Լրահոս
Հասարակական
12:10
13.12.22
109

Nissan Pathfinder-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ղուկաս Մ․-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Նորակերտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ղուկաս Մ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մարիամ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։  

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։