Լրահոս
Աշխարհ
17:40
24.12.22
103

Նովոսիբիրսկում պատրաստել են աշխարհի ամենամեծ «Օլիվիե» աղցանը

Img default alt hy

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում պատրաստել են աշխարհի ամենամեծ «Օլիվիե» աղցանը։ Նովոսիբիրսկի խոհարարների պատրաստած տոնական ուտեստը 4 տոննա է կշռել:

«Երկրի ամանորյա գլխավոր ուտեստը կտրատել ու մանրացրել է 85 խոհարար, արդյունքը՝ 4154 կգ աղցան: Այսօր Նովոսիբիրսկում համաշխարհային ռեկորդ է սահմանվել»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրել է Նովոսիբիրսկի քաղաքապետը սոցցանցի իր էջերից մեկում։

Նա պատմել է, որ աղցանի համար պահանջվել է ավելի քան մեկուկես տոննա կարտոֆիլ, 840 կիլոգրամ գազար, գրեթե մեկ տոննա նրբերշիկ, 8,5 հազար ձու, 2,8 հազար տուփ կանաչ ոլոռ, 1,3 հազար տուփ թթու վարունգ, 20 կգ սամիթ և մեկ ցենտներ մայոնեզ։ Բոլոր ապրանքներն արտադրվել են Ռուսաստանի մարզերում։

Ռեկորդը սահմանվելուց հետո աղցանը անվճար բաժանվել է Նովոսիբիրսկի բնակիչներին։ Սիբիրյան խոհարարական մասնագետների աշխատանքի արդյունքը համտեսել է ավելի քան 8000 մարդ: