Լրահոս

2022-12-22
  • Արտաքին քաղաքականություն
    ՄԻԵԴ-ը չի պահանջում Ադրբեջանից ապաշրջափակել Լաչինի միջանցքը. ի՞նչ է պարտավոր անել Բաքուն
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ կիրառած միջանկյալ միջոցը Լաչինի միջանցքի բացման որևէ երաշխիք չի տալիս: Այն Բաքվին չի պարտադրում ապաշրջափակել Հայաստան-Արցախ միջանցքը, այլ բացել այն հիվանդների ու անօթևան մնացած մարդկանց տեղափոխման համար: Մասնագետների դիտարկմամբ՝ ավելի էական մի բան Ադրբեջանին պարտադրելու համար իրավական շատ երկար ճանապարհ պետք է անցնի Հայաստանը:
    22:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը ԵՄ պատժամիջոցներին կարձագանքի համապատասխան հրամանագրով
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի-երեքշաբթի հրամանագիր կստորագրի` ռուսական նավթի գների նկատմամբ եվրոպական պատժամիջոցներին ի պատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Ռիա Նովոստին: «Սրանք նախազգուշական միջոցներ են»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը:
    22:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ նախագահն ուղերձով կդիմի Դաշնային ժողովին տարեսկզբին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով կդիմի Դաշնային ժողովին 2023 թվականի սկզբին, քանի որ «անհրաժեշտ է ժամանակ, իրավիճակի և պլանների լրացուցիչ վերլուծություն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահը: «Ուղերձի բուն իմաստը հենց այն է, ինչն այս կամ այն ​​կերպ արտացոլվել է իմ ելույթներում: Այդ իսկ պատճառով, եթե անկեղծ լինեմ, ինձ և աշխատակազմի համար դժվար էր, առանց կրկնելու, դա ևս մեկ անգամ ձևավորել պաշտոնական ուղերձի մեջ»,- ասել է Պուտինը: Նա ընդգծել է, որ առանցքային հարցերի մասին արդեն խոսել է տարբեր ձևաչափերով։
    22:25
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Իսպանիայի խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
    Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։ Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամավորների Կոնգրեսը. - Անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին: - Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։ - Կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով: - Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»:
    22:20
    22.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը չի ընդունում Փաշինյանի մեղադրանքը. Մոսկվայի կտրուկ պատասխանը
    «Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն ու հանգստություն պահպանելու համար և գործում են եռակողմ փաստաթղթերի տառին համապատասխան»,- այս հայտարարությամբ այսօր Պուտինի խոսնակ Պեսկովը, ըստ էության, պատասխանել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը կառավարության այսօրվա նիստում ռուս խաղաղապահներին մեղադրել է Լաչինի միջանցքը վերահսկելու՝ իրենց պարտավորությունները չկատարելու համար:
    22:15
    22.12.22
    Ավելին
  • Արցախ
    «Բլոկադան կարող է երկարաժամկետ լինել». Արցախի պետնախարարը հորդորել է պատրաստվել
    Արցախի բլոկադայի 5-րդ օրը Լաչինի միջանցքի բացման սպասելիք առաջացրած պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ բլոկադայի 11-րդ օրը, հայտարարել է՝ շրջափակումը կարող է երկարաժամկետ լինել: Այսպես նա ամուր մնալու կոչ է արել այն ընտանիքներին, որոնք բաժանված են Հայաստան-Արցախ ճամփին կանգնած ադրբեջանցիներով: 1100 մարդ այս պահին տուն վերադառնալու հնարավորություն չունի, 270-ը՝ անչափահասներ են:
    22:10
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դեղերի ընդունումն ու ռիսկերը մեծահասակների համար. զրույց՝ դեղագետի հետ
    Տարիքին զուգահեռ, դեղերի կողմնակի ազդեցությունները և այլ դեղերի հետ փոխազդեցության ռիսկերը գնալով աճում են։ Մեծահասակների համար կարևոր այս թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է դեղագետ Արևիկ Ասլանյանի հետ։ Մեզ հետ զրույցում, դեղագետն առանձնացրեց այն կարևոր պատճառները, որոնք ունակ են բարձրացնելու դեղերի վտագավորության ռիսկերը տարեցների շրջանում։ Դրանք են օրգանիզմի տարիքային փոփոխությունները, որոնց ազդեցության տակ մարդը դառնում է դեղերի նկատմամբ ավելի զգայուն, չի կարողանում դեղերը «յուրացնել» այնպես, ինչպես նախատեսված է և, դրա հետևանքով, դեղերը կամ դրանց նյութափոխանակության արգասիքները դժվարությամբ են հեռանում օրգանիզմից։ «Մեծահասակների ուղեղի և նյարդային բջիջները նույնպես տարիքի հետ փոփոխվում են, և այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են հիշողության կամ տեսողության թուլացումը, սկսում են ազդել դեղերն ընդունելու գործնական կողմերի վրա։ Օրինակ, հաճախ են հանդիպում դեպքեր, երբ հիվանդը պատահաբար նույն դեղը երկու անգամ է խմում, կամ մոռանում ու հերթական դեղի ընդունումը բաց թողնում։ Բազմաթիվ դեղեր ընդունելը նշանակում է նաև, որ մեծանում է շփոթելու կամ սխալվելու հավանականությունը, առավել ևս, եթե դրանցից մի քանիսն ունենում են ընդունելու բարդ սխեմա կամ արտաքին տեսքով լինում են միմյանց նման»,- ասաց դեղագետը։ Մեծահասակները սովորաբար ավելի շատ են օգտագործում դեղեր, և, մասնագետի խոսքով, եթե օրական ընդունեն 5 կամ ավելի անուն դեղ, կողմնակի ազդեցությունների հավանականությունը կդառնա միջինից երկու անգամ ավելի բարձր, քան մյուսների մոտ է։ Միևնույն ժամանակ կաճի նաև տարբեր դեղերի միջև ոչ ցանկալի փոխազդեցության ռիսկը։ Այն հարցին, թե ինչպե՞ս պետք է բարելավել դեղերի անվտանգությունը, դեղագետը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, դեղեր նշանակելիս, բժիշկը հաշվի է առնում հիվանդի տարիքը և դրա հետ կապված կողմնակի ազդեցությունների ռիսկը, ինչպես նաև դեղերն ընդունողի սխալվելու հնարավորությունը։ Այսօր դեղերի մեծ մասն արտադրվում է այնպես, որ ընդունվի օրական 1 կամ 2 անգամ։ Կան նաև համակցված դեղեր, որոնց բաղադրության մեջ մտնում են մի քանիսը։ Այնուամենայնիվ, պետք է բժշկին տալ մի շարք կարևոր հարցեր դեղերի ընդունման և դրանց ազդեցության մասին»,-ասաց Արևիկ Ասլանյանը։ Զրույցի վերջում դեղագետը մեծահասակներին՝ հատկապես վաթսուննանց մարդկանց, խորհուրդ տվեց հետևել առողջությանը, ճիշտ ժամանակին և գրագետ կերպով ընդունել դեղերը, իսկ խնդիրների և հուզող հարցերի շուրջ անպայման զրուցել բուժող բժշկի հետ՝ կանխելու դեղերի փոխազդեցության հետևանքով և այլ գործոններով առաջացող բարդությունների ռիսկը։
    22:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մբապպեի տրանսֆերի համար Ռեալը կարող է ընդհանուր առմամբ 1 մլրդ եվրո ծախսել
    Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապպեին: Մադրիդյան ակումբը պատրաստ է իրականացնել տրանսֆերը՝ չնայած մեծ ծախսերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի վախեցնում այն փաստը, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով ֆրանսիացին 3 տարում կարող է վաստակել 636 միլիոն եվրո։ Պերեսը պատրաստ է նույն պայմաններն առաջարկել խաղացողին։ Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզեցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։ Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ 2022-ի փոխչեմպիոն և մրցաշարի լավագույն ռմբարկու։
    21:50
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    21:46
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հանգուցային քորպտիկ. հանդիպում է գերազանցապես կանանց շրջանում
    Հանգուցային քորպտիկը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը դիտվում է գերազանցապես 30-50 տարեկան կանանց մոտ։ Բնութագրվում է վերին ու ստորին վերջույթների մաշկի վրա կիսագնդաձև, առողջ մաշկի մակարդակից խիստ բարձրադիր, ոսպից մինչև ընկույզի մեծության ամուր հանգուցավոր ցանավորումով։ Հանգույցներն ունեն գորշակարմիր գույն, մաշկի մակերեսի վրա նկատվում է ամուր, դժվարությամբ հեռացվող մոխրագույն թեփուկների կուտակում, ինչպես նաև արյունային կեղևներով ծածկված քերծվածքներ: Հիվանդությանը բնորոշ է արագորեն առաջացող տանջալի քորը։ Հիվանդության ընթացքը ծայրահեղ երկարատև է, հանգույցները կարող են պահպանվել տարիներով, միայն շատ հազվադեպ նրանցից մի քանիսը ինքնուրույն ներծծվում են և անհետանում, որին նախորդում է քորի վերացումը տվյալ տեղամասում։ Հյուսվածաախտաբանական ուսումնասիրությամբ վերնամաշկում հայտնաբերվում են ականթոզ ու գերեղջրացում, բուն մաշկում՝ լիմֆո-հիստիոցիտային ինֆիլտրատ, անոթների էնդոթելի ուռչում և որ առանձնապես բնորոշ է, նյարդային թելերի զգալի գերաճ։ Հիվանդության բուն ծագումը դեռևս ապացուցված չէ, սակայն մասնագետները հնարավոր են համարում հիվանդության կապը էնդոկրին խանգարումների հետ։ Հանգույցները երբեմն կարող են զարգանալ նաև մժեղների խայթոցի տեղում (ֆլեբոտոմադերմիա): Հանգուցային քորպտիկի բուժումը քիչ արդյունավետ է։ Քորի զգացումը թուլացնելու նպատակով խորհուրդ է տրվում ներքին ընդունման համար նշանակել հանգստացնող միջոցներ, իսկ տեղային մշակման համր՝ էլեկտրոլիզ, դիաթերմոկհադուլյացիա։
    21:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանը 2023 թվականի աշնանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը
    Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը նոյեմբերի 10-12-ը կանցկացվի Երևանում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը։ «FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրության մեջ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանում անցկացված առաջնության ավարտից հետո FIAS-ի նախագահին առաջարկել էր մեծահասակների ԱԱ-ն անցկացնել Երևանում։ 2023 թվականին Երևանում կանցկացվի նաև ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ «ՀՀ Կառավարությունը վերջին տարիներին ջանք չի խնայում մեծ սպորտի միջոցառումների կազմակերպումը խրախուսելու համար: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր մեր երկրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը․ անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցում չէր կայացել։ Բռնցքամարտի ԵԱ-ից հետո շատ բարձր մակարդակով անցկացրինք նաև սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հաջորդ տարի կանցկացնենք մեծահասակների աշխարհի առաջնությունը: 2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,- ներկայացնելով ոլորտի պետական քաղաքականությունը՝ նշել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:
    21:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեկտեմբերի 22-ին լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 18, 20, 22, 24, 26 շենքեր, Խաչիկ Դաշտենցի փ. 4 շենք, Արարատի մարզի՝ 11:00-15:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մյասնիկյան փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Արշավիր Մելիքյան փողոց մասնակի, 10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզի՝ 10։00-12։00 Չարենցավան համայնք՝ 4-րդ թաղ. 1-6, 11, 12, 25 շենքեր, «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզ, Կադաստրի կոմիտեի «Չարենցավան» սպասարկման գրասենյակ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Արզական համայնք՝ «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «Աշնաղ» գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանքավան գյուղ, Հանքավանի բնակելի շենքեր, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Հանքավանի Խոտորջուր» առողջարան, «Կարմիր հովիտ» և «Էլեոնորա» հանգստյան տներ, «Հանքավան հանքային ջրերի գործարան» ԲԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրազի թաղամաս մասնակի, Շիրակի, Չարենցի, Նար-Դոսի, Առափնյա փողոցներ մասնակի, թիվ 2 դպրոց, Տերյան, Գագարինի, Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Խանջյան, Աբովյան, Սայաթ-Նովայի և Զաքարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր և Արայի թաղամասեր, Կոոպ «Երանոս», Կոոպ «Քարագործ», «Ժ․ Մեսրոպյան» Ա/Ձ, «Ա․ Հարությունյան» Ա/Ձ, սեփականատերեր՝ «Պ․Զաքարյան», «Ա․ Թադևոսյան», «Կ․ Խաչատրյան», «Ալիկ Մեսրոպյան», «Ա․ Հովհաննիսյան», Գայի փողոց, Կոմիտասի փողոց մասնակի, Րաֆֆու և Իսահակյան փողոցներ, 11:00-15:00 Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․ Հայրապետյան», «Մանուկ Ոսկանյան», «Վ․ Պետրոսյան», «Դ․ Մարտիրոսյան», «ԼՍԱԳ», «Զովունի», «Լիվա Դեկոլ», «Թամար և Անի», «Տրանս Գազ», «Քարե Դար», «Ունիվերսալ» ՍՊԸ-ներ, «Արկոլադ» ՓԲԸ, Կոոպ «Լիլիթ», Կոոպ «Վիկտորիա», Դպրոցի, Եզդիներ, Ակումբ, Գրասենյակ, Սառնարան, Դատավորի, Նոր, Միջակ և Հ-1 թաղամասեր, «Քար Հանք» ՍՊԸ, «Արագիլ» այգեգործական ընկերություն, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2, 3, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Էլլար թաղամաս մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Առինջ, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր, Էլլար գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։00-10:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00–15:00 Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00–15:30 Վարդենիկ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ Լոռու մարզի՝ 10:00-16:00 Նեղոց գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    21:20
