Լրահոս
Արցախ
23:27
22.12.22
192

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Հանրապետության ղեկավարին են ներկայացվել ԱՀ շրջաններում հանրության հետ կայացած հանդիպումների ընթացքում հնչեցված մտահոգությունները և առաջարկությունները: Քննարկվել են առկա իրավիճակում պետական մարմինների և քաղաքական ուժերի հիմնական անելիքների, դիրքորոշումների հստակեցման հետ կապված հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: