Լրահոս
Հասարակական
23:38
22.12.22
313

ՌԴ 36-ամյա քաղաքացին «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ կրունկների կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 36-ամյա Սերգեյ Կուլյասովն է, ով Գայի պողոտա 16 հասցեում գործող «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում մոնտաժման աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննարկվում է քրեական վարույթի հարցը։