Լրահոս
Իրավական
12:29
13.12.22
113

ՊՎԾ-ն ստուգում է բոլոր կառույցներն ու մեքենաները․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգում է բոլոր պետական կառույցներին և պաշտոնյաներին կցված ավտոմեքենաները: Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների խլացուցիչները կամ բոլորին հայտնի «каталозатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել:

Բանն այն է, որ այս տարվա նոյեմբերի 28-ին ՊՎԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ստացվել են տվյալներ, որ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (каталозатор) թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոնների արտահանման, ինչպես նաև այդ գործընթացում և թափոնների առուվաճառքի ոլորտում առկա են խնդիրներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվել և իրականացվել են վերահսկողական գործառույթներ: 

Ըստ ՊՎԾ-ի՝ արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար»: