Լրահոս
Աշխարհ
17:30
24.12.22
174

Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատից վտարել է արքայազն Էնդրյուին

Img default alt hy

Արքայազն Էնդրյուին արգելել են մուտք գործել Բուքինգհեմյան պալատ: Նման որոշում է կայացրել Չարլզ III թագավորը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Պարզաբանվում է, որ Էնդրյուն չի կատարել թագավորական պարտականությունները և եղել է «ինքն իր համար»:

Սակայն Սուրբ Ծննդյան ընդունելությանը, որը կանցկացվի Սանդրինգհեմյան պալատում, Էնդրյուն, այնուամենայնիվ, կմասնակցի:

Ավելի վաղ արքայազնի շուրջ սկանդալ էր բարձրացել։ Իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեն Էնդրյուին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ: Ըստ լրատվամիջոցների՝ գործը հարթվել է առանց դատավարության. թագավորական ընտանիքի անդամը Ջուֆրեին վճարել է 12 մլն ֆունտ ստերլինգ։
Չնայած դրան՝ արքայազն Էնդրյուն զրկվել է իր բոլոր կոչումներից: