վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 30-ամյա տղամարդը ձերբակալվել է:Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը` արնանման հետքերով: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին12:0713.12.22 -
Քաղաքական«Բաց նյարդ» և անվտանգային խնդիր. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում գնալով ավելի ու ավելի հաճախակի են անդրադարձներ կատարվում հետխորհրդային երկրներում, մասնավորաբար Հայաստանում ներքին ուժերի կողմից հակառուսականության ալիքների ինտենսիվացման ու արևմտյան ազդեցության ակտիվության դրսևորումներին: Փորձագետների համոզմամբ, այս հանգամանքն ինքնին ցույց է տալիս, որ գործ ունենք «բաց նյարդի» հետ, քանի որ Ռուսաստանում վերոնշյալ ակտիվացումներն առաջին հերթին կապում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Առավել ևս, որ հակառուսական ակցիաների ժամանակ ծածանվում է նաև Ուկրաինայի դրոշը: Ռուսական լրատվամիջոցները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը ահռելի փողեր են ստանում Արևմուտքից: Ի մասնավորի, վերջերս լրատվամիջոցներում նշվեց, որ նման ֆինանսավորում ունեցող հիմնական 40 ՀԿներից 15-ին (ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 33 միլիոն դոլար) տարեկան ներարկվում է 1-2 միլիոն դոլար, մյուսները ստանում են 200 հազարից մինչև 1 միլիոն դոլար: Մյուս կողմից՝ հատուկ ուշադրություն է դարձվում այն խնդրին, որ նշյալ ուժերի ներկայացուցիչները կանգնած են Փաշինյանի կողքին, ավելին՝ նրանցից ոմանք ներգրավված են վարչապետին կից ստեղծված իբր արտախորհրդարանական քաղաքական ուժերին ներկայացնող ինչ-որ մարմնի կազմում: Այս ամենը անհանգստության առիթ է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև հենց Հայաստանում:Ինչպես մեզ հետ զրույցում նշում էին հայաստանցի մի քանի քաղաքագետներ, ներկայում գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, որտեղ, ուզենք թե չուզենք, Հայաստանի ու Ռուսաստանի շահերը կենսական կարևորության հարցերում համընկնում են, և վերոնշյալ դրսևորումները, առավել ևս, երբ Հայաստանի իշխանությունների «դաբրոն» ունեն, ստանում են վտանգավոր բնույթ և ունեն անվտանգային լուրջ բաղադրիչ:Ավելին12:0013.12.22 -
ԱռողջապահականՍտեփանակերտի հիվանդանոցում գտնվող 5 քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում․ հայտարարությունՍտեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի խումբ բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում. ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։ «Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: 1 Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Շեյկյան Անդրանիկը Արցախյան երկու պատերազմների մասնակից է: 2 Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար: 3 Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկրատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր: 4 Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ , կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝ համապատասխան բուժում ստանալու համար: 5 Աբրահամյան Քրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում», - ասվում է հայտարարությունում։Ավելին11:5613.12.22 -
Ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Ախուրյանի տարածաշրջանում«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն Ախուրյանի տարածաշրջանում իրականացնում է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը: Ճանապարհների մշակման աշխատանքներ են տարվում նաև հանրապետության մյուս տարածաշրջաններում։Ավելին11:5213.12.22 -
ՔաղաքականՂարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն ժողովրդին․ ՔՊ-ական«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից այս փուլում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի, քիչ է. — Սադրանքներ ՀՀ տարբեր հատվածներում չի բացառվում, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական են: Հիմա ռիսկ չեն անի, դրանք վախկոտ են, էս ձմռան սեզոնին չեն գնա նման քայլի, բայց սադրանքներ տարբեր տրամաչափի ու ձեւի կանեն՝ ով է ասում, որ չէ: — Իրանի սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժությունները ե՞ւս Ձեզ համար մտահոգիչ չեն: — Զորավարժությունները յուրօրինակ պատասխան են այդ երկրին, որն ավելի վաղ զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին: Ամեն ինչ էլ կարող է լինել: Չմոռանանք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ Տավուշում՝ Նոյեմբերյանի հատվածում, գործողություններ կատարվեցին, նույն ժամանակ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին ընթանում: Այդ ժամանակ էլ մենք մտավախություններ ունեինք, եւ ես իմ հարցազրույցներում ասում էի, որ սա Ղարաբաղի վրա հարձակման նախանշան է: Հիմա՝ այսօր էլ, Իրանի սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններից մենք պետք է բոլոր դեպքերում շատ զգույշ լինենք, չնայած, հիմնական սլաքն ուղղված է Իրանին: Ադրբեջանն իրականում Իրանին է ուզում ատամ ցույց տալ: Մի մոռացեք, որ ոչ վաղ անցյալում Իրանի կողմից իրականացված զորավարժությունների ժամանակ ադրբեջանցիներն ինչ-որ չափով լռեցին, սակայն հետո սկսեցին սադրանքներ հրահրել Հայաստանի եւ Իրանի հետ սահմաններին՝ հատկապես Իրանին ցույց տալու, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխան տալ: Ես Ձեզ ավելին ասեմ, հիմա ավելի շատ վտանգված են Հայաստանի, քան Արցախի սահմանները, այսինքն՝ մենք պետք է թե՛ Արցախում, թե՛ Զանգեզուրում, թե՛ Հայաստանի մնացած սահմաններին շատ զգույշ լինենք՝ պատրաստ լինելով ամեն ինչի: Մենք ունենք թշնամի հարեւան պետություն, որն ուզում է մեր տարածքները վերցնել, գրավել, դրա համար մենք չպետք է թուլանանք, պետք է զգոնությունը պահենք: — Պարոն Մելքոնյան, Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքների նպատակը ո՞րն է, ու, ըստ ձեզ, ադրբեջանական կողմը կկարողանա՞ հասնել նրան, որ միջանցքի վրա ինչ-որ եղանակով հսկողություն ունենա: — Դե, դա նորություն չի, իրենք շուտվանից ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ադրբեջանցիներն արդեն մտածում են, որ Ղարաբաղն իրենցն է: Հիմա էլ որոշել են տենց բաներով հայաթափեն, հակառակ պարագայում սպանդ կազմակերպեն: — Եթե միջանցքը փակեն, հայ սահ- մանապահները կմիջամտե՞ն: — Չէ, ոնց կարող ենք խոչընդոտել, մենք ինչ գործ ունենք Լաչինի հետ, որ խառնվենք, էդ ռուսների գործնա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտենք, կգան մեզ կհասնեն: Մենք ռազմական օգնություն չենք կարող միջամտել, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն էդ ժողովրդին: — Հայաստանը, փաստորեն, զուտ դիտորդի կարգավիճակում է: — Չէ, մենք էլ միջազգային ատյաններում ենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի մասին բարձրաձայնում, ցավոք, էս օրին ենք հասել: Հիմա Հայաստանի անվտանգությունը ավելի վտանգված է, քան՝ Ղարաբաղի: — Պարոն Մելքոնյան, այսքանից հետո Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ խաղաղության դարաշրջան ենք թեւակոխելու: — Սահմանագծման, սահմանազատման, խաղաղության պայմանագիր է կնքվելու, որ արդեն մեր ձեռքին չի, խոշոր տերությունների ձեռքին է: Մենք պետք է այդ ձեռքը բռնենք: Մենք ուզում ենք 1991 թվականի սահմաններով մեր երկիրն ունենանք: Խնդիրը դրված է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարվա վերջ պիտի էդ պայմանագիրը կնքենք. կլինի, թե չի լինի, չգիտենք: Ալիեւի հոխորտալուց երեւում է, որ մինչեւ տարեվերջ դժվար կարողանանք խաղաղության պայմանագիր կնքենք»:Ավելին11:4513.12.22 -
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա. ՓրայսՎաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ և արևմտյան եվրոպացիների մտահոգություններին այս առնչությամբ: «Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, այս երկու երկրներին կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում, կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն անում են ամեն բան, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը:Ավելին11:3713.12.22 -
ԱրցախԱՀ ԱԺ հայտարարությունը՝ Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալԱրցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ: «Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին: Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը: Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար: Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»,- ասված է հայտարարության մեջ:Ավելին11:3513.12.22 -
ԱրցախԱրցախում կստեղծվի օպերատիվ շտաբԱրցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով հրատապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը: Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:Ավելին11:3113.12.22 -
ՍպորտՄունդիալ-2022. կիսաեզրափակիչի Արգենտինա-Խորվաթիա խաղին ընդառաջՖուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը` Արգենտինա-Խորվաթիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիան ձգտելու է կիսաեզրափակիչում էլ հետագա պայքարից դուրս թողնել Լատինական Ամերիկայի ևս մեկ ներկայացուցչի: Խորվաթները քառորդ եզրափակիչում բարդագույն խաղում միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից հետո կարողացան հաղթահարել Բրազիլիայի արգելքը: Ի դեպ, Խորվաթիան վերջին մի քանի աշխարհի առաջնություններում խմբային փուլից հետո կայացած բոլոր խաղերում հաղթանակի է հասել հիմնական ժամանակի ավարտից հետո: Արգենտինան, որը Մունդիալի մեկնարկին մեծ անակնկալ մատուցեց ֆուտբոլասերներին, կարծես, վերգտել է իր խաղն ու քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ ոչ պակաս դժվար հաղթանակից հետո կրկին մոտ է եզրափակիչին: Լատինական Ամերիկայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը` Արգենտինան, Նիդերլանդների ընտրանուն գերազանցեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Արգենտինայի ընտրանու դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի գերազանց խաղի շնորհիվ: Արգենտինայի ազգային ընտրանին վերջին 6 խաղերից պարտվել է միայն մեկում, իսկ Խորվաթիան նախորդ 6 հանդիպումներից երկուսն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտություն է կրել և երեքում հաղթանակի հասել: Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:Ավելին11:3013.12.22 -
ԱրցախԱրցախի ԱԽ-ն նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։Ավելին11:2613.12.22 -
Արտաքին քաղաքականությունՌուս խաղաղապահները սպասում են վերևից հրահանգի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից ադրբեջանական կողմը կրկին բնապահպանական ակցիայի շիրմայի տակ փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ ըստ էության, շրջափակման մեջ վերցնելով տասնյակ հազարավոր արցախահայերի։ Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ օրերի սադրանքների, երբ ադրբեջանցիների հետ բանակցություններում ներգրավված էին նաեւ Արցախի ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էր մասնակցում բանակցություններին, Արցախի պատգամավորներն էին հանդիպել խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ, երեկ խաղաղապահները կտրուկ մերժել են արցախյան կողմի մասնակցությունը։ Անգամ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին, որտեղ ճանապարհը փակելուց հետո ավելի քան երկու ժամ հայկական ավտոմեքենաներ էին «գերի» ընկել։ Ռուս խաղաղապահներն ասել են, որ բանակցելու հարց չկա, եւ դա նաեւ ադրբեջանցիների պահանջն է։ Ասել են, որ խնդրի լուծումը քաղաքական որոշում է պահանջում, իսկ իրենք չեն պատրաստվում ուժ կիրառելով հեռացնել ադրբեջանցիներին։ Երբ իրենք «վերեւներից» ստանան այդ որոշումը, կիմանան նաեւ իրենց անելիքները։ Սրանով է պայմանավորված, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարների անունից երեկոյան տարածված հաղորդագրությունում կոչ էր արվում․ «Ռուս խաղաղապահներին հորդորում ենք՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»:Ավելին11:2213.12.22 -
ԻրավականԲացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական և հոգեկան ներգործության, երեխայի առքի կամ վաճառքի, աշխատանքի անվտանգության ապահովման կանոնները խախտելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 10 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1513.12.22 -
ՀասարակականԱդրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում․ ահազանգՖեյսբուքյան օգտատեր Արթուր Արամյանը հրատապ գրառում է արել ․ Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները։Սա էլ Ագդիլն է(սրա մասին դեռ հետո):Նախ ասեմ,որ դրանք մտադիր չեն դուրս գալ այնտեղից և չի բացառվում,որ իրավիճակը լարվի։ Տեղեկացնեմ,որ արդեն գրեթե վստահ եմ,որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում,պարզապես բնապահպանական ակցիայի անվան ներքո և ներգրավելով այդ ամենում մի քանի փնթի գյուղացիների,որպես մասովկա։Շատացել է այն մարդկանց թիվը,ովքեր սկսել են ռուս խաղաղապահներին ցուցադրել գորշ գայլեր ազգայնական ծայրահեղական խմբավորման նշանները։Ողջ գիշեր դրանց կողքին և օպերատորների օբյեկտիվում է եղել արդեն իսկ բոլորիս հայտնի դարձած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Թելմանը,ով էլ իմ կարծիքով ղեկավարում է տեղում կոնկրետ այս օպերացիան,որը պետք է ապակայունացնի կամ սրի իրավիճակը իմ կարծիքով։ Հիշեցնեմ,որ Թուրքիայի բարձրաստիճան սպա էր նշանակվել Ադրբեջանի ՊՆ նախարարի խորհրդական և այս ամենը`թուրք ադրբեջանական տանդեմի կողմից մշակված հատուկ գործողությունների ծրագրի `եթե մի մասը չէ ,ապա սկիզբն է ուղղված Արցախը հայաթափելու և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար,որից հետո էլ կամ էլ միաժամանակ կսկսեն նույնը անել Հայաստանի հանդեպ,քանի որ այս ամենը իրականացնողները և տեղում նրանց համակարգողները չեն թաքցրել և հայտնի են` բազմիցս անգամ Երևան գալու և Երեանը իրենցն է կոչերով։Ճգնաժամը գնալով խորանում է ,իսկ ադրբեջանական ահաբեկչությունն էլ գնալով մեծանում է ևայս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Միացեք t.me/PLATFORMA_A տելեգրամ(այնտեղ էլ ավելի շատ է նյութերի հրապարակումը,քանի որ ֆեյսբուքը որոշ դեպքերում արգելափակում է այն ,ինչը հրապարակվում է այնտեղ)ալիքին և հետևեք Արցախի ու Հայաստանի շուրջը կատարվող իրադարձություններին և իրավիճակի հետագա զարգացումներին։Ավելին11:0913.12.22