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 27 բեռնատար
    Դեկտեմբերի 22-ին, ժամը 09։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 27 բեռնատար:
    21:10
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բոլոր ԶԼՄ-ներին կոչ ենք անում լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները. ՀԺՄ
    Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։ Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։ Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում մեկ տասնյակից ավելի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և մասնագիտական օգնություն ստանալու կարիք ունեն, նախօրեին նման պայմաններում գտնվող հիվանդներից մեկը մահացել է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնվում 4 ամսական մի երեխա․․․ Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար, գոյաբանական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ բոլոր տարբեր օրինակներին, սակայն, միավորում է մի սարսափելի իրողություն՝ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, լավագույն դեպքում՝ հռչակագրային, բայց այդպես էլ գործնական դրսևորում չստացող մտահոգությունների ներքո 120 հազար մարդիկ արդեն 10 օր շարունակ ապրում են շրջափակման մեջ։ Միջազգային հանրության անգործությանն ու աշխարհաքաղաքական շահերը մարդու և կյանքի իրավունքից վեր դասող քաղաքականությանը նպաստում է նաև համաշխարհային մամուլի հարաբերական լռությունը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությունը։ Անցած օրերին մենք անհամբերությամբ սպասում էինք, որ բոլոր երկրների մեր գործընկերները, անկախ իրենց հայրենի պետությունների վարած քաղաքականությունից, կլուսաբանեին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ուղիղ եթերներում և ռեպորտաժներում կցուցադրեին, թե ինչպես է իրականացվում էթնիկ զտումը on-line ռեժիմում, և ինչպես են մարդիկ ապրում ցեղասպանության ենթարկվելու ամենօրյա սպառնալիքի ներքո։ Ցավոք, սակայն, «մարդկային պատմություններն» ամեն ինչից վեր դասող մեր գործընկերների կողմից մենք տասն օր շարունակ այդպես էլ չտեսանք առանձին վերցրած մեկ մարդու պատմություն, որը դատապարտված է դանդաղ մահվան՝ անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով։ Մենք գրեթե չկարդացինք իրապես հոգեցունց պատմություններ այն մասին, թե ինչպես են շրջափակման մեջ մնացած փոքրիկ երեխաները լալիս՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող ծնողներին սպասելով... Այն դեպքում, երբ նրանք նույնպիսի հիվանդներ ու նույնպիսի երեխաներ են, որոնց պատմություններն այսօր ներկայացվում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով, պարզապես հակամարտությունը, որի պատճառով Արցախի բնակիչները հայտնվել են այդ վիճակում, ունի պակաս աշխարհաքաղաքական կշիռ, քան մյուս կոնֆլիկտները։ Հայաստանի Ժուռնալիստների միությունն անցած 10 օրերի ընթացքում սպասում էր և այժմ էլ հավատում է, որ գործընկեր կառույցների և լրատվամիջոցների համար մարդկային կյանքը, մարդու հիմնարար իրավունքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական շահից, և, որ նրանք հանձնառու են մեր մասնագիտական առաքելությանը՝ լուսաբանելու տառապանքի դատապարտված մարդկանց պատմությունները։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին»։
    21:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուսական խաղաղապահ զորախմբից հայտնում են բանակցությունների շարունակվելու մասին
    Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
    20:50
