Լրահոս
Կրթություն և գիտություն
18:30
24.12.22
105

Երևանի քաղաքապետի որոշումներով երկու դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որի համաձայն երկու դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից։

Որոշումներում ասվում է․

«Օֆելյա Ռազմիկի Թադևոսյանին՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ից ազատել «Երևանի համար 31 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

«Նաիրա Կառլենի Հակոբյանին՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ից ազատել «Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան համար 66 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։