Լրահոս
Սպորտ
23:00
22.12.22
201

Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրա

Img default alt hy

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրա։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Financiero-ն։

Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի ազգային բանկի պաշտոնյաները դիտարկում են Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նվաճումն այսպես պատմության մեջ ամրագրելու տարբերակը։

Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կտպվի 1000 պեսո արժողությամբ թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամը սկսվում է «10»-ով՝ Արգենտինայի հավաքականի ավագի խաղային համարով։ Հետևի կողմում կարող է տեղադրվել «La Scaloneta» մակագրությունը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի մականունը։