Լրահոս
Հասարակական
00:00
23.12.22
180

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Img default alt hy

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: