Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
23.12.22
53

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե խաղաության պայմանագիրը մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի:

«Հրապարակ»

«Սասնա ծռերը» որոշել են եկող տարեսկզբից՝ հունվարի 2-ից սկսած, շուրջօրյա հավաքներ ու երթեր իրականացնել:

«Ժողովուրդ»

160 սուտ և մանիպուլյացիա, որն այս տարվա ընթացքում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հրապարակ»

Վերջին ՏԻՄ ընտրություններով ՔՊ-ն չկարողացավ զավթել Սիսիանը, փորձելու է դա անել եկող տարվա մարտին՝ նոր ընտրություններով, որին պատրաստվում է հիմիկվանից։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլևս չի ուզում ճանապարհ գնալ: Ընդգծում է նաև, թե ժամանակն է նոր շունչ հաղորդել ՔՊ-ին, ու հին յուրայիններին նոր յուրայիններով փոխարինել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: