-
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26
Հեռուն գնացող սադրանքների նոր տակտիկան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Արցախի հետ սահմանին ռազմական սադրանքներ իրականացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր տակտիկա է ընտրել։ Հրապարակ են նետվել իբր քաղաքացիական անձինք «բնապահպանների» ու «լրագրողների» տեսքով, որոնք իբր հետաքրքրված են Արցախի հանքերի բնապահպանական խնդիրներով։ Ու այդ, այսպես կոչված, «բնապահպաններին» նույնիսկ հաջողվեց մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, կարճ ժամանակամիջոցով փակել Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ու բանակցությունների մեջ մտնել խաղաղապահների հետ, որպեսզի Արցախում կարողանան մոնիթորինգ իրականացնել։
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։
Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության ՊԵԿ-ի 2021 թ. տվյալներով՝ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է։
Ընդ որում, այդ ընկերության՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը։ Փաստացի փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն մուտք ունենալ Արցախ, այլև ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը։ Բաքուն այդպիսի քայլերով ձգտում է լեգիտմացնել իր մուտքը Արցախի վերահսկողության տակ մնացած տարածք ու դա անում է իբր քաղաքացիական անձանց միջոցով։
Եվ եթե Ադրբեջանը մի անգամ հնարավորություն ստացավ սողոսկել դեպի Արցախի տարածք, ապա քիչ-քիչ կներխուժի ու կհաստատվի Արցախի վերահսկողության տակ մնացած գոտում։ Ինչոր պահի ի հայտ կգան նաև արհեստականորեն ստեղծված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներ, ու այդպես Բաքուն կսկսի աստիճանաբար շրջափակման մեջ վերցնել ու ներսից խեղդել Արցախի պետականությունը։
Բացառված չէ նաև, որ այս ամենի հետ մեկտեղ Լաչինի միջանցքի փակման փորձերը կրկնվեն, չէ՞ որ Ադրբեջանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, որտեղ, իր կարծիքով, պետք է գործեն հաղորդակցության այնպիսի պայմաններ, ինչպիսին Լաչինի միջանցքում են։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ներկա պայմաններում բնապահպանների հետ միասին փորձում են բանակցությունների մեջ խցկվել նաև ադրբեջանցի լրագրողները ու խաղաղապահներին հունից հանել։
Որոշ ժամանակ անց էլ խաղաղապահների հսկողության գոտում կարող են հայտնվել, օրինակ՝ ադրբեջանցի շինարարները։ Թերևս դրա համար անհրաժեշտ հիմքեր ևս ստեղծվում են։ Դրա համար էլ պաշտոնական Բաքվից հայտարարություններ են հնչում, որ մինչև 2025-ը մտադիր են վերակառուցել և ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը:
Որոշ ժամանակ անցել էլ Արցախում կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք կցանկանան բնակվել այդ տարածքում և այդպես շարունակ։ Իսկ այս ընթացքում հասցրել ենք համոզվել, որ երբ Բաքուն դիմադրության չի հանդիպում, ապա նրա ախորժակն ավելի է աճում։ Եվ այս առումով ուշագրավ է, որ ադրբեջանցի բնապահպաններին դիմավորեցին տեղի բնակիչները և ռուս խաղաղապահները։
Ու քանի որ ադրբեջանցիները Արցախի տարածք մուտք գործելու ակտիվ փորձեր են կատարում, ապա նրանք կարող են ինչ-որ մի պահի էլ խաղաղապահներից պահանջել, որ իրենց «պաշտպանեն» տեղի բնակիչներից կամ հենց պաշտպանության բանակից: Դա երևի թե լավագույն տարբերակը կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանի իշխանության կողմից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում ադրբեջանական սադրանքները կանխելու ուղղությամբ։
Իսկ երբ մեր իշխանավորների առաջ բարձրացվում է այդ հարցը, ապա նրանք անմիջապես պատասխանում են, թե այդ տարածքի համար պատասխանատու են ռուս խաղաղապահները։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել ադրբեջանական սադրանքներին դեմ հանդիման։ Տպավորություն է, թե Արցախի թեման միայն տեղի բնակիչների ու ռուս խաղաղապահների խնդիրն է։
Ըստ այդմ էլ ադրբեջանցիների տեղեկատվական թիրախում է հայտնվել երկու կարևոր սուբյեկտ։ Առաջինը ռուս խաղաղապահներն են՝ գեներալ Վոլկովի գլխավորությամբ։ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի խաղաղապահներին, իսկ գեներալ Վոլկովն ուղղակի ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել։ Դրա համար էլ ադրբեջանական տեղեկատվական հարթակները հատուկ զրպարտիչ նյութեր են հրապարակում Վոլկովի մասին։
Անընդհատ նշվում է այն մասին, թե իբր Վոլկովը «սադրանքներ» է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, թե իբր նա հայամետ է և այլն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական բողոքն է հայտնում ռուսական կողմին՝ խաղաղապահ զորամիավորման գործունեության հետ կապված։ Իսկ վերջին բողոքի նոտան էլ հղվեց Մոսկվա Արցախի հանքավայրեր արգելքի պատճառով։
Պարզ է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ռուս խաղաղապահները օր առաջ հեռանան կամ մինչև իրենց հեռանալու ժամկետի ավարտը նրանց առաքելությունն ուղղակի դառնա ձևական։ Իսկ դրա համար ադրբեջանական ղեկավարությունը հարմար առիթ է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է Ուկրաինայի ուղղությամբ։
Ուստի, Բաքուն չի ցանկանում, որ խաղաղապահները մնան մինչև 2025 թվականը, երբ նրանց մանդատի երկարաձգման հարցը կրկին կբարձրացվի, քանի որ 2025 թվականին Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ կարող են լինել, քան հիմա է։ Չէ՞ որ ապագան մեծ հաշվով անկանխատեսելի է։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի գրեթե ամենօրյա թիրախավորման տակ է հայտնվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Վերջինս ոչ միայն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, այլև աշխատանքներ է տանում ադրբեջանցիների տարբեր սադրանքներին արձագանքելու և Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու, սուբյեկտայնության հարցը բարձրացնելու ուղղությամբ։
Իսկ այս իրողությունը շատ է անհանգստացնում պաշտոնական Բաքվին, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Վարդանյանը Մոսկվայից է ուղարկվել որպես «դրածո», և նրա հետ չեն բանակցելու։ Թերևս ադրբեջանական կողմը ֆոբիաներ ունի Վարդանյանի հարցում, քանի որ եթե նրա հետ բանակցի, ստիպված է լինելու ընդունել Արցախի սուբյեկտայնության իրողությունը»։
-
10:10
02.07.26
Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահը
Կարդալ ավելին
-
23:14
01.07.26
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
Կարդալ ավելին
-
22:14
01.07.26
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
Կարդալ ավելին
-
21:18
01.07.26
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
Կարդալ ավելին