Լրահոս
2022-12-23
-
ՍպորտՌոնալդուն միշտ այդպիսին է եղել, պարզապես այն ժամանակ արդյունք է տվել․ Կարագեր«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։Ավելին09:4023.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե խաղաության պայմանագիրը մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի:Ավելին09:3523.12.22 -
ՀասարակականՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին09:3023.12.22 -
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբՀՀ Պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:Ավելին09:1323.12.22 -
ՀասարակականԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըԴեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:Ավելին00:0023.12.22
2022-12-22
-
ԻրավականՄի շարք գողություններ են բացահայտվելՆոյեմբերի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օր առաջ, ուշ երեկոյան, Պռոշյան գյուղի երկու բնակիչ` 32 և 27 տարեկան, գյուղի հյուրանոցային համալիրի շինհրապարակից գողացել են մետաղյա կառուցատարրեր: Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և դեկտեմբերի 7-ին երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Նաիրիի բաժին: Դեկտեմբերի 10-ին 27-ամյա տղամարդը կալանավորվել է: Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Հանագործության վերաբերյալ ևս մեկ օպերատիվ տեղեկություն ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեց դեկտեմբերի 14-ին: Դեկտեմբերի 8-ից 9-ը Մրգաշեն գյուղի 6-րդ փողոցում կայանված «ԿԻԱ» ավտոմեքենայից գողացել էին չորս անվադողերն ու անվահեցերը: Բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ մեքենան տնօրինում է նույն փողոցի բնակիչ մի տղամարդ: Նա հրավիրվեց բաժին, տվեց համապատասխան հաղորդում և բացատրեց, թե ինչու գողության մասին իրավապահներին չէր հայտնել. փորձել էր իր ուժերով գտնել գողություն կատարողին և գողոնը: Հաղորդումն ուղարկվեց Նաիրիի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ: Դեկտեմբերի 14-ին նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց նախ Նաիրիի ոստիկանության, ապա` քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է, դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Հաղորդում չէր ստացվել նաև Զովունի գյուղում կատարված գողության վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին, դարձյալ օպերատիվ ճանապարհով, քրեական հետախույզները տեղեկացան, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանաահատվածում բուժարանի մոտից տարել են տրակտորի երկու շերեփ: Ճշտվեց, որ տրակտորը պատկանում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որի տնօրենից ընդունվեց հաղորդում: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նաիրիի քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Համագործակցելով Ջերմուկի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ` քրեական հետախույզները դեկտեմբերի 16-ին նրան հայտնաբերեցին մայրաքաղաքի Օհանովի փողոցում, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են: Նաիրիի ոստիկանները վերջին օրերին բացահայտել են նաև Պռոշյան գյուղում կատարված գաղտնի հափշտակության երկու դեպք: Այս անգամ տուժածները հողորդում տվել էին, բացահայտումն էլ` երկարատև օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունք էր: Առաջին ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 8-ին: Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի մի հողամասի բաց տարածքից տարել էին շինարարական 30 հենակ: Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ` հոկտեմբերի 18-ին ստացվեց ևս մեկ ահազանգ: Նույն թաղամասի կիսակառույց շիությունից գողացել էին շինարարական 23 ամբարձիչ: Նաիրիի քրեական հետախույզները, համադրելով երկու գողությունների հանգամանքները, եկան եզրակացության, որ երկուսն էլ նույն անձի կամ անձանց ձեռքի գործն են: Վարկածը հաստատվեց: Նշված գողությունները կատարելու կասկածանքով դեկտեմբերի 9-ի ցերեկը Երևանի Սիլիկյան թաղամասում ձերբակալվեց Ապարան քաղաքի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են:Ավելին23:5022.12.22 -
ՍպորտTransfermarkt-ը հրապարակել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակըTransfermarkt պորտալը ներկայացրել է տրանսֆերային արժեքով ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը, որոնց պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին այս վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը։ Տասնյակը գլխավորում է Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը, որին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը. Միլան Շկրինյար (60 մլն եվրո, «Ինտեր»); Մարկուս Ռեշֆորդ (55 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ») Լիոնել Մեսսի (50 միլիոն եվրո ՊՍԺ) Յուրի Տիլեմենս (40 մլն եվրո, «Լեսթեր Սիթի») Կարիմ Բենզեմա (35 միլիոն եվրո, «Ռեալ» Մադրիդ) Ժորժինյո (35 միլիոն եվրո, «Չելսի»); Վիլֆրիդ Զահա (32 միլիոն եվրո, «Քրիսթալ Փելաս») Դիոգո Դալոտ (32 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ») Էվան Ն’Դիկա (32 մլն եվրո, «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ) Յուսուֆ Մուկոկո (30 միլիոն եվրո Դորտմունդի «Բորուսիա»)Ավելին23:4022.12.22 -
ՀասարակականՌԴ 36-ամյա քաղաքացին «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/22/1229292/Ավելին23:3822.12.22 -
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 11, 11/2, 13, 15 շենքեր և 11/4 առանձնատուն, Պ․Սևակի փ. 90, 92 շենքեր և 90 առանձնատուն, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ, Արամի փ. 29 շենքի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-13:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:00-16:00 Այգավան, Ավշար գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Բերդիկ և Դալար գյուղեր մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան փողոց մասնակի, 13:00-14:00 Խաչփառ գյուղ մասնակի, 14:00-15:00 Մասիս քաղաք՝ 1-4-րդ փողոցներ մասնակի, Հանրապետության և Երևանյան փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-12:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան, Անդրանիկի, Միկոյան փողոցներ մասնակի, Գնիշիկ, Արփի, Մոզրով գյուղեր, Ագարակաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-14:00 Կեչուտ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-12։00 Չարենցավան քաղաք` 8-րդ թաղ. 12-17 շենքեր, թիվ 6 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Բալահովիտ գյուղ և հարակից տարածքներ, Բալահովիտի «Պտղնի» այգեգործական ընկերություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զին/մաս, «Դոկագո», «Արծիվ», «Ամուր Ավագյան» ՍՊԸ-ներ, «Պտղնի-2» այգեգործական ընկերություն, «Սարանիստ», «Ա․ Ավագյան», «Հայ Նավթ», «Օազիս», «Ագար» և «Կլեոպատրա», «Էթեհարդ Բրաբիոն», «Ամելյա», «Գ․ Հովսեփյան» ՍՊԸ-ներ, «Գեղարդ» արտադրական կոոպերատիվ, Գերեզմաներ, «Քիմիագործ» այգեգործական ընկերություն, «Օնիրա Քլաբ» և «Պտղնի Արծիվ-2», «Ա․ Ավագյան» ՍՊԸ-ներ, Կոնյակի կոմիբինատ, 11:00-16:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Էլլար թաղամաս մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Առինջ գյուղ, Կոտայք գյուղ մասնակի, 13:00-14:00 Գեղաշեն և Զովք գյուղեր, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-14։00 Շորժա, Արտանիշ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 11:00-12:30 Գյումրի քաղաք՝ Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի, Ռուսթավելի, Խրիմյան Հայրիկ, Ղանդիլյան փողոցներ և հարակից տարածքներ, Մալայա Զեմլյա թաղամաս, թիվ 10 դպրոց և հարակից տարածքներ:Ավելին23:3522.12.22 -
ԱռողջապահականՖետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում․ ռիսկը՝ հղիության ընթացքումՀղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր չծնված երեխային և պատճառել տարբեր բնույթի բացասական ազդեցություններ և բնածին արատներ: Այս հետևանքները խմբավորված էն «ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարում» կամ որոշ բժիշկների կողմից ավելի ընդունված «ֆատալ ալկոհոլային համախտանիշ» անվան ներքո: ՖԱՍԽ տերմին է, որն օգտագործում են բնութագրելու հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործող մորից ծնված երեխայի մոտ առաջացող ֆիզիկական և նյարդային զարգացման շեղումները: ՖԱՍԽ-ով մարդիկ կարող են ունենալ ողջ կյանքի ընթացքում շարունակվող խնդիրներ, օրինակ՝ ուսանելու դժվարություններ, հոգեկան շեղումներ, ինչպես նաև թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման հետ կապված խնդիրներ: Ալկոհոլն օրգանիզմի վրա թողնում է տարաբնույթ ազդեցություններ: Ալկոհոլը ընկերքով անցում է չծնված երեխային և կարող է լրջորեն վնասել նրա նորմալ զարգացմանը: Հղի մոր ալկոհոլ օգտագործելուց առանձնապես տուժում է պտղի գլխուղեղի զարգացումը: Հղիության առաջին եռամսյակը այն ժամանահատվածն է, երբ պտղի օրգանները սկսում են շատ արագորեն զարգանալ: Նրա գլխուղեղը շարունակաբար զարգանում է հղիության ամբողջ ընթացքում, և ցանկացած ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է վնաս հասցնել դրա տարբեր բաժիններին: Ընդ որում, չկա օգտագործված ալկոհոլի սահմանված այն նվազագույն չափը, որը կարող է համարվել լրիվ անվնաս կամ ռիսկ չպարունակող: Հղիության ընթացքում չկա նաև ալկոհոլ օգտագործելու «անվտանգ ժամանակաշրջան»: Այնուամենայնիվ, ալկոհոլի պատճառած վնասի չափը որոշակիորեն կապված է օգտագործված քանակներից: ՖԱՍԽ-ը հայտնի է որպես թաքնված վնաս, քանի որ այն գլուղեղի վնասմամբ պայմանավորված ֆիզիկական հիվանդություն է, որը հաճախ մնում է չհայտնաբերված: Որոշ դեպքերում ալկոհոլի առաջացրած վնասը կարող է դրսևորվել այլ հիվանդությունների զարգացմամբ, և հղիության ժամանակ ալկոհոլի օգտագործման դրվագներն անուշադրության մատնվեն: Երեխայի ծնվելուց հետո ՖԱՍԽ-ը կարող է լինել ոչ ցայտուն տեսանելի, և միայն մեծանալուց հետո նրա մոտ հայտնաբերեք վարքային և ուսման դժվարություններ։ ՖԱՍԽ վաղ հայտնաբերումը նպաստում է, որպեսզի ավելի հաջող կերպով հնարավոր լինի կառավարել զարգացող խանգարումներն ու հիվանդությունները: Եթե երեխայի մոտ ախտորոշվել են է ՖԱՍԽ, կան մի շարք մոտեցումներ և միջոցառումներ, որոնց օգնությամբ ծնողը կարող է օժանդակել նրա զարգացմանը: Իրկանում, ՖԱՍԽ-ի դեմ որևէ առաձնահատուկ բուժում չկա, բայց կարելի է օգնել երեխայի մոտ առկա ախտանիշների առավել արդյունավետ կառավարմանը՝ բժշկական օգնության և սոցիալական օժանդակության տարբեր միջոցառումների միջոցով։Ավելին23:3022.12.22 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: Հանրապետության ղեկավարին են ներկայացվել ԱՀ շրջաններում հանրության հետ կայացած հանդիպումների ընթացքում հնչեցված մտահոգությունները և առաջարկությունները: Քննարկվել են առկա իրավիճակում պետական մարմինների և քաղաքական ուժերի հիմնական անելիքների, դիրքորոշումների հստակեցման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:Ավելին23:2722.12.22 -
Հասարակական35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնինԵրեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ա-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Քանաքեռավան խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Սոս Խ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/22/1229291/Ավելին23:2322.12.22 -
ՏնտեսականԵրևանում մթնոլորտային օդի որակը՝ դեկտեմբերի 15-21-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 15-21-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ դեկտեմբերի 17-ին և 20-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 16-18-ը, Արաբկիրում՝ դեկտեմբերի 16-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 21-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 18-ին»։Ավելին23:2022.12.22 -
ԱշխարհԴաժան ձմեռային հեքիաթ՝ Վանկուվերում. ձյան մեջ կորած մեքենաներ, կուտակված օդանավերԱնձյուն Երևանից միայն նախանձել կարելի է սպիտակ վերմակով ծածկված Վանկուվերին:Ավելին23:1922.12.22 -
ՍպորտՌոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համարՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Foot Mercato-ն հայտնում է, որ Ռոնալդուն ժամանել է Էր Ռիադ՝ տեղի «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը Ռոնալդուին առաջարկել է ֆանտաստիկ պայմանագիր՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով, ներառյալ գովազդային պայմանագրերը։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո ազատ գործակալի կարգավիճակում է։Ավելին23:1022.12.22 -
ՍպորտՄեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրաԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրա։ Այս մասին հայտնում է El Financiero-ն։ Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի ազգային բանկի պաշտոնյաները դիտարկում են Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նվաճումն այսպես պատմության մեջ ամրագրելու տարբերակը։ Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կտպվի 1000 պեսո արժողությամբ թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամը սկսվում է «10»-ով՝ Արգենտինայի հավաքականի ավագի խաղային համարով։ Հետևի կողմում կարող է տեղադրվել «La Scaloneta» մակագրությունը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի մականունը։Ավելին23:0022.12.22 -
ԵրևանՈստիկանական ռեյդ՝ քաղաքումՈստիկանական ռեյդ է սկսվել քաղաքում, ոստիկանները ստուգում են մեքենաները։ Այս պահին հսկայական խցանում է գոյացել Մաշտոցի պողոտայում։Ավելին22:5722.12.22 -
ԱշխարհՎրաստանում գայլերը 100-ից ավելի ոչխար են հոշոտելԴեդոփլիսծկղարոյի մունիցիպալիտետում գայլերը հարձակվել են ու ձմեռային արոտավայրերում 100-ից ավելի ոչխար են հոշոտել, փոխանցում է Aliq.ge-ն։ Հովիվների խոսքով, կենդանիների մի մասը անհետացել է, որոնման աշխատանքներ են իրականացնում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Իորիի դաշտերում։ Կենդանիների սեփականատիրոջ ենթադրությամբ՝ հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվել: Արոտավայրում 1 000 կենդանուց ոչ մի հատ չի գտնվել: Տվյալների համաձայն, կորստի չափը հազարավոր լարիներից շատ ավելի է։Ավելին22:5022.12.22 -
Հասարակական11-րդ դասարանի աշակերտը Նիվայով վրաերթի է ենթարկել 17-ամյա համադասարանցունShamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել դեկտեմբերի 21-ին Սյունիի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը. ժամը 09։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովորում են Ագարակի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։Ավելին22:5022.12.22 -
ՏարածաշրջանՌուսները խոսում են ջախջախիչ հարվածների մասին, Ուկրաինան հրետակոծել է ռուսական դիրքերըԱմերիկյան թարմ զենքերով Զելենսկին արդեն հազիվ թե Ամանորի հրադադար խնդրի ռուսական կողմից, թեև Կրեմլը հայտարարել էր, որ պատրաստ է ժամանակավորապես դադարեցնել կրակը, եթե Կիևը նման խնդրանքով դիմի: Գիշերը ուկրաինական կողմը գերճշգրիտ հրետանային հարվածներ է հասցրել Դոնեցկի հյուրանոցներից մեկին, զոհերի ու վիրավորների մասին է հայտնել ռուսական կողմը:Ավելին22:4722.12.22