Լրահոս
Արցախ
20:00
24.12.22
97

Լաչինի միջանցքը կապաշրջափակվի դեկտեմբերի 26-ին. ռուս խաղաղապահները վստահեցրել են արցախցիներին

Այսօր՝ արցախյան բլոկադայի 13-րդ օրը, մի խումբ արցախցիներ երթ են արել դեպի ռուս խաղաղապահների անցակետ: Արցախցիները կանգնել են ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններին դեմ դիմաց՝ բարձարցնելով իրենց հետ բերած պաստառները: Տելեգրամյան ալիքները հայտնում են՝ արցախցիներին ռուս խաղաղապահները վստահեցրել են, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, կապաշրջափակվի Լաչինի միջանցքը, նաև հավատացրել են, որ ադրբեջանական անցակետ չի տեղադրվի Լաչինի միջանցքում: