Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:05
24.12.22
118

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի բացման հարցը

Img default alt hy

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից հետո»,- գրել է Բորելը: