Լրահոս
2022-12-24
-
Արտաքին քաղաքականությունՖրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակՖրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում: «Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան: Քեթրին Կոլոնան ասել է, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է իր եվրոպական և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև բոլոր կողմերի հետ շուտափույթ կարգավորման հասնելու համար։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում ստանա մշտական կարգավիճակ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ այս առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և վստահության ամրապնդման կարևոր միջոց է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար։ «Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի հենց Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ լինելով իր արժեքներին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է, ինչպես ավելի քան երեք տասնամյակ, անխոնջ աշխատել հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության: Խաղաղություն, որից առաջին հերթին հայ ժողովուրդը կշահի»,- եզրափակել է Կոլոնան:Ավելին14:3024.12.22 -
ՀասարակականToyota-ն դուրս է եկել հանդիպակաց ու բախվել MAN բեռնատարին․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գոռ Հ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 359 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Գոռ Դ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարին և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/24/1229394/Ավելին14:2224.12.22 -
ԱշխարհՔրդերի վրա հարձակումից հետո Փարիզում զանգվածային ցույցեր են սկսվելՓարիզում զանգվածային ցույցեր են սկսվել երեկ քրդերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո: Ամբոխը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, բախումներ են սկսվել նրանց ու ցուցարարների միջև: Փողոց դուրս եկած քրդերը պահանջում են պատասխանատվության ենթարկել ուրբաթ 3 քրդի սպանած տղամարդուն: Էմանուել Մակրոնը Փարիզում տեղի ունեցած հարձակումը անվանել է «նողկալի հարձակում քրդերի վրա»:Ավելին14:1824.12.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք կապված են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին14:1524.12.22 -
ԻրավականԱպօրինի հատել էին 120 կաղնիԴեկտեմբերի 19-ին Արագածոտնի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին գրություն էր ստացվել կաղնու տարբեր տրամագծի 120 ծառ ապօրինի հատելու մասին: Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել Բյուրական գյուղի չորս բնակչի: Նրանք հայտնել են, որ 120 կաղնին էլ իրենք են ապօրինի հատել որպես վառելափայտ օգտագործելու համար: Ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել են: Բյուրականցի չորս տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0724.12.22 -
Քաղաքական«Հանձնարարականները» հստակ կատարվում են․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (Մ6) ղեկավար Ռիչարդ Մուրին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, սա Մուրի այցի միայն երևացող կողմն է, իսկ օրակարգն իրականում այլ «երանգներ» է ունեցել։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի կառավարական աղբյուրը, բրիտանական հետախուզության պետը հստակ առաջ է քաշել Հայաստանում հակառուսականության ալիքին նոր թափ հաղորդելու առաջնայնության հարցը։ Նա իշխանություններին առաջարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը որպես պատեհ առիթ օգտագործել և հրապարակավ, այդ թվում՝ իշխանությունների մակարդակով, թիրախավորել ՌԴ քաղաքականությունը։ Ինչպես երևում է, այդ «հանձնարարականն» աշխատել է. օրինակ՝ կառավարության վերջին նիստում ականատես եղանք, թե ինչպես բաց տեքստով Փաշինյանը խոսեց «խաղաղապահների անգործության» մասին, մինչ այդ ՔՊ այլ ներկայացուցիչներ (բավական բարձր տրամաչափի) ևս «քլնգել» էին ռուսներին։ Մուրի այցին հաջորդած մյուս ակնհայտ հակառուսական դրսևորումներից մեկը Փաշինյանի հերթական հանդիպումն էր «արտախորհրդարանական ակումբի» ներկայացուցիչների հետ, որոնցից մի քանիսն այս օրերին շատ ակտիվ են այս «դաշտում»։ Ի դեպ, ամիսներ առաջ Փաշինյանն ընդունել էր նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլ յամ Բըրնսին: Ըստ որոշ տեղեկությունների, այս երկու պաշտոնյաների այցն ուղղակիորեն կապված է եղել նաև ՀՀ-ում նոր կառույցի՝ արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հետ»:Ավելին14:0024.12.22 -
ՔաղաքականՆախարարը մեկ մլն դոլար պարտք է վերցրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարար նշանակված Վահե Հովհաննիսյանը ոմն Արմեն Կարապետյանից 1 մլն դոլարի փոխառություն է վերցրել` փոխնախարար նշանակվելու անմիջապես նախօրեին։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ՝ 2021 թվականին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երեւանի կենտրոնում բնակարան ունի, ինչպես նաեւ՝ համատեղ սեփականության իրավունքով այգետնակ։ Հովհաննիսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ մեկ բեռնատար «Տոյոտա», մեկ մարդատար «Տոյոտա», մեկ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ։ Նույն տարում նա 1 մլն 50 հազար դոլարի բաժնետոմսեր է գնել, իսկ 980 հազար դոլարով էլ հիմնադրել է բաժնետիրական ընկերություն։ Նույն տարում Հովհաննիսյանը 35 մլն 380 հազար դրամի փոխառություն է տրամադրել «Էյ Սի Էմ Սի» ՍՊԸ-ին․ այս ընկերության վերաբերյալ համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա։ 2021-ի տարեկան հայտարարագրում այս 1 մլն դոլար փոխառության նպատակը նշված է որպես բաժետոմսերի ձեռքբերում, սակայն թե որ ընկերությունում է բաժնետոմսեր ձեռք բերել, նշված չէ։ Միայն հայտնի է, որ Վահե Հովհաննիսյանին են պատկանում «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը եւ «Ինոգեյթ» ՓԲԸ-ի 98 տոկոսը։ «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ն զբաղվում է երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությամբ ու վաճառքով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թերեւս այստեղ անելիք ունի»:Ավելին13:5224.12.22 -
ԱշխարհԵրեխան հայտնաբերել է բացված ցինկե դագաղ՝ հանգուցյալի տվյալներովՉելյաբինսկում, տան բակում գտնվող աղբամանի կողքին, 12-ամյա երեխան հայտնաբերել է ցինկե դագաղ, որի կափարիչի վրա գրված են եղել հանգուցյալի տվյալները, հայտնում է 74.RU-ն։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի երեկոյան 12-ամյա տղան գնացել է աղբը նետելու և իր տան բակում հայտնաբերել բաց ցինկե դագաղ։ Իր հայտնագործության մասին նա պատմել է ծնողներին։ Հստակեցվում է, որ մոտակայքում ծիսական ծառայություններ չկան։ Տեղացիները կարծում են, որ դագաղը անհայտ անձը նետել է դիահերձարանից, որը գտնվում է աղբարկղերից մոտ մեկ թաղամաս այն կողմ: Դագաղի կափարիչի վրա գրված են հանգուցյալի տվյալները՝ ազգանունը, անունը, հայրանունը և քաղաքը։ Արտասովոր դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։Ավելին13:4524.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ ԱրցախինԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում: «Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է նա:Ավելին13:3724.12.22 -
ԱրցախՌուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարի աղմկոտ հայտարարությանըԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: «Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»,- ասել է Վարդանյանը: Բայրամովը երեկ Մոսկվայում էր հայտարարել, թե Վարդանյանը պետք է հեռանա տարածաշրջանից, և որքան արագ, այնքան լավ:Ավելին13:3424.12.22 -
ՔաղաքականՃանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Արցախում ակտիվորեն քննարկվում է կոնկրետ գործողությունների ծրագիր, թե առաջիկայում ինչ քայլեր են կիրառվելու համահայկական համախմբվածությունը լիարժեք ապահովելու հետ կապված։ Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է առանձին թիրախային հանձնարարականներ, առաջարկություններ ու «անհրաժեշտության փաթեթ» ներկայացնել կոնկրետ խմբերի, քաղաքական ուժերի և անհատների ներգրավվածությամբ, առկա ռեսուրսներն ու ներքին և արտաքին կապերն օգտագործելով՝ համապատասխան գործողություններով և միջոցառումներով արցախահայությանն աջակցելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հստակ միջոցառումների ճանապարհային քարտեզ է մշակվում, որով պետք է քայլ առ քայլ գնալ առաջ և հասնել ընդհանուր աշխատող մեկ մեխանիզմի ստեղծման։ Ըստ տեղեկությունների, այս առումով արդեն մի քանի փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք, ինչքանով մեզ է հայտնի, բավական օգտակար ու հեռանկարային են եղել։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվելու այնպես դասավորել ընդհանուր «փազլը», որ Արցախի հետ կապված «մեսիջները» գան հենց Արցախից»:Ավելին13:3024.12.22 -
ՀասարակականԴեկտեմբերի 26-ից 30-ը փոփոխվել է Հարավային մաքսատուն-վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկըՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Հարավային մաքսատուն-վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկում: Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Հարավային մաքսատուն-վարչությունում և Արևելյան մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:Ավելին13:2224.12.22 -
Իրավական20-ամյա երիտասարդը վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդել է 37-ամյա ընկերուհունԴեկտեմբերի 24-ին ժամը 03.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ: Բաժնում նա խոստովանել է, որդեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն: Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:1524.12.22 -
ՍպորտԵրեք հայ բռնցքամարտիկ ընդգրկվել է Երևան քաղաքի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկումՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ 3 հայ բռնցքամարտիկներ` մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, նաև երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ընդգրկվել են Երևան քաղաքի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում։ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ողջունելի միջոցառման ժամանակ պարգևատրվել են նաև մեր բռնցքամարտիկների անձնական մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանը, Վլադիմիր Մարկարյանը և Արմեն Հովհաննիսյանը։Ավելին13:0724.12.22 -
ՔաղաքականԹույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցըրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույցներ է տվել ֆրանսիական Marianne և La Vie հեղինակավոր պարբերականներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից: Marianne պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։ Արցախի պետնախարարը հիշեցրել է այն սադրանքների մասին, որոնք նախորդել են Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակմանը: Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանը, նպատակ հետապնդելով հայաթափել Արցախը, շատ ագրեսիվ վարք է դրսևորում, ինչն արտահայտվում է շարունակվող ռազմական սադրանքներով, պարբերաբար գազի մատակարարման արգելափակմամբ և այլն: Արցախի պետնախարարն ընդգծել է, որ չնայած այդ սադրանքներին՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում անցկացված զանգվածային ցույցով արցախահայերն արտահայտեցին իրենց վճռականությունը՝ մնալու իրենց նախնիների հողում, ինչը ցնցում առաջացրեց Բաքվում: Խոսելով ադրբեջանական կողմի առաջ քաշած կեղծ բնապահպանական պահանջների մասին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ եթե բնապահպանությունն իսկապես մտահոգում է Բաքվին, ապա Արցախը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կողմից պատվիրակված շրջակա միջավայրի փորձագետների միջազգային հանձնաժողովին, որը կկարողանա զննություն իրականացնել: Պատասխանելով իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ Արցախի պետնախարարը նշել է, որ միայն միջազգային ճնշումը կարող է մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին և պարտադրել մարդասիրական օդային միջանցքի կազմակերպում՝ սննդի և դեղորայքի կարիքները բավարարելու համար. «Խնդիրն այն է, որ մենք բոլոր կողմերից շրջապատված ենք Ադրբեջանի կողմից, որը միշտ պատրվակ կգտնի՝ արգելափակելու ճանապարհը և խանգարելու մեզ ապրել: Ստեփանակերտի օդանավակայանը հիմա չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով, բայց ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կկարողանան համաձայնության գալ և ճնշում գործադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի վրա»: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ «աշխարհը պետք է իմանա, որ արցախցիները շատ ուժեղ են և համախմբված, բայց նրանք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն մարդկության համար մղվող այս պայքարում»: Ֆրանսիական հեղինակավոր La Vie պարբերականը հրապարակելով Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ նախաբանում նշել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակվել է բնապահպան ակտիվիստների կերպարի տակ քողարկված ադրբեջանցի զինվորականների կողմից՝ առաջացնելով աննախադեպ հումանիտար աղետ»։ Պատասխանելով իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ականատեսն ենք երկակի ստանդարտների վառ օրինակի։ «Մենք հարձակման ենք ենթարկվում ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմի կողմից, որն իր երկրում չի հարգում մարդու իրավունքները, որը լռեցնում է մամուլի ձայնը, որը համաշխարհային մասշտաբով ներգրավված է փողերի լվացման և կոռուպցիայի մեջ… Բայց այդ ռեժիմը ոչ մի պատժամիջոցների չի ենթարկվել, իսկ միջազգային լրատվամիջոցներն ու միջազգային հանրությունը հիմնականում լռություն են պահպանում։ Այս անտարբերությունը սարսափեցնում է մեզ»։ Դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Մեր երկու ժողովուրդների միջև շատ բռնություն և մահեր են եղել, իսկ ադրբեջանական դպրոցներում տարիներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն են սովորեցնում… Դեպի խաղաղություն տանող ճանապարհը գտնելը քայլ առ քայլ, երկար գործընթաց է լինելու»։ Պարբերականի միջոցով իր ուղերձը փոխանցելով Ֆրանսիային՝ Արցախի պետնախարարը նշել է, որ Ֆրանսիան եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել հայերի նկատմամբ ցեղասպանությունից հետո։ «Ես պարզապես կցանկանայի ասել ֆրանսիացիներին. թույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի՛ բավարարվեք մեզ հետագայում օգնության ձեռք մեկնելով, կանխե՛ք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան ստիպված լինել կառավարել դրանք...»:Ավելին13:0024.12.22 -
ԱրցախԶգոնության բթացումը՝ սպառնալիքի ահագնացման ֆոնին․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրերս հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե, նոմալ, աշխատում ենք։ Ասաց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Մի կողմից՝ շատ զայրացած ենք, որ նման վերաբերմունք կարող է լինի Երևանում, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ իրենց մոտ ուրիշ ձև է մոտեցումը, մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը»։ Սա արտաքուստ է միայն լոկալ, առանձին վերցրած օրինակ: Իրականում այս դրվագն, ըստ էության, ցույց է տալիս ոչ միայն նշված բիզնեսմենի, այլև ընդհանուր առմամբ մեր հասարակության զգալի մասի պատկերացումներն ու ընկալումները, մեծ հաշվով՝ հասարակության վերաբերմունքը ոչ միայն կոնկրետ Արցախին, այլև բոլոր հրատապ հարցերին, այդ թվում և գլոբալ սպառնալիքներին։ Իսկ հանրային մոտեցումները հենց այնպես չեն ձևավորվում, դրանք խորքային շերտեր ունեն։ Հանրային կարծիքի կամ դիրքորոշման վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ տարիներով տարված քարոզչությունը, որի արդյունքում մարդիկ փորձում են առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե այս պահին իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ապա անհանգստանալու պատճառ, մեծ հաշվով, չկա։ Մյուս կողմից՝ հասարակության մի հատվածը շատ արագ մանիպուլացվում է՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով ոչ կարևոր հարցերի, տարածվող բամբասանքների, աջուձախ սփռվող կեղծ լուրերի ու դժբախտությունների համար միայն ուրիշներին մեղադրելու բողոքների վրա։ Հանրային մի հատված էլ կա, որը միայն եսամոլական մղումներով է առաջնորդվում, քանի որ այդ մարդկանց ականջներին տարիներ շարունակ թմբկահարել են Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու թեզերը, ու հիմա այդ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց բարեկեցության հարցը, քան այն, ինչ տեղի է ունենում հայրենիքի հետ։ Փաստացի, ստացվում է այնպես, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, լիարժեք չեն գիտակցում, թե մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ է կատարվում, քանի դեռ վտանգը անմիջականորեն չի հասել իրենց։ Այնինչ, չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի ամբողջովին գիտակցի, որ կանգնած ենք այնպիսի վտանգի առաջ, որն անխտիր բոլորիս է սպառնում։ Այնքան շատ դժբախտությունների առաջ ենք կանգնել, որ ներկա պայմաններում ամեն ինչ հնարավոր է՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող սցենարը։ Որևէ մեկը կարո՞ղ է վստահ լինել, օրինակ՝ որ մի օր էլ հակառակորդը չի մտնելու Հայաստանի ցանկացած այլ տարածք ու փորձելու պայմաններ թելադրել։ Իհարկե, ոչ: Իհարկե, մենք ամենևին չենք արդարացնում նրանց, ովքեր քննադատում են ֆուտբոլի աշխարհի առաջնություն դիտողներին, Ամանորին պատրաստվողներին: Ի վերջո, պայքարի ու հայրենասիրության սահմանները չեն գծվում ամեն ինչից զրկելու ցուցադրականությամբ, հնարավոր է՝ նույնիսկ հակառակը: Սակայն կարևոր է, որ այս պահին տաքուկ տան ու առատ սեղանների առկայությունը չթմրեցնի սթափությունն ու առկա վիճակի լիարժեք ընկալումը: Ցավոք, մինչև հիմա շատերը ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, կամ ինչ է նշանակում մնալ առանց արտաքին աշխարհի հետ կապի՝ բլոկադայի պայմաններում։ Այս իրողությունը պարզորոշ վկայում է այն մասին, որ հասարակությունը կամ առնվազն դրա մի մասը պատրաստ չէ դիմագրավել առկա սպառնալիքներին։ Եվ այս հարցում է, որ մեծ աշխատանք ունեն անելու այն մարդիկ, ովքեր ըմբռնում են հարցի լրջությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, կարող է կատարվել ամենուր:Ավելին12:5424.12.22 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանում․ կրակոցներ են արձակել հաղորդավարուհու տան պատուհաններինԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/24/1229386/Ավելին12:4724.12.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն չի մեկնաբանում՝ ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ-ի հարցըՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Կցանկանայի ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ ՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով։ «Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները կոնֆիդենցիալ բնույթ են կրում։ Մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Դա միայն կվնասի գործին», - նկատեց նա։Ավելին12:4024.12.22 -
ՔաղաքականԶավեշտալի միջադեպ՝ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ զավեշտալի միջադեպ գրանցվեց՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Նա արտաքին հետախուզություն ստեղծելու մասին նախագծի վերաբերյալ իր պատրաստած ելույթը հնչեցրեց բոլորովին այլ նախագծի քննարկման ժամանակ․ երբ քննարկվում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է ԱԱԾ մարմիններից, Արշակյանը մոտեցավ ամբիոնին եւ սկսեց խոսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման կարեւորության մասին։ Եվ չնայած դահլիճում քրթմնջոց բարձրացավ, բայց «երջանիկ անտեղյակն» այդպես էլ չհասկացավ պատգամավորների ուրախության պատճառը եւ ինքնագոհ հեռացավ ամբիոնից։ Որից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խորհրդարանին զեկուցեց Արշակյանին հուզող նախագիծը»:Ավելին12:2924.12.22