Լրահոս

2022-12-22
  • Հասարակական
    Տատիկը 70 հազար դոլարով տոպրակը սխալմամբ աղբամանն է նետել Երևանում
    Երևանում 12,5 կիլոգրամ ոսկի հայտնաբերած հավաքարարների պատմությունից հետո մի նոր՝ անհավանական թվացող բացահայտում են արել լրատվամիջոցները: Armlur-ին հայտնի է դարձել, որ Դավիթաշենում 70-ամյա մի կին ոստիկաններին ասել է, թե սխալմամբ աղբի հետ աղբամանն է նետել նաև իր 70 հազար դոլարը: Կինը ոստիկաններին կոնկրետ ասել է, թե Դավիթաշենի որ փողոցում է 70 հազար դոլարը աղբամանը գցել: Տարածքի տեսախցիկների ձայնագրությունները նայելիս, նկատել են մի տղամարդու, որը աղբամանից մի տոպրակ է հանել ու հեռացել:
    19:35
    22.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Խաղաղության պայմանագիր կլինի, եթե Ադրբեջանը դրական արձագանքի Հայաստանի առաջարկին. ՀՀ ԱԽՔ
    Հնարավոր է՝ մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եթե Ադրբեջանը դրական արձագանքի Հայաստանի առաջարկին: Այս հայտարարության հեղինակն Անվտագության խորհրդի քարտուղարն է: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
    19:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն նաև Հայաստանի համար. Մակրոն
    Մայրցամաքում ապագա անվտանգության ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։ «Իսկ վաղը կծագի նաև Բելառուսի հարցը։ Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, և մենք չենք կարող այդ տարածքի անվտանգության մասին մտածել սոսկ ՆԱՏՕ-ի պրիզմայով: Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, նկատի ունեմ երաշխիքներ այս բոլոր երկրների համար, հենց մեզ համար, բայց նաև Ռուսաստանի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հերթական անգամ անդրադարձել է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների շուրջ իր առաջարկների հասցեին արված քննադատությանը։ «Թող մարդիկ ինձ բացատրեն, թե ինչպես են ցանկանում գործել: Ի վերջո, անհրաժեշտ կլինի բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, և թող բոլոր եվրոպացիներն ու արևմուտքցիները, որոնք ինձ բարոյականության դասեր են տալիս, բացատրեն, թե ում հետ են նստելու սեղանի շուրջ: Չեմ ցանկանում, որ ապագայում բանակցությունները վարեն միայն չինացիներն ու թուրքերը»,- ասել Է նա։ Այնուամենայնիվ, ձգտելով ցրել դաշնակիցների շրջանում իր հայտարարություններից առաջացած տարըմբռնումները, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, ամենից առաջ, հավատարիմ է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության և հաղթանակի» ռազմավարությանը, ինչը կամրագրվի հակամարտությունից հետո հաշտության համաձայնագրում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար երաշխիքներին, ապա դա, ըստ Մակրոնի, «առաջնահերթություն չէ»։ «Սա այն հարցերից է, որը կորոշվի վերջում: Այսօր առաջնահերթությունը Ուկրաինայի պաշտպանությունն է, ինչն Էլ մենք անում ենք առաջին իսկ օրվանից»,- հստակեցրել Է Ֆրանսիայի նախագահը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա, ըստ Մակրոնի, դա Ռուսաստանի կողմից կընկալվի որպես թշնամական ժեստ, ուստի ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց դաշինքի կազմ նրան ընդունելու, բայց Կիևի և Մոսկվայի համար անվտանգության որոշակի երաշխիքներով։ «Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի կողմից կընկալվի որպես առճակատման նման մի բան։ Անկախ այն բանից, թե Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին թե ոչ, և դա ամենահավանական սցենարը չէ, նրան հարկավոր է անվտանգության երաշխիքներ տրամադրել», - ասել է Մակրոնը:
    19:20
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը
    Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները: Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ: Այցելությունները պետք է նախապես ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ: Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր: Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ: Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը: Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն:
    19:10
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 95-րդն է
    Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին նահանջել է և գտնվում է 95-րդ տեղում: Դասակարգման նոր աղյուսակի առաջատարը կրկին Բրազիլիան է: Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինան բարելավել է դիրքը և այժմ 2-րդ հորիզոնականում է: Լավագույն 10-յակում են նաև Ֆրանսիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան:
    19:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում իսրայելական ,Լիկուդե կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին շնորհավորել է կառավարություն ձևավորելու կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Jerusalem Post պարբերականից։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետի թեկնածու Բենյամին Նեթանյահուին կառավարություն ձևավորելու կապակցությամբ»,- ասվում է իսրայելական պարբերականի հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ «շուտով հակամարտությանը և դրանից բխող տառապանքներին վերջ դնելու միջոց կգտնվի»։ Նեթանյահուն նաև հայտնել է Պուտինին, որ վճռական է այն հարցում, որպեսզի Իրանին թույլ չտա միջուկային զենք ձեռք բերել։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։ Պարբերականը նշում է, որ նախկինում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս Նեթանյահուն սերտ հարաբերություններ էր պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի հետ, սակայն այժմ դա դժվար կլինի Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, որի ընթացքում Բայդենը մեծ աջակցություն է հայտնում Կիևին։
    18:50
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Եվրոպայի և Ուկրաինայի հետ քննարկում է խաղաղ կարգավորման մասին Կիևի առաջարկած ծրագիրը
    Միացյալ Նահանգների իշխանության ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկել են հակամարտության կարգավորման վերաբերյալ Կիևի առաջարկությունները: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Նշվում է, որ ըստ Politico պարբերականի տվյալների՝ քննարկումներն ընթանում են այս ձևաչափով՝ չնայած Վաշինգտոնի վարչակազմի հրապարակային հայտարարություններին, որ ուկրաինական հակամարտության լուծումը կորոշեն իրենք՝ ուկրաինացիները։ Կողմերը քննարկում են, մասնավորապես, թե ինչպիսին պետք է լինի մարտական գործողությունների դադարեցումը, և հնարավոր է արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկների ավելի առարկայական քննարկում անցկացնել ձմռանը։ Ինչպես գրում Է պարբերականը, ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցը դժվարություններ է ներկայացնում ամերիկյան կողմի համար։ ԱՄՆ պաշտոնյաները խոստովանում են, որ մարտական գործողություններին օժանդակությունը չի կարող անվերջ շարունակվել, և անհրաժեշտ Է «շոշափելի միջոցներ» ձեռնարկել դիվանագիտական ճանապարհով հակամարտությունն ավարտելու համար։ Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը լուծելու վերաբերյալ Կիևի առաջարկները, և որ ԱՄՆ-ի ղեկավարը հավանություն Է տվել է այդ առաջարկները քննարկելու համար գագաթնաժողով անցկացնելու իր գաղափարին: Նոյեմբերի կեսերին տեսակապով հանդես գալով Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցների առջև՝ Զելենսկին ասել էր, որ Կիևն ունի «հաշտության հասնելու իր ծրագիրը»՝ բաղկացած 10 կետից։ Դրանց թվում են միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, «պահվող անձանց» փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը: Զելենսկին կրկին հիշեցրել էր, որ Կիևը պնդում է, որ իրեն անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրվեն, և մշակել է համապատասխան փաստաթղթի նախագիծ։ Ուկրաինայի ղեկավարը հավելել էր, որ Կիևը ցանկանում է հասնել միջազգային մեխանիզմի ստեղծման՝ փոխհատուցելու մարտական գործողություններից երկրի կրած կորուստները ռուսական ակտիվների հաշվին:
    18:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդի մոտ ապօրինի պահվող թմրանյութ կար. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը
    Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները Մադոյան փողոցում կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենա: 30-ամյա տղամարդը հայտնել էր, որ մեքենայում թմրամիջոց է պահում: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով տղամարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ ներկայացրեց կաթուցիչ, որի պատերին մարիխուանայի նմանվող զանգվածի հետքեր կային: Ձերբակալվածի հայտնածով՝ ներկայացվածը թմրամիջոց է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից և օգտագործել էր ձերբակալման օրը: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    18:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետը տուգանվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար
    Վրաստանի պարեկային ոստիկանությունը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար տուգանել է Ծալենջիխայի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզ) քաղաքապետ, «Միացյալ ազգային շարժում» խոշորագույն կուսակցության ներկայացուցիչ Գիա Խարչիլավային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Երեկ երեկոյան պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետին՝ Ցայիշի գյուղում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Ալկոթեստը ցույց է տվել, որ ղեկին գտնվող քաղաքապետը գտնվել Է ալկոհոլի ազդեցության տակ: Ինքը՝ Խարչիլավան, տեղի ունեցածը անվանել Է թյուրիմացություն՝ նշելով, որ իրավապահները նրան բերման են ենթարկել անհասկանալի պատճառներով։ Քաղաքապետը վարում էր իր նոր, թանկարժեք մեքենան: Մեքենայում այլ մարդ չի եղել։
    18:20
    22.12.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մայիսին նոր կասֆալտապատվի
    Ե՞րբ է պատրաստ լինելու Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը, որի շինարարությունը շարունակվում է արդեն 5 ամիս: Կառավարության այսօրվա նիստից հետո Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասել է՝ հաջորդ տարի մայիսին նոր կասֆալտապատեն ճանապարհը:
    18:10
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը
    Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:
    18:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսիի գրառումը դարձել է բոլոր հարթակներում ռեկորդային հավանում հավաքած հրապարակումը
    Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու մասին գրառումը սոցցանցերի պատմության մեջ ռեկորդային թվով հավանումներ է ստացել։ Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո արգենտինացին լուսանկար էր հրապարակել Աշխարհի առաջնությունից։ Այս գրառումն առաջին օրվա ընթացքում հավաքել է 43 միլիոն հավանում։ Այժմ Մեսսիի հրապարակումը հավաքել է ավելի քան 70 միլիոն հավանում, և նրանց թիվը գնալով ավելանում է։ Այս գրառումը դարձել է պատմության մեջ ամենաշատ հավանումները ստացած հրապարակումը բոլոր հարթակներում։
    17:50
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թակարդ-տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են Նեո հովազին
    Նեո (արու) հովազի հերթական այցը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածք ֆիքսվել է թակարդ-տեսախցիկներով։ Հովազների պարբերաբար մշտադիտարկումը փաստում է բնապահպանական տարածքների մասնավոր կերպով կառավարման ու պահպանման արդյունավետությունը, ինպես նաև տեղանքում բավարար սննդի՝ որս հանդիսացող կենդանատեսակների առկայության մասին: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահովում է հովազների և մյուս խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների անընդհատելիությունը պահպանվող տարածքների միջև։ Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է:
    17:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՊՆ УАЗ-ը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող վիրավոր է
    Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/22/1229258/
    17:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    17:22
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետական նախարարը հարցազրույց է տվել CBN պարբերականին
    Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի մասին: Պարբերականը մեջբերել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, որտեղ նա նշում է, թե այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբեն Վարդանյանը: Խոսելով Արցախի հայկական արմատների և անկախության համար շարունակվող պայքարի մասին՝ Վարդանյանն ասել է. «Անկախության համար մեր պայքարը սկսվել է 34 տարի առաջ, և այսօր այն շարունակում են այստեղ ապրող մարդիկ: Նրանք չեն ցանկանում որևէ այլ պետության մաս լինել: Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև: Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրավունքներ»: Արցախի պետնախարարը հավելել է, որ մշտապես առկա է Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգ, և հենց այդ պատճառով կարևոր է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ լուծումը կարող է լինել որպես հարևաններ ապրելը: «Մեծ ջանքեր են պահանջվում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և մենք պետք է հասկանանք, որ իրավիճակի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի անկախությունը և գնա բանակցությունների: Սա հնարավոր է միայն փոխզիջման միջոցով. մի կողմը չի կարող մտածել, որ կարող է կրակել և ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմը ոչինչ չստանա», - ասել է Արցախի պետնախարարը: Պատասխանելով Արցախ տեղափոխվելու իր դրդապատճառների մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Արցախն ինձ համար հայկական ինքնության անկյունաքարերից մեկն է, և իմ ժողովրդի համար ամենավտանգավոր պահին ես չէի կարող անտարբեր լինել: Սա հենց այն պահն է, որ ես կարևոր համարեցի իմ գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայրենիքիս: Արցախցիները պետք է զգան, որ իրենք ունեն ողջ Հայկական աշխարհի սատարումը: Մենք պարտավոր ենք գալիք սերունդներին փոխանցել Արցախում ապրելու իրավունքը»:
    17:15
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով
    Սեւանա լիճը 2022 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 30 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է 2021 թվականի նույն օրվա նիշից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 888 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
    17:07
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երեկ Երևանում ծնվել է 81 երեխա
    Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 21.12.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 81 երեխա:
    17:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մալայզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 30-ի
    Մալայզիայում օրերս տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Channel News Asia պարբերականին։ Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 26 զոհի մասին։ Անցած մեկ օրվա ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարդու մարմին՝ տղամարդու, կնոջ և երկու երեխայի։ Շարունակվում են անհետ կորած ևս երեք քաղաքացիների որոնումները։ Մալայզիայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն 7 օր։ Սողանքը տեղի է ունեցել Բատանգ Կալի քաղաքի մերձակայքում գտնվող վրանային ճամբարի հատվածում դեկտեմբերի 16-ին, տեղի ժամանակով գիշերը ժամը 2-ից հետո, երբ մարդիկ քնած էին: 61 մարդու հաջողվել է փրկել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է շուրջ 680 մարդ։
    16:52
    22.12.22
    Ավելին