Լրահոս

2022-12-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի օդային տարածքը բաց է Ադրբեջանի համար․ Տիգրան Քոչարյան
    Հայաստանի օդային տարածքը բաց է Ադրբեջանի համար․ Տիգրան Քոչարյան
    17:07
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսիին և Արգենտինայի հավաքականին նվիրված ֆրեսկա՝ Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում շենքերից մեկի վրա հայտնվել է ֆրեսկա (որմնանկար)՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսսիին և Արգենտինայի հավաքականի հաղթանակին Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։ Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանո Բագնասկոն։ Որմնանկարում պատկերված է Մեսսին՝ գլխավերևում Աշխարհի առաջնության գավաթը պահած: Արգենտինացի հարձակվողի կողքին են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, հարձակվող Պաուլո Դիբալան և կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։
    16:57
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին
    Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ: Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 24-29-ին գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
    16:47
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդենիսի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
    Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 23-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցումհայտնաբերել և բաժին են տարել է 57-ամյա Վարդան Ե.-ին: Նա հոկտեմբերի 7-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ և 231-րդ հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:40
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ-ն հույս ունի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցը փուլային տեղաշարժերով լուծում կստանա
    Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցը փուլային տեղաշարժերով լուծում կստանա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը», - ասել է նա։ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը:
    16:30
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի հրապարակած տեսանյութը նույնպես փաստում է՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը տեղաշարժի համար անվտանգ չէ. ԱՀ դատախազություն
    Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով: Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից: «Թե ինչպես է այդ տեսանյութը հերքում Արցախը շրջափակման մեջ վերցնելու հայկական կողմի հայտարարությունները, անհասկանալի է, բայց այն անհերքելիորեն փաստում է հետևյալը. 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ երաշխավորված անվտանգ ու ազատ տեղաշարժի համար նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ընդամենը Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից «որոշակի պարբերականությամբ օգտագործվող մարդասիրական» ուղի է: Այսպիսով՝ 12.12.2022թ.-ից շարունակվում են խախտված մնալ 09.11.2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, իսկ դրանցով նախատեսված պարտավորությունները՝ անկատար»,-ասվում է հաղորդագրությունում:
    16:22
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարար չեն գտնում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. 2023 թվականը Հայաստանը կդիմավորի առանց արդարադատության նախարարի։ Բանն այն է, հոկտեմբերի 5 ից, երբ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը, մինչեւ այժմ այդ կառույցը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից։ Ավելին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Եվ այս քննարկումից հետո եւս ոչ մի խոսք չկա նախարարի նշանակման մասին։ ArmLur.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում չի շտապում եւ նախարարությունը կղեկավարի պաշտոնակատար։ Թե ի վերջո, հաջորդ տարի նոր նախարար ով կնշանակվի, դեռ դժվար է ասել. չնայած առկա թեկնածուներին, Փաշինյանը դեռ որոշում չունի»:
    16:15
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի
    Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղի տներից մեկը, որպեսզի օգնություն ցուցաբերի այնտեղ գտնվող քաղաքացուն, սակայն դռան և հեռախոսազանգերին քաղաքացին չի արձագանքել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/24/1229392/
    16:07
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը:
    16:00
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվում է 1950 թ. ծնված Սուրեն Ղազարյանը
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1950 թ. ծնված Սուրեն Ղազարյանը: Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական բաժին կամ զանգել՝ 010-53-02-02 կամ 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:54
    24.12.22
    Ավելին
  • Հասարակական
    11-ամյա Նարեկը թնդանոթ է ստեղծել
    Այս ռեպորտաժում կծանոթանաք 11 տարեկան Նարեկի հետ, ով իր առաջին զինատեսակն է պատրաստել: Թեև հիմա Նարեկի պատրաստած Զիս 3 թնդանոթը ուսումնական նպատակով ուսումնասիրում են «Ապագա Զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները, Նարեկի հայրը վստահ է՝ որդին, երբ մեծանա իսկական զինագործ կդառնա, իսկ նրա ստեղծած հրետանին անպայման կկրակի:
    15:47
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արմինկան անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին
    ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նոր գրառում է կատարել՝ ադրադառնալով Արցախի և արցախցիների շրջափակման մեջ լինելուն։ «Ես անասելի ցավ եմ ապրում Արցախի ու նրա ժողովրդի համար։ Շատ լավ գիտեք, որ երբեք անտարբեր չեն եղել: Չգիտեմ՝ ինչ անել, անկեղծ։ Ի՞նչ ասել, ու՞մ դիմել, որպեսզի ձայնս լսելի լինի․․․ Ի՞նչ անենք, ո՞վ գիտի»։ Հիշեցնենք, որ արդեն 13 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով վրաններ են տեղադրել` արգելափակելով Արցախի բնակչության տեղաշարժը:
    15:40
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք. իրանագետ
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք։ Եվ դա այն է, որ որևէ «նեղլիկ» միջանցքով իբր հնարավոր է հայկական երկու պետությունների միջև բնականոն, անվտանգ ու մշտական կապի ապահովումը, եթե Հայաստանը և Արցախը միմյանց հետ միացած չեն առաջինի՝ արևելյան և երկրորդի արևմտյան սահմանագծերի ողջ երկայնքով, այսպիսով կազմելով փաստացիորեն մեկ ընդհանուր աշխարհագրական ու ռազմաքաղաքական տարածք, որի միջոցով կամրապնդվի ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը։ Սա կրկին հաստատապես ապացուցում է, որ այլևս անվերադառնալիորեն մերժելի պետք է համարվեն բոլոր այն պնդումները, թե առանց Քարվաճառի և Քաշաթաղի, հնարավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության փոքրիշատե հարմարավետ և հեռանկարային միջավայրի ստեղծումը։ Հետևաբար, հայկական պետականության և մեր ազգի զարգացման տեսլականը, մեղմ ասած, խիստ խոցելի է հատկապես բնիկ հայկական պատմական այս երկու շրջանների ոչ հայկական լինելու պարագայում, ուստի Քարվաճառը և Քաշաթաղը պետք է վերաազատագրվեն»։
    15:29
    24.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանն իր համար նավթի ու գազի գնորդներ կգտնի. ՌԴ փոխվարչապետը վստահ է՝ ԵՄ-ն ինքն իրեն է վնասում
    Ռուսաստանը չի հանդուրժելու իր էներգետիկ շուկաների նկատմամբ որևէ միջամտություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ նկատի ունենալով Եվրամիությանը, որ առավելագույն գին է սահմանել ռուսական նավթի ու գազի համար՝ նպատակ ունենալով զրկել Մոսկվային գերշահույթից: Նովակի խոսքով՝ այդպես Եվրոպական երկրները առաջինն իրենց են վնասում, քանի որ դա կհանգեցնի ռեսուրսների դեֆիցիտի ու գների բարձրացման:
    15:22
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում
    Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները: Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը»,- գրել է Ավինյանը:
    15:15
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ԵԽ-ի առջև
    Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար: Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը: «Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ», - հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել: Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին ՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։
    15:07
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մնացական Մարտիրոսյանը մի դեպքում կգնա նոր դատարան. նա պայման ունի
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Սակայն ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Մնացական Մարտիրոսյանը համաձայնել է գնալ նոր դատարան այն դեպքում, եթե նա նշանակվի դատարանի նախագահ: Ասել է, թե Հակակոռուպցիոն դատարանի նախագահի առաջին թեկնածուն հենց նա է : Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»:
    15:00
    24.12.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն ու Չինաստանը զորավարժություն են սկսել ծովում
    Արևելա-չինական ծովի ջրերում մեկնարկել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները: «Ծովային համագործակցություն 2022» անունով վարժանքների ընթացքում ռուսական և չինական ռազմածովային ուժերը համատեղ մարտավարական մանևրումներ են արել, իրականացրել հաղորդակցության վարժանքներ: Զորախաղերի ընթացքում զորքերը օդային և ռազմածովային թիրախների ուղղությամբ հրթիռային և հրետանային կրակոցներ են արձակել:
    14:52
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին կանցկացվի համաժողովրդական հանրահավաք
    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հանրահավաքը կմեկնարկի ժամը 14:00-ին:
    14:45
    24.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուլիգանության մասնակիցները ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին
    Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար էին բախվել «ԳԱԶ-66» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդես Բենցի» վարորդը, իջնելով մեքենայից, սկսել էր հայհոյել «ԳԱԶ-66»-ի վարորդին և ուղևորներին: Արդյունքում վիճաբանություն և ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում էլ «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներ էր ստացել: Խուլիգանության բոլոր մասնակիցները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:37
    24.12.22
    Ավելին