Լրահոս
Սպորտ
19:30
24.12.22
122

Նա պետք է լինի թիմի հենասյունը․ Լապորտա

Img default alt hy

«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողված տեղափոխության մասին։

Այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» պայմանավորվել են հոլանդացու տրանսֆերի մասին 65 միլիոն եվրո (գումարած 20 միլիոն բոնուս) դիմաց, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տրանսֆերից։

«Ես երբեք չեմ ցանկացել վաճառել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը: Նա պետք է լինի թիմի հենասյունը»,- Լապորտային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բարսելոնան» Դե Յոնգին ձեռք է բերել «Այաքսից» 2019 թվականին 86 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։