Լրահոս
2022-12-23
-
ՀասարակականԿասեցվել է դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը:Ավելին13:4023.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը կոչ է անում ամբողջովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժըԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կոչ է արել ամբողջովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:Ավելին13:3323.12.22 -
ՄիջազգայինԿոնգրեսի հանձնաժողովն արդարադատության նախարարությանը հանձնարարել Է արգելել Թրամփին կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնը2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը և դրանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը հետաքննող Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը հրապարակել է մեկուկես տարի տևած հետաքննության վերջնական հաշվետվությունը:Ավելին13:3023.12.22 -
ԱրցախՍտեփանակերտի շուկայում ծախելու բան չկաԱրցախցին ամեն ինչի կդիմանա, վստահեցնում են Ստեփանակերտի շուկայի աշխատողները, որոնց խոսքով՝ 30 տարում երբեք այսպես դատարկ չեն տեսել առևտրի կենտրոնը: Վաճառասեղաններին կանաչի ու մի քանի մանր մունր բաներ են մնացել: Սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների զգալի պակաս կա մայրաքաղում ու Արցախի բոլոր շրջաններում:Ավելին13:2223.12.22 -
ՔաղաքականՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններն աշխատում են գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար. ԱԽ քարտուղարՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում վստահեցրել է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար:Ավելին13:1823.12.22 -
Արցախ7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ Արցախի տեղեկատվական շտաբԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։Ավելին13:1523.12.22 -
ՔաղաքականԱրտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները․ ԱԽ քարտուղարԱրտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները: Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:Ավելին13:0723.12.22 -
ՀասարակականՄանկական այգում այրվել է չգործող տաղավարԴեկտեմբերի 23-ին, ժամը 09։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի հարևանությամբ՝ Մանկական այգում այրվում է չգործող տաղավար։Ավելին13:0023.12.22 -
ՀասարակականՀատկացումներ` դպրոցների հրատապ խնդիրների լուծման նպատակով․ ԿԳՄՍՆՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով:Ավելին12:5323.12.22 -
ԻրավականՄիհրան Պողոսյանի անձնական թիկնապահի և վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։Ավելին12:5023.12.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանը եվրոպական գազի շուկա է մուտք գործել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։Ավելին12:4523.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ՀունանյանՀայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:Ավելին12:4323.12.22 -
ՏնտեսականՓոփոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկում:Ավելին12:3823.12.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Բլոկադայի 12-րդ օրը. Լավրովն ու Բայրամովը կհանդիպեն առանց ՄիրզոյանիՀայլուր 12։30 Բլոկադայի 12-րդ օրը. Լավրովն ու Բայրամովը կհանդիպեն առանց ՄիրզոյանիԱվելին12:3023.12.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Գորիս քաղաքի տներից մեկումԴեկտեմբերի 23-ին, ժամը 10։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկում։Ավելին12:2523.12.22 -
ՀասարակականՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 4 մեքենաներ. կա տուժածԴեկտեմբերի 23-ին, ժամը 08։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին12:2023.12.22 -
ՔաղաքականՄիրզոևան ասորիներին կոչ արեց իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասինԱրդեն 12-րդ օրն է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ Ադրբեջանական իշխանությունների ուղիղ հրահանգով կազմակերպված այս սադրանքը, որ փորձեցին փաթեթավորել իբրև այսպես կոչված «բնապահպանական» ակցիա, Արցախի շուրջ 120 000 բնակչությանը կանգնեցրել է հումանիտար լրջագույն աղետի առաջ։ Արցախում դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, կան դեկտեմբերի 12-ից ճանապարհին մնացած բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, որոնք զրկված են տուն վերադառնալու, ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորությունից։ Ազգային ժողովում ելույթի իր խոսքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։Ավելին12:1723.12.22 -
ՍպորտՇնորհակալ եմ Ռոնալդուին այն ամենի համար, ինչ նա տվել է ֆուտբոլին. ԱլաբաՄադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.Ավելին12:1423.12.22 -
ԻրավականԽաղաղության պայմանագիրը լուրջ փաստաթուղթ է լինելու, և այն հնարավոր չէ կնքել առանց ներքին ընթացակարգի պահպանման․ Ալվինա Գյուլումյան․ «Հրապարակ»Սահմանադրական դատարանի նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի խախտված իրավունքները վերականգնելու համար 2020 թվականին ՄԻԵԴ ուղարկված դիմումի վերաբերյալ դեռևս վճիռ չկա։ Այս պահին որոշում կայացնելու փուլն է ընթանում։ Այս մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Հիշեցնենք․ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց՝ սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։Ավելին12:0723.12.22 -
ՍպորտՔեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ երկրպագում է Լիոնել ՄեսսիինԼավագույն հանդիպումը, որը ես երբևէ տեսել եմ: Ես երկրպագում եմ ՊՍԺ-ին, սիրում և խոսում եմ ֆրանսերեն, իմ սիրտը պատկանում է նրանց։Ավելին12:0023.12.22