Լրահոս
Հասարակական
11:09
13.12.22
165

Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում․ ահազանգ

Img default alt hy

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Արամյանը հրատապ գրառում է արել ․

«Ահա, թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները։ Սա էլ Ագդիլն է(սրա մասին դեռ հետո): Նախ ասեմ, որ դրանք մտադիր չեն դուրս գալ այնտեղից և չի բացառվում,որ իրավիճակը լարվի։ Տեղեկացնեմ, որ արդեն գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում, պարզապես բնապահպանական ակցիայի անվան ներքո և ներգրավելով այդ ամենում մի քանի փնթի գյուղացիների, որպես մասովկա։ Շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր սկսել են ռուս խաղաղապահներին ցուցադրել գորշ գայլեր ազգայնական ծայրահեղական խմբավորման նշանները։

Ողջ գիշեր դրանց կողքին և օպերատորների օբյեկտիվում է եղել արդեն իսկ բոլորիս հայտնի դարձած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Թելմանը, ով էլ իմ կարծիքով ղեկավարում է տեղում կոնկրետ այս օպերացիան, որը պետք է ապակայունացնի կամ սրի իրավիճակը իմ կարծիքով։

Հիշեցնեմ, որ Թուրքիայի բարձրաստիճան սպա էր նշանակվել Ադրբեջանի ՊՆ նախարարի խորհրդական և այս ամենը` թուրք ադրբեջանական տանդեմի կողմից մշակված հատուկ գործողությունների ծրագրի` եթե մի մասը չէ, ապա սկիզբն է ուղղված Արցախը հայաթափելու և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար, որից հետո էլ կամ էլ միաժամանակ կսկսեն նույնը անել Հայաստանի հանդեպ, քանի որ այս ամենը իրականացնողները և տեղում նրանց համակարգողները չեն թաքցրել և հայտնի են` բազմիցս անգամ Երևան գալու և Երեանը իրենցն է կոչերով։ Ճգնաժամը գնալով խորանում է, իսկ ադրբեջանական ահաբեկչությունն էլ գնալով մեծանում է և այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով»։