Լրահոս
2022-12-13
-
ՔաղաքականՆերքին գործերի նախարարի պաշտոնի համար 4 թեկնածու կա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ մտերմությունն առանձնակի ջերմություն ունի): Ահա այսպես, Լաչինի միջանցքը փակ էր, Արցախը գտնվում է հումանիտար աղետի շեմին, սակայն ՔՊ-ում ՆԳ նախարարի փնտրտուք է»:Ավելին13:5213.12.22 -
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբՀայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ «Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- տեղեկացնում են մարզպետարանից։Ավելին13:4613.12.22 -
ԱրցախԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելԴեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով: Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։ Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից ԱՀ–ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում : ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը: Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել: Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը: Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում: Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:Ավելին13:4513.12.22 -
ՔաղաքականՎահրամ Դումանյանը հրաժարականից հետո հանդես է եկել հայտարարությամբԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը իր պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: «Երկու տարի առաջ ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ ես առաջնորդվել եմ մեր պետականությանը և հայրենիքին ծառայելու անշահախնդիր մղումով: Այդ ծանրագույն ժամանակում՝ 44-օրյա պատերազմից հետո, գլխավորելով ԿԳՄՍ գերատեսչությունը՝ առաջին իսկ պահից հայտարարել եմ, որ եթե անգամ մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս լինեմ նախարար, ապա իմ ուժերի, կարողությունների և լիազորությունների շրջանակում անելու եմ ամենայն հնարավորը՝ ԿԳՄՍՆ ոլորտներում առկա խնդիրներին լուծման ընթացք տալու և երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար: Անվիճարկելի է, որ բազմաթիվ ու բազմաբնույթ են այդ խնդիրները: Եվ, հիրավի, իմ աշխատանքային երկու տարիների ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը դիմակայել է մի շարք մարտահրավերների, հանգուցալուծվել են բազում ճգնաժամային իրավիճակներ, լուծվել են էական խնդիրներ, իսկ ամենակարևորը՝ կասեցվել է գերատեսչական ոլորտների հետագա անկումը, և դրվել են զարգացման հիմքերը: Իհարկե, դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ և հարցեր, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ: Սակայն, համոզված եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է բարեփոխումների ընթացքը՝ ի շահ կրթության որակի բարելավման, մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, գիտական նոր նվաճումների, արվեստում և մարզական ասպարեզում նոր հաջողությունների արձանագրման: ԿԳՄՍ նախարարի պաշտոնն ինձ վստահելու և ընձեռած հնարավորության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Կառավարության իմ գործընկերներին, ԿԳՄՍՆ ու նրա ենթակայությամբ գործող կոմիտեների անձնակազմերին՝ համատեղ անցած ճանապարհի և տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաև ԿԳՄՍՆ ոլորտներում գործող կազմակերպություններին ու անհատներին՝ լրջագույն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Հարգելի՛ հայրենակիցներ, ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա ինչպես անցյալում, այնպես էլ առաջիկայում իմ աշխատանքով, հնարավորություններիս սահմաններում իմ նպաստն եմ բերելու մեր պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին»:Ավելին13:3713.12.22 -
ԱշխարհԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը նոյեմբերին աճել է 30%-ովԱՄՆ բյուջեի դեֆիցիտը նոյեմբերին կազմել էգրեթե 249 մլրդ դոլար, ինչը 30%-ով գերազանցում Է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը (191,335 մլրդ դոլար), հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից: Բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 10%-ով կամ 29 մլրդ դոլարով՝ հասնելով մինչև 252 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ ծախսերն աճել են գրեթե 6%-ով կամ 28 մլրդ դոլարով և կազմել 501 մլրդ դոլար։ Մինչդեռ 2023 ֆինանսական տարվա երկու ամսում, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ բյուջեի բացասական հաշվեմնացորդը նվազել է գրեթե 6%-ով կամ 20 միլիարդով՝ հասնելով 336 մլրդ դոլարի։ Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից բյուջե մուտքագրված եկամուտների ծավալն աճել է 1%-ով՝ հասնելով գրեթե 571 մլրդ դոլարի։ Ծախսերը կրճատվել են գրեթե 2%-ով և կազմել 907 մլրդ դոլար: Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը նշում է, որ ԱՄՆ պետական բյուջեի բացասական հաշվեմնացորդը 2022 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կրկնակի կրճատվել է և կազմել 1,375 տրլն դոլար։ 2020 ֆինանսական տարվա արդյունքներով գրանցվել է 3,1 տրիլիոն դոլարի չափով ռեկորդային դեֆիցիտ։ Բյուջեի հավելուրդ վերջին անգամ գրանցվել է 2001 ֆինանսական տարում։Ավելին13:3013.12.22 -
ՔաղաքականՕսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը. Վահե ՀովհաննիսյանԹուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։ ԱԺ-ում պատգամավորները կառուցողական քննարկում են, թե նոր օրենքով ոստիկանի դուբինկան ռեֆորմից հետո ռետինի՞ց է լինելու, թե՞ կաուչուկից։ Մեր գլխին վաղը թափվելու են թուրքի Բայրաքթարն ու հրթիռները. մենք ինչո՞վ ենք զբաղված։ Նայում ես մարդկանց, ովքեր հետդ նոյեմբերի 9-ից հետո երթի են եղել, նախընտրական շտաբերում ու հիմա հանկարծ իշխանության մեջ են, տարբեր պաշտոնների ու հասկանում ես, որ նրանք նույն հաջողությամբ վաղը Մեհրիբանի օֆիսում էլ կաշխատեն։ Իսկ որոշ ՔՊ-ական պատգամավորների լսելով՝ հասկանում ես, որ Օսկար կատուն նրանցից ավելի խելոք է, և բնականաբար՝ բարոյական։ Առաջին անգամ, երբ արձանագրվեց ՔՊ-ի ուսապարկության գաղափարը, շատ վատ էր, բայց դա ամենավատ բանը չէր։ Հետո պարզ դարձավ, որ ուսապարկությունը միայն ՔՊ-ական երևույթ չէ. դա վատ էր, բայց դարձյալ ամենավատը չէր։ Հետո հասկացվեց, որ ուսապարկությունը տարածված հանրային երևույթ է. դա շատ-շատ վատ բան էր, բայց էլի վատագույնը չէր։ Հիմա նկատվում է ամենավատը՝ ոչ քաղաքական դեմքերի ինքնաուսապարկացման պրոցեսը։ Նորմալ մարդիկ, լուրջ մարդիկ սկսում են մտածել, որ ուսապարկ լինելը ավելի կոմֆորտ է, ավելի անվտանգ է ու որոշում են դառնալ ուսապարկ՝ մինչև իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ամենավատը։ Ու անգամ չես կարող մեղադրել, որովհետև պայքարի դուրս եկած՝ ավելի հայտնի դեմքերը աչքիդ առաջ և ստվերում դառնում են «կառուցողական ու լայնախոհ», իսկ «Օսկարի» խնամակալը իր 680 հազարի շնորհիվ դեռ իշխանություն է։ Էդ 680 հազարից հիմա քիչ բան է մնացել, բայց չկա նաև հունիսի 20-ի ընտրությունների չեղարկման պրոցեսը։ Աննա Վարդապետյանն է դարձել քաղաքական դաշտի և քաղաքական վարքագծի վրա ազդող ամենաազդեցիկ գործոնը։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ Արցախի խեղդամահ լինելու պրոցեսը Երևանում քչերին է հետաքրքրում։ Բայց դա խաբուսիկ է. ո՞վ է կոնսոլիդացնում մարդկանց գաղափարի շուրջ, որևէ գաղափարի՝ ոչ միայն Արցախի։ 5 րոպե ցանկացած անտարբեր միջավայրում սկսում ես մարդկանց հետ հանգիստ խոսել, բացատրել խնդիրները, աչքիդ առաջ վերափոխվում են, դառնում են առողջ, հայրենասեր մարդիկ։ Պատկերացրեք, եթե ակտիվ, գրագետ, համակարգված աշխատանք տարվեր պատերազմից հետո, ինչքան ուրիշ վիճակ կլիներ այսօր։ Արցախի շուրջ սուր իրավիճակի մասին Լաչինի ճանապարհի սուր ճգնաժամն այս կամ այն կերպ լուծվելու է, բայց հիմնական խնդիրը Հայաստանի ՄԵԿ հոգու իշխանության բովանդակությունն է։ ՄԵԿ հոգին չի կարող պետության ճակատագրական հարցերը միակամ լուծել։ Դա բերելու է աղետի։ Այսօրվա Լաչինի ճգնաժամը Պրահայում թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է, պատերազմից հետո թույլ տված կոպիտ սխալների ուղիղ հետևանքը։ Որպես օրինակ. 2 տարվա ընթացքում Երևանը ամենօրյա համառությամբ պետք է դներ Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը՝ բոլոր հարթակներում, բոլոր թղթերում, ինչպես թուրքերը դնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Լաչինի միջանցքի, մեր լինել-չլինելու, խաղաղության և մյուս կարևոր հարցերի փոքրաթիվ բանալիներից մեկը Երևանում է։ Իսկ հիմա մենք մեր «բանալին կորցրել ենք» ու ոչ մի հարցի լուծում չենք տեսնում։ Իսկ այդ լուծումները կան. խաղաղության հնարավորությո´ւնն էլ կա, Արցախ պահելու հնարավորությո´ւնն էլ։Ավելին13:2813.12.22 -