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության տարածքային բաժիններում
    Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
    20:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արգենտինայի Սենատում ՀՀ հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը
    Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ: 321413541_2543487595802956_6585199574999514857_n.jpg (63 KB) «Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ բացել ճանապարհը և թույլատրել միջանցքով ազատ տեղաշարժը` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների: Լաչինի միջանցքի շրջափակումը ոչ միայն սահմանափակում է Արցախի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը, այլ նաև վտանգում սննդի մատակարարումը: Այս ամենը կարող է հանգեցնել հումանիտար լուրջ ճգնաժամի»,-ասվում է հայտարարությունում: Բարեկամական խմբի անդամները նաև խաղաղ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ են համարել կողմերի միջև անհապաղ երկխոսության վերականգնումը և կոնսենսուսի միջոցով տարաձայնությունների հարթումը:
    20:34
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մոուրինյուն կարող է համատեղել աշխատանքը Ռոմայում և հավաքականում
    Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է պայմանագիր կնքել 59-ամյա մասնագետի հետ: FPF-ն ցանկանում է Մոուրինյուից որքան հնարավոր է շուտ պատասխան ստանալ: Եթե ​​մարզիչը համաձայնի գլխավորել ազգային հավաքականը, ապա կողմերը կգտնեն լուծում, որի շնորհիվ նա կկարողանա համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»: Պորտուգալիայի գլխավոր հավաքականի մարզչի մյուս թեկնածուն է Ռուի Խորխեն, որը գլխավորում է Մ21 տարեկանների հավաքականը։
    20:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում
    Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության հետ կապված իրադրությունը տարածաշրջանում, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկրների միջև պաշտպանական համագործակցությունն սկսվել է 2012 թվականին: Եռակողմ նախարարական հանդիպումն այս տարի անցկացվում է Թուրքիայում։ Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Բուրչուլաձեն իր թուրք գործընկերոջ հետ զրույցում ուշադրություն է հրավիրել պաշտպանության ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև հաջող ռազմավարական համագործակցության վրա և շնորհակալություն հայտնել Թուրքիային աջակցության համար։ Նա ընդգծել է Թուրքիայի նյութատեխնիկական ու ֆինանսական օգնությունը, թուրք փորձագետների ներգրավումն ու աջակցությունը Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործընթացում։ Բացի այդ, երկկողմ հանդիպումների ընթացքում Բուրչուլաձեն գործընկերների հետ քննարկել է անվտանգության հետ կապված իրավիճակը տարածաշրջանում, աճող սպառնալիքները, խաղաղության և կայունության կարևորությունը։ Հարևան երեք հանրապետությունների նախարարները նաև արծարծել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ռազմական կրթության և միջազգային վարժանքների ուղղությամբ կապերի խորացման հարցերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են համատեղ իրականացված և ընթացիկ կարևոր նախագծերը։ Բուրչուլաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ էներգետիկ նախագծի իրականացումը, որն օրեր առաջ ստորագրել են Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարները, պատմական նշանակություն ունի։ Խոսքը «Կանաչ էներգիայի և տրանսպորտի զարգացման բնագավառում ռազմավարական գործընկերության» համաձայնագրի մասին է, որը ենթադրում է Սև ծովով էլեկտրահաղորդման գծի անցկացում։ Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա։ Նախագծի նպատակը ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդումն Է, էլեկտրաէներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը։ Համաձայնագրի շրջանակներում էլեկտրական մալուխը Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միացնի Ռումինիայի հետ։ Եվրամիությունը նախագծի համար կհատկացնի 2,3 միլիարդ եվրո։ Մալուխը կնպաստի Ադրբեջանում և Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքին Եվրոպա։
    20:20
    22.12.22
    Ավելին