Լրահոս
2022-12-13
-
ՔաղաքականՃանապարհը փակած ֆեյք բնապահպաններն իրականում Ադրբեջանի հատուկ ծառայողներ են․ Արցախի ՄԻՊԱյս պահին 1100 մարդ ձմեռվա ցրտին մնացել է ճանապարհին՝ չեն կարողանում հասնել իրենց հայրենի բնակավայր, ընդ որում նրանցից 270-ը երեխաներ են , որոնք զրկված են տու հասնելու և իրենց ընտանիքներին միանալու իրավունքից։ Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով երեկվանից փաստացի Արցախում ապրող 120000 մարդ մնացել է շրջափակման մեջ։ Այս մասին այսօր Երևանում ասուլիսով հանդես է եկել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ա միջազգային դերակատարներին, իրավապաշտպան միջազգային կառույցներին ահազանգելով Արցախում վերահաս հումանիտար աղետի մասին։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ երեկվանից Հայստանն Արցախին կապող միակ միջանցքի արգելափակումը ըստ էության Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության բաղադրիչ մասն է և այն իկրականացվում է համակարգված ձևով ու շատ հետևողականորեն։ «Նոյեմբերի 9-ից հետո ընդունած հրադադարի պայմանների դիտավորյալ խախտունմեր են տեղի ունենում և եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների դիտավորյալ խախտումներ։ Եվ այն ինչ նկարագրվում է Ադրբեջանի կողմից իբրև բնապահպանական ակցիա, կեղծ թեզեր են, իրականում ճանապարհը փակած բնապահպան ներկայացողներն իրականում ադրբեջանական իշխանության կողմից ուղղորդված քաղաքացիներ են՝ այդ թվում ադրբեջաական հատուկ ծառայություների ներկայացուցիչներ»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը։Ավելին15:4513.12.22 -
ՔաղաքականԱրցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից․ Զոհրաբ ՄնացականյանԱրցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից. Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Արցախի բնակչությանը սպառնացող էկզիստենցիալ վտանգ է իրականանում և վերածվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է», - նշել է նա։ «Զավեշտն այն է, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակում են դեպի Արցախ տանող ճանապարհը։ Հիմա նրանք ունե՞ն ակտիվիստներ, որոնք իրենց բռնապետի կողմից բանտարկված չե՞ն։ Ինչ կասեք Բաքվի ճանապարհների փակման մասին։ Իհարկե, սրանք Ադրբեջանի կառավարության գործակալներ են և ծպտված սադրիչներ», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։Ավելին15:4013.12.22 -
ՔաղաքականԴավիթ Բաբայանը միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունըԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա կատարած այցից հետո չի կարողացել վերադառնալ Արցախ՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Բաբայանն ընդգծեց, որ Արցախը շարունակում է մարտնչել. «Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք, և ցանկանում եմ կոչ անել ողջ հայությանը, որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնեն միջազգային տարբեր ատյաններին: Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի մարդատյաց, հայատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետև մենք գիտենք, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ»,- ասաց Բաբայանը: Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը, փակելով Լաչինի միջանցքը, որն Արցախի համար աշխարհի հետ կապվելու միակ ճանապարհն է, փորձում է կաթվածահար անել Արցախը: Ասուլիսին մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որոնք Երևան էին ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չեն կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:Ավելին15:3713.12.22 -
ՔաղաքականՃանապարհը փակողներին աջակցելու համար նոր խմբեր են բերում․ Կարեն ՎրթանեսյանԱդրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից կցկտուր տվյալներից կարելի է եզրակացնել, որ նոր խմբեր են բերում ճանապարհը փակողներին աջակցելու համար։ Ավելորդ է ասել, որ ճանապարհը փակելու «ինքնաբխության» մասին խոսելը կատարյալ ապուշություն է։ Առանց Բաքվի իշխանությունների հատուկ թույլտվության Արցախի գրաված տարածքներ ադրբեջանցիներին չեն թողնում, այնպես որ եթե իշխանության ուղիղ հրահանգը չլիներ, իրենք սկի Ֆիզուլի չէին կարողանալու մտնել, էլ ուր մնաց՝ հասնեին Շուշի։Ավելին15:3613.12.22 -
ՔաղաքականՀանձնվողին ոչ ոք չի օգնում, բայց շրջափակում են. Տարոն ՍիմոնյանԻրավագիտության թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատրանքներով ապրելու հերթական արդյունքը շատ չուշացավ։ Երբ հույսդ դնում ես օտարի, միջազգային հանրության, այլմոլորակայինների, աստվածների կամ Աստծու վրա ու հանձնվում ես «հանգիստ» ապրելու իներցիային, ստիպված ես լինում առերեսվել կյանքի բնական օրենքին՝ «միայն նա է արժանի կյանքին ու ազատությանը, ով ամեն օր պատրաստ է նետվել մարտի դրանց համար», ԱՄԵՆ ՕՐ։ Եթե օր առաջ գիտացկենք սա, մեր հայացքները կուղղենք այս խնդրի լուծման միակ կարևոր գործիքին՝ զենքին, իսկ զենքի ամենամեծ պաշարը մարտի ելնող հայ մարդու ոգին է։ Անսասան պայքարի երդում տված մարդուն ու ազգին օգնում են թե՛ օտարները, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ այլմոլորակայինները, թե՛ աստվածները, թե՛ Աստված ու նույնիսկ միջազգային իրավունքը։ Հանձնվողին ոչ ոք չի օգնում, բայց շրջափակում են։ Հա, ի դեպ մոլորակի այս հատվածում երկու տեսակ հող կա՝ հող, որ իր բնական պաշարներով քեզ հարստացնում է, և հող, որ պարզապես սուրբ է ու հոգիդ է հարստացնում։ Կողմնորոշվենք, որ գնանք առաջ։ Իմ կարծիքով, մեզ երկուսն էլ բաժին են ընկել»:Ավելին15:3413.12.22 -
ՔաղաքականԻրականանում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը․ Մովսես Հակոբյան. «News.am»NEWS.am-ը գրում է. «Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ «Ես վատ եմ գնահատում իրավիճակը, բայց կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի բացել ճանապարհը։ Հայկական կողմի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, մասամբ՝ նաեւ Արցախի իշխանությունների հետ։ Ըստ էության, տեղի է ունենում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց ամեն ինչ հնարավոր է փոխել։ Չեմ կարող ասել՝ ով կարող է բեկում մտցնել եւ ինչ ճանապարհով»,- նշեց նա։ Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի իշխանության կողմից ՄԱԿ-ին դիմելն Անվտանգության խորհրդի նիստի հրավիրելու համար որեւէ արդյունք չի տա։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին»։Ավելին15:3213.12.22 -
ՀայաստանՀայլուր 15։30 Վոլկովի պատասխանին են սպասում ադրբեջանցիները. իրավիճակը՝ Լաչինի միջանցքումԱվելին15:3013.12.22 -
ՄիջազգայինԵվրախորհրդարանը համաձայնել է պաշտոնից հեռացնել կոռուպցիայի մեջ մեղադրվող փոխնախագահ Եվա ՔայլիինԵվրախորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները համաձայնության են եկել պաշտոնից հեռացնել կոռուպցիայի մեջ մեղադրվող փոխնախագահ Եվա Քայլիին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով DPA գործակալությանը։ «Եվրախորհրդարանում բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները լիագումար նիստում քվեարկության նախաշեմին համաձայն են պաշտոնից հեռացնել փոխնախագահ Քայլիին»,- Twitter-ում գրել է գործակալությունը։ Ավելի ուշ արված մեկ այլ գրառման մեջ DPA-ը նշում է, որ քվեարկությունը կկայանա ասօր, իսկ ԵԽ փոխնախագահին պաշտոնից ազատելու համար հարկավոր է ձայների երկու երրորդը: Ինչպես հաղորդում է BBC-ն, Բելգիայի իշխանությունները դեկտեմբերի 12-ին Բրյուսելում խուզարկել էին Եվրոպական խորհրդարանի գրասենյակները՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր Կատարից ենթադրյալ կաշառք ստանալու շուրջ հետաքննության շրջանակներում: Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլին: Կասկածյալներից մեկի բնակարանում հայտնաբերվել է 600 հազար եվրո կանխիկ գումար, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից մեկի բնակարանում՝ 150 հազար եվրո, ինչպես նաև Բրյուսելի հյուրանոցի համարներից մեկում՝ ճամպրուկով մի քանի հարյուր հազար եվրո: Խուզարկություններ են անցկացվել Բրյուսելում և Իտալիայում: Դեկտեմբերի 9-ից սառեցվել են խորհրդարանի 10 աշխատողների IT-ռեսուրսները: Բելգիայի ոստիկանության կողմից ձերբակալված չորս կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել «հանցավոր կազմակերպության մաս կազմելու, փողերի լվացման և կոռուպցիայի համար»: Քայլին անմիջապես հեռացվել է Հունաստանի ՊԱՍՈԿ-ԿԻՆԱԼ (Համահունական սոցիալիստական շարժում - Շարժում հանուն փոփոխությունների) կուսակցությունից։ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան անհապաղ դադարեցրել է Եվա Քայլիի բոլոր լիազորություններն ու պարտականությունները՝ որպես Եվրախորհրդարանի փոխնախագահ։ Հունաստանի իշխանությունները սառեցրել են Քայլիի և նրա ամուսնու և ընտանիքի անմիջական անդամների ակտիվները: Ըստ դատախազների՝ Պարսից ծոցի երկրներից մեկը մի քանի ամիս շարունակ ազդում էր Եվրոպական խորհրդարանի տնտեսական և քաղաքական որոշումների վրա: Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե այդ երկիրը Կատարն է, սակայն Կատարի կառավարությունը հերքում է մեղադրանքները:Ավելին15:2913.12.22 -
Արտաքին քաղաքականությունՑեղասպանագետը Թուրքիային կոչ է արել հետևել Գերմանիայի օրինակին և ճանաչել իր իրագործած ցեղասպանությունըԱթենքի ազգային համալսարանի ցեղասպանագետ Վասիլեյոս Մեյխանեցիդիսն ընդգծում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո վարվեց Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը: Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի և դադարի հարձակվել երկրում մնացած քրիստոնյաների և նրանց պատմամշակութային ժառանգության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցեղասպանագետն այս մասին ասել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում: Ցեղասպանագետի խոսքով՝ այսօր էլ Թուրքիան շարունակում է մշակութային ցեղասպանությունը հունական և հայկական ժառանգության նկատմամբ: «Եկեղեցիները վերածվում են մզկիթների, ախոռների և այլ օբյեկտների: Վերջերս նկատում ենք Սուրբ Սոֆիա տաճարի վերածումը մզկիթի: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել որպես մշակութային ցեղասպանությունը կանգնեցնելու միջոց: Ցեղասպանությունը իրականացրած պետությունը պետք է ճանաչի այն, ներողություն խնդրի և միջոցներ ձեռնարկի փոխհատուցման ու վերականգնման համար: Ոճրագործ պետությունը պետք է իր երկրի դասագրքերում ներառի ցեղասպանությունը և դրանից տուժած ժողովրդի պատմությունն ու մշակութային ժառանգությունը: ՄԱԿ, ԵՄ և այլ խոշոր կազմակերպություններ պետք է ավելի ակտիվ լինեն այս հարցում»,- ասաց Մեյխանեցիդիսը:Ավելին15:2213.12.22 -
ՀասարակականԻնչ իրավիճակ է ճանապարհներին 14։35-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։35-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր, իսկ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեսանելիությունը 50-80 մետր է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին15:1713.12.22 -
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Ապարան, Գյումրի քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:1613.12.22 -
ԵրևանՎթարային ջրանջատում՝ Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 13-ին -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նոր Նորքի 3, 7 զանգվածների ջրամատակարարումը, -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանի Շահումյան 17 փողոցի, Շահումյան 17 փ. 1 Նրբ., Լուկաշինի 1, 2, 3 փողոցների, Լուկաշինի 1 Նրբ., Մարտիրոսյանի, Արա Սարգսյանի, Լենինգրադյան 2-2ԴԻՄԱՑ, 4-18, 20, 24, 28, 30-31, 32-32 Գ, 34, 36-38/89, 40-42/3, 46-52 շենքերի, Թերլեմեզյանի, Չուխաջյանի, Միրաքյանի, Միրաքյանի Նրբ., Սպորտի, Գրիգոր Զոհրապի փողոցների ջրամատակարարումը, -ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:1513.12.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ-ն կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել և դատապարտել Ադրբեջանի ցեղասպան գործելաոճըԱրցախի Ազգային ժողովը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել ու դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավորի, Արցախի խորհրդարանն ակնկալում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և ռուս խաղաղապահների առաքելության հեղինակությունը:Ավելին15:1313.12.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը կմեկնի Նյու-ՅորքՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։Ավելին15:1013.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ը Կիև Է ուղարկել 13 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներՄիացյալ Նահանգները սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ առաջին խմբաքանակի մեջ են մտնում մոտավորապես 13 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ սարքավորումներ: Դրանք ուղարկվել են ամերիկյան ռազմակայաններից մեկից։ Այդ խմբաքանակը նոյեմբերին հայտարարված 53 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի բաղկացուցիչ մասն է: Այս օգնության մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ ունի տրանսֆորմատորների և գեներատորների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ ԱՄՆ-ից Ուկրաինա կուղարկվի սարքավորումների ևս երկու խմբաքանակ։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո այդ երկրում հաճախ են հոսանքազրկումներ լինում: Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 145 միլիոն դոլար երկրի էներգետիկ հատվածի նորոգման, տեխնիկական սպասարկման և ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Եվրոպական միության խորհրդում Չեխիայի նախագահությունը: ,Դեսպաններն, ըստ էության, միաձայն հավանություն տվեցին աջակցության փաթեթին, համաձայն որի 2023 թ.-ին Ուկրաինային 18 մլրդ եվրո գումար կհատկացվի: ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը հավատարիմ է իր խոստմանը՝ օգնելու Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին, և ԵՄ-ն համախմբված է մնումե, - նշված է գրառման մեջ: Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով:Ավելին15:0713.12.22 -
ՔաղաքականՔՊ-ում իրավիճակը լարվում է. Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Երկուշաբթին բարի չէր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի համար: Երկուսն էլ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ընդ որում` հատկանշական է այն, որ Համբարձում Մաթեւոսյանին նախ ՔՊ վարչության անդամների ընտրության վերահաշվարկի արդյունքում դուրս հանեցին իշխող կուսակցության ղեկավար կազմից, իսկ այժմ` փոխվարչապետի պաշտոնից: Աղմկոտ հրաժարականներից հետո թեեւ շրջանառվում են փոխվարչապետի հնարավոր հավակնորդների երկու անուն, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի, սակայն «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել Ռոմանոս Պետրոսյանի վրա: ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, թե այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խիստ վստահելի մարդկանցով է փորձում շրջապատել, որոնց շարքում թիվ մեկ տեղն է գրավում Ռոմանոս Պետրոսյանը, ով բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը նրան: Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ծնունդով Փաշինյանի հայրենի մարզից է: Մեզ հասած շշուկների համաձայն` ՔՊ-ի ներսում եւս մի «հանգած հրաբուխ» կարող է բռնկվել: Ասում են, թեպետ առերեւույթ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է, բայց բավականին լարվել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Ավելին` այդ լարվածությունը երկուստեք է եւ հասել է այն աստիճանի, որ ՔՊ-ի ներսում ձեւավորվել են պապիկյանականներ եւ նիկոլականներ թեւերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ՔՊականները մասնավոր զրույցներում պնդում են, որ ՔՊ-ի ներսում շուտով «սանիտարական» «հատումներ» են իրականացվելու»:Ավելին15:0013.12.22 -
ԱրցախԱրցախի խնդիրների լուծման բանալին Երևանո՞ւմ է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում։ Լեփ-լեցուն դահլիճներում հանդիպումներ, հոտնկայս ծափահարություններ, բանականաբար՝ ավելի շատ ուղղված Արցախի պայքարին եւ արցախահայության տոկունությանը։ Հանդիպումներ Ֆրանսիայի պետական, օրենսդիր բարձր շրջանակների հետ, մասնավորապես Իլ դը Ֆրանս շրջանի նախագահը, Փարիզի քաղաքապետն ընդունել են չճանաչված հայկական պետության ղեկավարին։ Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան կատարած այցի ժամանակ չարժանացավ Փաշինյանի ընդունելությանը՝ միայն այն պատճառով, որ նրան ուղեկցում էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է։ Արայիկ Հարությունյանի եւ արցախյան պատվիրակության հանդիպումների կազմակերպման հարցում ֆրանսահայ համայնքը եւ հատկապես ՀՅԴ-ն մեծ մասնակցություն են ունեցել, եւ կարելի է ասել, այդ մակարդակն ապահովվել է հենց նրանց շնորհիվ։ Մենք տեղեկացանք, որ դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը վերադարձել է Հայաստան, սակայն Արցախի նախագահը դեռ չի մեկնել Արցախ։ Գուցե պատճառը ճանապարհն է, իսկ գուցե Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանում է, եւ մնացել է, որպեսզի հանդիպի Փաշինյանի հետ»:Ավելին14:5213.12.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին»,- ասված է ՔԿ-ի տարածած հյաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4513.12.22 -
ՔաղաքականՎերնախավում ծվարած բարձրաստիճան զինվորականների «ջա՞րդ» է սպասվում․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Պրոֆեսիոնալ» բանակ ստեղծելուն զուգահեռ,ՊՆ-ում մինչեւ տարեվերջ սպասվում է վերնախավում ծվարած բարձրաստիճան զինվորականների «ջարդ»: Ըստ տեղի աղբյուրների, «պրոֆեսիոնալ» բանակին պետք չեն գալու, այսպես ասած, «պալեվոյ» զինվորականները, որոնք այդքան էլ շատ չեն մնացել այս պահին: Բայց եղածներին էլ, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Որոշել են արմատախիլ անել», քանի որ այդ կողմից վտանգ են տեսնում»:Ավելին14:3713.12.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ հեռացավ Համբարձում Մաթևոսյանը. վրիպումները չեն ներվել․ «Ժողովուրդ»«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո կառավարական կաբնիետում միանգամից երկու հրաժարական եղավ. նախ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարեցին, որ հրաժարականի դիմում են գրել: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ թե՛ նախարարի, թե՛ փոխվարչապետի (վերջինս նաեւ Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հրաժարական ներկայացնելն ուղիղ կապված է ԲՊՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու հետ, քանի որ իշխող քաղաքական թիմն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հրահանգած են եղել, հետեւաբար նաեւ ակնկալել են, որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պետք է ռեկտոր ընտրվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռեկտորի ընտրությունների ժամանակ նիստը վարող փոխվարչապետ Մաթեւոսյանը խիստ լոյալություն է ապահովել: Անընդհատ շեշտել է, որ պետք է արդար ու անկողմնակալ ընտրություն կազմակերպել: Կարճ ասած, տպավորություն է ստեղծել, որ ինքը որեւէ մեկի կողմից չէ: «Բավական հետաքրքիր է հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի քվեարկությունը: Այն, իհարկե, գաղտնի է եղել, ու որեւէ մեկը հաստատ չի կարող ասել՝ ինչպես եւ ում օգտին է քվեարկել տիկին փոխնախարարը, բայց չի բացառվում, որ Հարությունյանի թեկնածությանը Անդրեասյանը նույնպես կարող էր կողմ քվեարկել, որպեսզի ներիշխանական ինտրիգներ հյուսվեն, ու ինքը վերջապես կարողանա զբաղեցնել նախարարի աթոռը: Իհարկե, իր քվեարկության մասին միայն ինքը գիտի, բայց այս սցենարը նույնպես բացառել չի կարելի, քանի որ բուհում ներքին խոսակցություններն այնպիսին են եղել, որ ձայներն, ըստ երեւույթին, հավասար՝ 10/10 հարաբերակցությամբ կբաշխվեն, ու հարցը փակուղի կմտնի: Բայց, փաստորեն, 12/8 հարաբերակցությամբ Հարությունյանը վերընտրվել է»,- ասաց «ժողովուրդ» օրաթերթի՝ բուհին մոտ կանգնած աղբյուրը: Իհարկե, չի բացառվում, որ Համբարձում Մաթեւոսյանի հրաժարականի պատճառներից նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի խայտառակ ընտրությունները լինեն. այս մի «վրիպումը» նույնպես իշխանությունը չի հանդուրժել»:Ավելին14:3013.12.22