Լրահոս
Հասարակական
12:15
13.12.22
152

Բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն․ 4 վիրավորներից 1-ը երեխա է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ Տեղի ճանշինը օպերատիվ ձևով կատարել է ճանապարհը ձյունից մաքրելու, աղ ու ավազով մշակելու գործողություններ։