Լրահոս
2022-12-24
-
ՀայաստանՀայլուր 20։30 Լաչինի միջանցքը 2 օրից բացելու խոստում են տվել ռուս խաղաղապահներըԱվելին20:3024.12.22 -
ԱրցախՌուս խաղաղապահները հավաստիացրել են` Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվիԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: «Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնել է «Արցախպրես»-ի զրուցակիցը։ Տ. Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։Ավելին20:2024.12.22 -
ԱրցախԼաչինի միջանցքը կապաշրջափակվի դեկտեմբերի 26-ին. ռուս խաղաղապահները վստահեցրել են արցախցիներինԱյսօր՝ արցախյան բլոկադայի 13-րդ օրը, մի խումբ արցախցիներ երթ են արել դեպի ռուս խաղաղապահների անցակետ: Արցախցիները կանգնել են ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններին դեմ դիմաց՝ բարձարցնելով իրենց հետ բերած պաստառները: Տելեգրամյան ալիքները հայտնում են՝ արցախցիներին ռուս խաղաղապահները վստահեցրել են, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, կապաշրջափակվի Լաչինի միջանցքը, նաև հավատացրել են, որ ադրբեջանական անցակետ չի տեղադրվի Լաչինի միջանցքում:Ավելին20:0024.12.22 -
Անհավանական է, որ Ադրբեջանում կարող են լինել ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել. ԱԳՆ խոսնակԳաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Հետեւաբար գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է»,- գրել է Վահան Հունանյանը։Ավելին20:0024.12.22 -
ՍփյուռքՀայ քրիստոնյաները և իրանցի մուսուլմանները համատեղ հայտարարություն են տարածելՄայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաները և իրանցի մուսուլմանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և իրանցի մուսուլմաններս՝ որպես համաշխարհային և ավանդական կրոնների ներկայացուցիչներ, առաջնորդվելով հանուն կայուն, անվտանգ խաղաղության անհրաժեշտությամբ և հաստատելով ընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը մարդկության հոգևոր և ընկերային կյանքի զարգացման, համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ Ճանաչել ազգային-կրոնական և հոգևոր-բարոյական ուղենիշների առանցքային նշանակությունը և կարևորությունը հասարակական հարաբերությունների կայուն զարգացման գործում։ Դատապարտել և մերժել ընկերային, էթնոմշակութային և կրոնական տարբերությունների հիմամբ անհանդուրժողականությունը, այլատյացությունը, խտրականության դրսևորումները և հակամարտությունները։ Կարևորել ժողովուրդների կրոնական բազմազանությունը՝ որպես համամարդկային ժառանգության պահպանման գործոն։ Խրախուսել բարեգործությունը, կարեկցանքը, ողորմությունը, ընկերային արդարության և համերաշխության կատարելատիպերի ձևավորումը՝ նպաստելով հասարակությունների մերձեցմանը։ Ընդունել կրթության և մասնավորապես կրոնական կրթության արժեքն անձի ինքնակրթության, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի զարգացման գործում։ Ընդգծել հասարակության մեջ և ընտանիքի պահպանման ու ամրապնդման գործում կնոջ դերը, հատկապես մոր կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության հարցում։ Աներկբա դատապարտել ծայրահեղականությունը, արմատականությունն ու ահաբեկչությունը, հատկապես կրոնական հողի վրա, որոնք ոտնձգություն են մարդկային կյանքի ու արժանապատվության, խաղաղության ու անվտանգության նկատմամբ։ Դատապարտել աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում հակամարտությունների և լարվածության օջախների ստեղծմանը նպաստող որևէ գործողություն և խոսք։ Խստիվ դատապարտել կրոնական դրույթների և գաղափարների կեղծման և դիտումնավոր շահարկումն ազգերի և ժողովուրդների միջև հակամարտություն և լարվածություն հրահրելու նպատակով։ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շեմին Սուրբ Էջմիածնից աղոթում ենք առ Բարձրյալը՝ հայցելով խաղաղություն համայն աշխարհին և համերաշխություն բոլոր ժողովուրդների միջև»։Ավելին19:5024.12.22 -
ՀասարակականՏաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին19:4024.12.22 -
ՍպորտՆա պետք է լինի թիմի հենասյունը․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողված տեղափոխության մասին։ Այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» պայմանավորվել են հոլանդացու տրանսֆերի մասին 65 միլիոն եվրո (գումարած 20 միլիոն բոնուս) դիմաց, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տրանսֆերից։ «Ես երբեք չեմ ցանկացել վաճառել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը: Նա պետք է լինի թիմի հենասյունը»,- Լապորտային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բարսելոնան» Դե Յոնգին ձեռք է բերել «Այաքսից» 2019 թվականին 86 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։Ավելին19:3024.12.22 -
ՔաղաքականՉէ իսկականից, ուզում եմ հասկանամ, հույսներս ինչի՞ վրա է․ Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախ-Հայաստան միակ ցամաքային ճանապարհը արդեն 13 օր է՝ փակել են ադրբեջանցի "էկոլոգները"։ Հենց սկզբից ՀՀ իշխանություն կոչվածները մատը մատին չտվեցին։ Էն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը միանգամից եկավ-նստեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, թե՝ Ադրբեջանին ստիպեք, թող բացի մեր ճանապարհը։ Իշխանական գործիչները, պատգամավորները, իրենց համար ֆռֆռում էին, ով էլ հարցնում էր, թե բա՝ գնացեք ռուսին ասեք, մենք ի՞նչ անենք, իրենց անելիքն ա։ Հետո թեմային միանգամից կպան Փաշինյանի արտախորհրդարանական «ուսապարկերը», թե բա էդ ճանապարհը ադրբեջանցիները չեն փակել, ռուսներն են փակել, թող բացեն, թող հեռանան, թող միջազգային ուժեր գան, ով ուզում է գա, բացի ռուսից, լավ կլինի։ Հետո այդ նույնը կրկնեց Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, թե՝ ճամփեն մենք չենք փակել, ռուս փաղաղապահներն են փակել։ Հետո, որպես դեմարշ, Արարատ Միրզոյանը չի գնում Մոսկվա՝ հանդիպելու իր ռուս ու ադրբեջանցի գործընկերներին։ Մինչ հայ քաղաքական միտքը փորձում էր վերլուծել՝ ճի՞շտ էր, թե սխալ Արարատի չգնալը, այս նույն նառատիվները շարունակվում են, թե՝ ռուսը չի կարողանում, չի կարում՝ թող դուրս գա և այլն։ Հիմա մտածում եմ, բա որ էսքանից հետո, նրանք էլ հելնեն ու դուրս գան, ասեն չե՞ք ուզում, մենք հելանք․․․ու դա անեն, սուս ու փուս, շատ արագ, ի՞նչ ենք անելու։ Ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է ասել, որևէ մեկ այլ երկիր, իսկականից ցանկություն, համաձայնություն, պատրաստակամություն հայտնե՞լ է խաղաղապահ զորախումբ բերել ու կանգնեցնել հայի ու ադրբեջանցու մեջտեղը: Երբ Ադրբեջանը այ հենց այսպիսի սադրանքներ անի, պատրա՞ստ է ուժով հեռացնել դրանց՝ ապահովելով մեր տեղաշարժը դեպի Արցախ և հակառակը։ Ես չե՛մ լսել: Արդյո՞ք կա այդպիսի մի երկիր, որն այդ պատասխանատվությունը կվերցնի իր վրա, նաև հաշվի առնելով Ալիևի հաբռգածությունը, Նիկոլի՝ ամեն պահի «քցելու» ունակությունը։ Չէ իսկականից, ուզում եմ հասկանամ, հույսներս ինչի՞ վրա է։ Թե՞ մեզ թվում է՝ մեր խնդիրները ռուսներին, ամերիկացուն, ֆրանսիացուն, ՄԱԿ-ին ավելի հետաքրքիր են, քան մեզ, որ սենց մեզ պիտուխի տեղ ենք դրել։Ավելին19:3024.12.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/24/1229411/Ավելին19:2024.12.22 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է փայտացման դեպք․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՀայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք, չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հայաստանում փայտացման դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութերով՝ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված ժամկետներում՝ մինչև 12 ամսական, 18 ամսական և 6 տարեկան երեխաներին, 15-16 տարեկան դեռահասներին, այնուհետև՝ դիֆթերիայի և փայտացման դեմ յուրաքանչյուր՝ 10 տարին մեկ: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են փայտացման դեմ պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել փայտացման դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել: Փայտացումը ծանր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է սուր ընթացքով, նյարդային համակարգի ախտահարումով, կմախքային մկանների տոնիկ և կլոնիկ ցնցումներով, որն ի վերջո բերում է ասֆիկսիայի (շնչառության կանգ): Հիվանդության հարուցիչը Clostridium tetani-ին է, որը կարող է երկար ժամանակ պահպանվել հողում, ջրում և ցանկացած մակերեսի վրա։ Մարդը վարակվում է, երբ հարուցիչը ներթափանցում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով:Ավելին19:1024.12.22 -
ԱշխարհՏանիքից ութամյա երեխայի վրա սառույցի կտոր է ընկելՌԴ ՔԿ քննչական վարչության աշխատակիցները քրեական գործ են հարուցել բնակելի շենքի տանիքից ութամյա տղայի վրա սառույցի կտոր ընկնելու փաստի առթիվ։ Այժմ երեխան գտնվում է հիվանդանոցում, որտեղ ինտենսիվ բուժօգնություն է ստանում, լրագրողներին հայտնել են վարչության մամուլի ծառայությունից։ «Նովոսիբիրսկի Կալինինսկի շրջանի Բոգդան Խմելնիցկի փողոցում գտնվող բնակելի շենքի տանիքից երեխայի վրա սառույցի կտոր է ընկել: Ութ տարեկան տղան հոսպիտալացվել է բժշկական հաստատություն, որտեղ նա ինտենսիվ բուժօգնություն է ստանում: Հարուցվել է քրգործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ)»,- ասված է հաղորդագրությունում։ ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական կոմիտեի քննիչները դեպքի վայրի զննություն արդեն կատարել են։ Արտակարգ դեպքի ականատեսները հարցաքննվում են, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։Ավելին19:0024.12.22 -
ԱրցախԱրտակ Բեգլարյանը՝ Սփյուռքից և օտաերկրացի բարեկամներից ակնկալիքների մասինԱրցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կարևոր է համարում սփյուռքահայերի, նաև Հայաստանի և Արցախի օտարեկրյա բարեկամների քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում կարող են օգտակար լինել Արցախի համար։ «Ի՞նչ կարող են Սփյուռքի հայերը և մեր օտարեկրացի բարեկամները անել Արցախի համար այս իրավիճակում - Բողոքի ակցիաներ անել - Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը - Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները - Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը - Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ - Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:Ավելին18:4524.12.22 -
Կրթություն և գիտությունԵրևանի քաղաքապետի որոշումներով երկու դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնիցԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որի համաձայն երկու դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից։ Iravaban.net–ը հայտնում է, որ որոշումներում ասվում է․ «Օֆելյա Ռազմիկի Թադևոսյանին՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ից ազատել «Երևանի համար 31 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։ «Նաիրա Կառլենի Հակոբյանին՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ից ազատել «Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան համար 66 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։Ավելին18:3024.12.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ռուս խաղաղապահներից պահանջում են մաքրել Լաչինի միջանցքը. բողոքի երթ ԱրցախումԱվելին18:3024.12.22 -
ԱշխարհՍանտա Կլաուսն իր 67-րդ ճանապարհորդությունն է սկսել աշխարհով մեկՍանտա Կլաուսը շաբաթ օրը սկսել է իր 67-րդ շրջագայությունը աշխարհով մեկ՝ շնորհավորելու բոլոր Սուրբ Ծնունդը, նա արդեն հասել է Նոր Զելանդիա: Այս մասին դեկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի օդատիրեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD): Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Ծննդյան շրջագայության ընթացքում Ձմեռ պապը նվերներ կհանձնի։ Ձմեռ պապի տեղաշարժը վերահսկում են ամերիկյան և կանադացի զինվորականները։ 1955թ.-ին Միացյալ Նահանգների խոշոր առևտրի կենտրոններից մեկը գովազդ տեղադրեց երեխաներին կոչ անելով զանգահարել Սանտա Կլաուսին, սակայն թվերի մեջ սխալ եղավ, և զանգին պատասխանեց ԱՄՆ մայրցամաքային օդային պաշտպանության հրամանատարության թեժ գծի օպերատորը Արդյունքում մեկնարկեց «NORAD-ը հետևում է Ձմեռ պապիկին» նախագիծը։ Եվ հիմա, դեկտեմբերի 24-ին, Կոլորադոյի ռազմաօդային ուժերը դառնում են Սանտա Կլաուսի տեղաշարժին հետևելու կենտրոն։ Զինվորականներն օգտագործում են մոնիտորինգի չորս համակարգ՝ արբանյակներ, ռադարներ, կործանիչներ (ԱՄՆ-ի և Կանադայի երկնքում) և հատուկ «Ձմեռ պապի տեսախցիկներ», որոնց տեսանյութերը հայտնվում են YouTube-ում։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջին նվերներն ավանդաբար ստանում են երեխաները, ապա Սանտա Կլաուսը գնում է Ասիա, Ռուսաստան, Աֆրիկա, Եվրոպա, Լատինական և Հյուսիսային Ամերիկա: Անցյալ տարի, ըստ NORAD-ի հաշվարկների, Ձմեռ պապը մի քանի միլիարդ նվեր է բաժանել։Ավելին18:2024.12.22 -
Արտաքին քաղաքականությունԺոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի բացման հարցըԵվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից հետո»,- գրել է Բորելը:Ավելին18:0524.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանի քայլերը համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ․ Ավետիք Իշխանյան․ «News.am»Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, հաջորդ քայլը կլինի ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից, եւ ռուսական ռազմաբազայի հեռացումը Հայաստանից, ինչն էլ կնշանակի, որ Ռուսաստանը դուրս է մնում տարածաշրջանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Սերգեյ Լավրովը երեկ կրկին ակնարկեց, որ Արցախի հարցը պետք է մնա ապագային, եւ որ խաղաղության պայմանագիր կոչվածը պետք է կապ չունենա Արցախի հարցի հետ: Այդ նուն համատեքստում կարելի է մտածել, որ հանքերի հարցը պետք է մնա ապագային, իսկ Լաչինի միջանցքը պետք է արագ բացվի: Սակայն Լավրովի տեսակետը հակասում է Հայաստանի իշխանության տեսակետին, քանի որ նրանք Արցախը համարում են Ադրբեջանի մաս: Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը ոչ թե բխում է իրենց հայամետ քաղաքականությունից, այլ սեփական շահերից։ Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»,- ասաց Իշխանյանը: Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի ցանկությամբ, սակայն Լավրովը, նշելով, որ Վարդանյանն այլեւս ՌԴ քաղաքացի չէ, փորձեց ցրել այդ կասկածները: «Ադրբեջանը բացահայտ ցույց տվեց, որ Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումն իրենց համար անընդունելի է: Ռուսաստանն էլ դիվանագիտորեն վարվեց՝ նշելով, որ Վարդանյանն այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ: Կարելի է եզրակացնել, որ Վարդանյանի պաշտոնում նշանակվելը համաձայնեցված է եղել Ռուսաստանի իշխանությունների հետ: Բայց Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը չէ հարցի հասցեատուն»,- նշեց Իշխանյանը: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ Ադրբեջանը շատ հետեւողականորեն սադրանքներ է անում, որ ռուս խաղաղապահ ուժերը ենթարկվեն սադրանքների եւ կրակ բացեն ադրբեջանցիների ուղղությամբ: Այստեղ արդեն կխախտվի չեզոքությունը, որն իրենք պարտավոր են պահպանել երկու կողմերի նկատմամբ էլ: «Այս ամբողջ գործողությունները, հանդիպմանը չմասնակցելը, հակառուսական հայտարարությունները համաձայնեցված են Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ռուս խաղաղապահների հեռացումներից հետո Արցախը մնա Ադրբեջանի կողմից եւ Հայաստանում անկլավ կոչվածները հանձնվեն Ադրբեջանին: Ավելին՝ հաջորդիվ Ադրբեջանին կտրվի միջանցք, այսինքն՝ Սյունիքը: Այս հարցում միանշանակ աջակցություն կա Թուրքիայից, եւ արեւմտյան շատ երկրներ էլ աջակցում են այս գործընթացին: Եվ աԱվելին17:5224.12.22 -
ԱշխարհՆովոսիբիրսկում պատրաստել են աշխարհի ամենամեծ «Օլիվիե» աղցանըՌուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում պատրաստել են աշխարհի ամենամեծ «Օլիվիե» աղցանը։ Նովոսիբիրսկի խոհարարների պատրաստած տոնական ուտեստը 4 տոննա է կշռել: «Երկրի ամանորյա գլխավոր ուտեստը կտրատել ու մանրացրել է 85 խոհարար, արդյունքը՝ 4154 կգ աղցան: Այսօր Նովոսիբիրսկում համաշխարհային ռեկորդ է սահմանվել», – գրել է Նովոսիբիրսկի քաղաքապետը սոցցանցի իր էջերից մեկում։ Նա պատմել է, որ աղցանի համար պահանջվել է ավելի քան մեկուկես տոննա կարտոֆիլ, 840 կիլոգրամ գազար, գրեթե մեկ տոննա նրբերշիկ, 8,5 հազար ձու, 2,8 հազար տուփ կանաչ ոլոռ, 1,3 հազար տուփ թթու վարունգ, 20 կգ սամիթ և մեկ ցենտներ մայոնեզ։ Բոլոր ապրանքներն արտադրվել են Ռուսաստանի մարզերում։ Ռեկորդը սահմանվելուց հետո աղցանը անվճար բաժանվել է Նովոսիբիրսկի բնակիչներին։ Սիբիրյան խոհարարական մասնագետների աշխատանքի արդյունքը համտեսել է ավելի քան 8000 մարդ:Ավելին17:4024.12.22 -
ԱշխարհՉարլզ III-ը Բուքինգհեմյան պալատից վտարել է արքայազն ԷնդրյուինԱրքայազն Էնդրյուին արգելել են մուտք գործել Բուքինգհեմյան պալատ: Նման որոշում է կայացրել Չարլզ III թագավորը, գրում է The Sun-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Պարզաբանվում է, որ Էնդրյուն չի կատարել թագավորական պարտականությունները և եղել է «ինքն իր համար»: Սակայն Սուրբ Ծննդյան ընդունելությանը, որը կանցկացվի Սանդրինգհեմյան պալատում, Էնդրյուն, այնուամենայնիվ, կմասնակցի: Ավելի վաղ արքայազնի շուրջ սկանդալ էր բարձրացել։ Իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեն Էնդրյուին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ: Ըստ լրատվամիջոցների՝ գործը հարթվել է առանց դատավարության. թագավորական ընտանիքի անդամը Ջուֆրեին վճարել է 12 մլն ֆունտ ստերլինգ։ Չնայած դրան՝ արքայազն Էնդրյուն զրկվել է իր բոլոր կոչումներից:Ավելին17:3024.12.22 -
ՍպորտԵվս մեկ գիշեր միասին․ Պելեի դուստրը լուսանկար է հրապարակելԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտոն, սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր հոր հետ։ «Մենք դեռ այստեղ ենք՝ պայքարի մեջ և հավատով։ Եվս մեկ գիշեր միասին»,- գրել է Կելի Նասիմենտոն։ Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատթացել է, և նա Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի հիվանդանոցում։Ավելին17:2024.12.22