Լրահոս

2022-12-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որքան է «նստել» բյուջեի վրա ԱԺ պաշտոնյաների Քաթար գործուղումը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանի եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ մեր հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Քաթարի կառավարության հրավերով եւ ծախսերով մեկնել էր Քաթար, նրան ուղեկցել էին Համլետ Գեւորգյանն ու Հակոբ Հաջի Հակոբյանը՝ պետբյուջեի հաշվին։ ԱԺ-ից տեղեկացրել են նաեւ, որ ավիատոմսերի համար ծախսվել է 918 հազար 112 ՀՀ դրամ, օրապահիկ է hատկացվել, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման 2-րդ հավելվածի, կազմում է 117 դոլար, գիշերավարձի ծախսերը՝ 191 դոլար, 2 անձի դեպքում՝ համապատասխանաբար, 234 եւ 382 դոլար։ Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Հաջի Հակոբյանը նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ եղել է հյուպատոսական վարչության պետ, 2012-13 թվականներին դատվել է հյուպատոսական անօրինական գործարքների համար։ Մոտ մեկ տարի առաջ է ընդունվել ԱԺ-ում աշխատանքի։ Նրա դուստրը Ռուբեն Ռուբինյանի ընկերուհին է եւ ԱԺ պատգամավորի օգնական»:
    10:45
    13.12.22
    Ավելին
  • Հասարակական
    50 հազար ֆիլմ, 130 հեռուստաալիք. «Ռոստելեկոմը» նոր հավելված է բերել Հայաստան
    «Ռոստելեկոմ Հայաստան»-ը մեկնարկում է «Wink» վիդեո հավելվածը: Այն ներառում է օնլայն կինոթատրոնի և ինտերակտիվ հեռուստատեսության գործառույթներ։ Հավելվածը կարելի է օգտագործել էկրան ունեցող ցանկացած սարքով, ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն:
    10:37
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները
    Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։
    10:30
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար
    ՀՀ Դատախազությունը հայտնում է, որ Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ (այսուհետև՝ Կազմակերպություն) նախագահի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով նույն Կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղարը, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքի վատնման փորձին: Մասնավորապես, Վ.Գ.-ն, որպես Ոստիկանության պետ, 2012-2019 թվականների ընթացքում, հանդիսանալով Կազմակերպության նախագահ, նպատակադրվել է վատնման եղանակով հափշտակել վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի գույքը՝ բաղկացած «Դինամո» լողավազանի շինությունից, դրա հարակից տարածքից և շենք-շինություններից: Գ.Հ.-ն, գույքի օտարման՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վերադասին չհակադրվելու և հաճոյանալու անձնական այլ դրդումներով՝ Վ.Գ.-ի հետ իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրությունը, որով հավաստվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ. իբր 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Վ.Գ.-ի նախագահությամբ և իր քարտուղարությամբ, Կազմակերպության 70 անդամներից 65-ի մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է արտահերթ ընդհանուր ժողով, որի արդյունքում ժողովի անդամները միաձայն որոշել են Կազմակերպության գույքային ֆոնդում՝ Չարենց փողոցի 72 հասցեում գտնվող գույքն անհատույց, որպես սեփականություն հանձնել (նվիրել) «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին: Այնուհետև, Գ.Հ.-ն, կեղծ արձանագրության օգտագործմամբ, 2018 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ անունից «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Ռ.Հ.-ի, նոտարական կարգով կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ նվիրատուն նվիրել է, իսկ նվիրառուն՝ ընդունել 5902,5 քմ սեփականություն հանդիսացող շենք-շինություններից և անորոշ ժամկետով անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով 1,103556 հեկտար հողամասից բաղկացած, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքը: Պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցման նպատակով նվիրառուի՝ «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ ներկայացուցիչ Ա.Մ.-ի կողմից, պայմանագիրը 2018 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ օտարման ենթակա, շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է ոչ թե հիշյալ Կազմակերպության, այլ Երևան համայնքի սեփականությունը (այն Կազմակերպությանը տրամադրված է եղել անհատույց օգտագործման պայմանագրով, իսկ գրանցման համար չեն ներկայացվել անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված համապատասխան պահանջները կատարելու մասին փաստաթղթեր): Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Գ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:22
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին տանում են գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով․ «Հայրենիք» կուսակցություն
    «Հայրենիք» կուսակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման և խաղաղ բնակչության ահաբեկման մասին հայտարարությամբ է հանդես եկել։ ««Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սանձարձակ և պրովոկացիոն գործողությունները, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը։ Տարաբնույթ արհեստածին պատրվակներով արդեն շուրջ մեկ օր փակ պահելով Արցախն աշխարհի հետ կապող «կյանքի» միակ ճանապարհը` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ միտումնավոր ստեղծում է հումանիտար աղետ` դրսևորելով ահաբեկչական պետությանը բնորոշ վարքագիծ։ Ի ցույց դնելով իր ֆաշիստական և ռասիստական ողջ էությունը` Ադրբեջանի ներկայիս վարչախումբը անթաքույց պատրաստվում է իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցների նոր ցեղասպանության կամ լավագույն դեպքում՝ Արցախի հայաթափման։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության ու լռելյայն համաձայնության պայմաններում։ Ինքնամոռաց առաջ տանելով «խաղաղության» դարաշրջան բացելու սին, իսկ իրականում մահաբեր կարգախոսները` Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին տանում են գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով։ Լրացուցիչ մտահոգության տեղիք են տալիս նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական սադրիչների օրըստօրե լկտիացող և ցինիզմի հասնող գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Արցախի ու Հայաստանի սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն անվտանգության, պաշտպանության ու բանակի արագ վերակազմավորման արժեքների շուրջ պետք է կառուցել պետության առաջնահերթություններն ու համայն հայության ողջ կենսական ուժերն ուղղորդել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության սուրբ գործին։ Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին, մեր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում արցախահայությանը` իրենց հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու անքակտելի իրավունքի համար անդադրում պայքարում», - ասվում է հայտարարությունում։
    10:15
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պահանջում ենք աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Արցախի հանրապետության դեմ ադրբեջանական սադրանքօ կապակցեւթյամբ։ Դրանում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը։ Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավել խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։ Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական պետության իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։ Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները»։
    10:07
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
    Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:
    10:05
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Արարատի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Ստեփանավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:00
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով. Արտակ Բեգլարյան
    Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում: Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս: Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով»:
    09:57
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները գիշերել են Գորիսում
    ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։
    09:56
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Ռուսները սպասում են վերեւից հրահանգի: «Իրավունք» ՊՆ-ում մինչեւ տարեվերջ սպասվում է վերնախավում ծվարած բարձրաստիճան զինվորականների «ջարդ»: «Ժողովուրդ» Փաշինյանը տխուր է եղել՝ Դվինում անցկացվող ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հարսանիքին: «Հրապարակ» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում: «Ժողովուրդ» ՆԳ ապագա նախարարը լինելու է ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ:
    09:45
    13.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
    00:00
    13.12.22
    Ավելին
2022-12-12