ԱռողջապահականԱռողջական ծանր խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ ԱՆԱրցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: «ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:2513.12.22 -
ՄիջազգայինՂազախստանում ստորագրվել է Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի՝ 11 որոշումՂազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի՝ 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի՝ 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին։ Մասնավորապես, Միավորված կոլեգիայի շրջանակում քննարկվել և ստորագրվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշագրմանը, ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հսկողությանն առնչվող որոշումներ, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։ Ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ստորագրված որոշումները վերաբերում են ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման կանխարգելմանը և այլ հարցերի։ Ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ՀՀ ՊԵԿ պատվիրակության անդամները պարգևատրվել են «Մաքսային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար» հուշամեդալներով: Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 41-րդ նիստն անցկացնել 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետությունում:Ավելին13:2213.12.22 -
ՔաղաքականԻրականության ու պատրանքների արանքում. Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. Իրականության ու պատրանքների արանքում Նա, ով պատերազմ է ուզում Ադրբեջանի հետ, խելագար է ու արկածախնդիր։ Նա, ով չի ուզում նկատել, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է սանձազերծում, ինքնախաբեությամբ է զբաղված։ Իսկ նա, ով չի հասկանում, որ մուրալով հնարավոր չէ խաղաղություն Ադրբեջանի հետ, անմեղսունակ է։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ պատերազմն է բերում հայ ժողովրդի գլխին։ Հայ ժողովուրդը պատրա՞ստ է պատերազմական իրավիճակում Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վստահել գերագույն հրամանատարի դերը։ Հարցը հռետորական չէ։Ավելին13:1913.12.22 -
Քաղաքականժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչություն դիմաց. Իշխան ՍաղաթելյանԻշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին: Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների: Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև: Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչություն դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։ Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով»:Ավելին13:1613.12.22 -
ԱրցախԱրցախում անորոշություն է. բավական հակասական կարծիքներ են ձևավորվում․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններով փորձում են լարել Արցախում տիրող իրավիճակը, բախումներ հրահրել ռուս խաղաղապահների հետ, Արցախում ստեղծել հումանիտար ճգնաժամ։ Երեկ առավոտից ևս մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա հերթական սադրանքն էին նախաձեռնել՝ փակ պահելով մայրուղին։ Թշնամական երկրի սադրանքները դատապարտող հայտարարություններով հանդես եկան Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը և Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում բավական անհասկանալի և հակասական իրավիճակ է ստեղծված։ Մեր տեղեկություններով, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խուսափում է ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Մասնավորաբար, օրերս Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հայտարարել էր, որ ռենտգեն սարքերի տեղադրման հարցում Հարությունյանի հետ համաձայնեցվածություն կա, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հայտնել է, թե այդ հարցն իր հետ համաձայնեցված չի եղել։ Նմանօրինակ մի իրավիճակ է եղել նաև ադրբեջանցիների՝ Արցախի հանքարդյունաբերական ընկերություն այցելելու դեպքում, երբ ռուսները հայտարարել են, որ եղել է համաձայնեցվածություն Արցախի և ՀՀ իշխանությունների հետ, որից հետո մարդիկ ճանապարհը փակել էին և արգելել ադրբեջանցիների մուտքը, իսկ Հարությունյանը դարձյալ հերքել էր թեմայի մասին իր տեղեկացվածությունը։ Ըստ էության, Արցախում բավական հակասական կարծիքներ են ձևավորվում, ինչն առաջին հերթին առաջացնում է անորոշություն. նախ և առաջ՝ կա որոշումների ընդունման վճռականության խնդիր, որում Հարությունյանն ակնհայտ երկմտում է: Որոշ տեղեկություններով, այդ հակասական ազդակները գալիս են Երևանից։ Բացի դրանից, անկախ այն հանգամանքից, թե կառուցվածքային փոփոխություններն ինչ տրամաբանությամբ են ընթանում Արցախում, այս պահին դեռևս անորոշություն է նաև այն առումով, թե ով է հանրապետությունում վերջնական որոշում կայացնողը»:Ավելին13:1513.12.22 -
ԱրցախCHW-ն ԼՂ-ում արձանագրել է Ադրբեջանի կողմից ոչնչացված 5, վնասված 7 վայր. վտանգի տակ են 17-ըԼեռնային Ղարաբաղի երեք հատվածներում առավել տեսանելի են հայկական պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասները: Առաջին հատվածը գտնվում է Շուշի քաղաքում և դրա շրջակայքում: Երկրորդ հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի հարավայի մասում է, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում: Վերջին ամիսներին նաև Լաչինի շրջանում հայկական պատմամշակությային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար Լորի Խաչադուրյանը: «CHW-ն արձանագրել է 5 հաստատված ոչնչացված վայրեր, 7 հաստատված վնասված վայրեր և 17 վտանգի տակ գտնվող վայրեր՝ սկսած այն ժամանակից, երբ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմը սկսվեց: Մեր բացահայտումները փաստագրելուց հետո մեր զեկույցները ուղարկում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովներին և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին: Մենք ուղարկում ենք զեկույցները ԱՄՆ պետդեպարտամենտին և միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» ներգրավված փաստաբաններին: Հուսով ենք, որ, լայնորեն տարածելով մեր բացահայտումները, կկարողանանք կանխել հետագա ոչնչացումները»,- ասաց Լորի Խաչադուրյանը:Ավելին13:0713.12.22 -
ՔաղաքականԿոչ եմ անում միջազգային ինստիուտներին քայլեր ձեռնարկել արցախցու կյանքի իրավունքը պաշտպանելու համար․ ԹովմասյանՀայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ահազանգել է այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով վտանգի տակ են հայտնվել Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ, ում պետք է շտապ ետղափոխել Երևան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունը անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։ Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։ Մի' լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։ Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»:Ավելին13:0013.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանցիները ցանկանում են՝ ռուսները ներկայություն չունենան ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում․ «168.am»Ադրբեջանական սադրանքների հիմնական նպատակը մեկն է՝ դադարեցնել մեր տարածաշրջանում ռուսների ռազմական ներկայությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտ է, որ սադրանքները շարունակվելու են, եւ իրենց համար էական չէ՝ դա կանեն լրագրողի, թե բնապահպանի դրոշի տակ: Նպատակը միանշանակ մեկն է՝ արցախցին պետք է հեռանա իր հողից եւ ուղղված է ռուս խաղաղապահներին: Սրա հետեւանքով խաղաղապահը հայտնվում է հիմար վիճակում, երբ բնապահպանի նկատմամբ զենք օգտագործել, բնականաբար, չի կարող, մյուս կողմից էլ իրենք իրենց շատ սանձարձակ են պահում Բաքվի հրահանգով»: Հարցազրույցի ժամանակ Շավարշ Քոչարյանը նաև նշել է. «Դահլիճը կիսադատարկ էր: Ես հիշում եմ միջոցառումներ ունեինք՝ հարյուրավոր մարդկանցով հսկայական դահլիճներում, իսկ այսօր փոքր դահլիճում քիչ մարդիկ կային, չէին կարողացել դահլիճ լցնել: Ես չեմ ասում ելույթ ունեցողներ հրավիլյաները հարգանքի արժանի չէին, սակայն տասնյակ այդպիսինները դուրս էին մնացել: Հաջորդը՝ երկրի գլխավոր պաշտոնյաները՝ վարչապետը եւ արտգործնախարարը Հայոց ցեղասպանության մասին մի նշույլ չասացին ցեղասպանության կանխարգելմանը նվիրված ֆորումին: 1915 թվականը չկա իրենց ուղեղում: Այսինքն՝ այդ ֆորումն ուղղված էր ճիշտ հակառակին, կոչ Հայոց ցեղասպանության մասին այլեւս չխոսելու: Նիկոլ Փաշինյանը զոհին եւ դահճին իջեցրեց նույն հարթության վրա՝ կենցաղային բնույթ տալով նրանց»:Ավելին12:5413.12.22 -
ԱշխարհՆախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավարCaucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի վերլուծությունները վկայում են այն մասին, որ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Դա իր հերթին փաստում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է հայկական մշակութային և կրոնական ժառանգության դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար Լորի Խաչադուրյանը՝ ներկայացնելով արբանյակային տեխնոլոգիաների հնարավորությունը մշակութային ցեղասպանությունը փաստելու համար: « 2020 թվականին ես ու իմ գործընկերները հիմնեցինք ոչ քաղաքական հետազոտական կենտրոն, որը կոչվում է Caucasus Heritage Watch: CHW-ն մշտադիտարկում է և փաստագրում վնասված պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները, աղբյուրները: Մենք հավաքագրում ենք պատմամշակութային օբյեկտների ոչնչացման մասին ապացույցներ և փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում»,- ասաց Խաչադուրյանը: Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է երկու ոլորտ՝ Նախիջևանում հետխորհրդային շրջանում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը և Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ պատմամշակութային ժառանգության վիճակը: «Սեպտեմբերին CHW ավարտեց Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: Մենք ուսումնասիրել ենք միջնադարյան և նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը: Մենք գնահատեցինք հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը: Արբանյակային պատկերները մեզ հնարավորություն տվեցին 1997 թվականից 2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, որոնք կարողացել ենք տեղորոշել և գնահատել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, այժմ դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել: Ապշեցուցիչ են նաև բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երևույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-ից 2011 թվականները Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծեց Խաչադուրյանը: Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից: «Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակեց Խաչադուրյանը:Ավելին12:5213.12.22 -
ՏնտեսականՎերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետովԴեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում որոշվել է. բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:Ավելին12:4713.12.22 -
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապն ապահովելու նպատակով: Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ և ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության և այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից: Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ: Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝ ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, բ) Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին: Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում: Ընդգծում ենք, որ միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ: ՀՀ ԱԳՆ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել․Ավելին12:4613.12.22 -
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Ապարան, Աշտարակ, Ճամբարակ քաղաքներում, Ամասիայի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին12:4013.12.22 -
ԱրցախՇուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին․ Արցախի ՄԻՊԱրդեն 24 ժամ է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից, գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կրտված են իրենց ընտանիքներից։ Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։ Սրանք մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։ Ես ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից», - գրել է Արցախի ՄԻՊ-ը։Ավելին12:3713.12.22 -
ՔաղաքականԱնվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:Ավելին12:3113.12.22