Լրահոս
Հասարակական
23:23
22.12.22
202

35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնին

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ա-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Քանաքեռավան խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Սոս Խ-ին։  

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» ԲԿ։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։