Լրահոս
Տնտեսական
23:20
22.12.22
138

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ դեկտեմբերի 15-21-ը

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 15-21-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ դեկտեմբերի 17-ին և 20-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 18-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 16-18-ը, Արաբկիրում՝ դեկտեմբերի 16-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 21-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 18-ին»։