Լրահոս
Քաղաքական
17:52
24.12.22
116

Ադրբեջանի քայլերը համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ․ Ավետիք Իշխանյան․ «News.am»

Img default alt hy

Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, հաջորդ քայլը կլինի ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից, և ռուսական ռազմաբազայի հեռացումը Հայաստանից, ինչն էլ կնշանակի, որ Ռուսաստանը դուրս է մնում տարածաշրջանից: Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Սերգեյ Լավրովը երեկ կրկին ակնարկեց, որ Արցախի հարցը պետք է մնա ապագային, և որ խաղաղության պայմանագիր կոչվածը պետք է կապ չունենա Արցախի հարցի հետ: Այդ նուն համատեքստում կարելի է մտածել, որ հանքերի հարցը պետք է մնա ապագային, իսկ Լաչինի միջանցքը պետք է արագ բացվի:

Սակայն Լավրովի տեսակետը հակասում է Հայաստանի իշխանության տեսակետին, քանի որ նրանք Արցախը համարում են Ադրբեջանի մաս: Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը ոչ թե բխում է իրենց հայամետ քաղաքականությունից, այլ սեփական շահերից։  Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»,- ասաց Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի ցանկությամբ, սակայն Լավրովը, նշելով, որ Վարդանյանն այլևս ՌԴ քաղաքացի չէ, փորձեց ցրել այդ կասկածները:

«Ադրբեջանը բացահայտ ցույց տվեց, որ Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումն իրենց համար անընդունելի է: Ռուսաստանն էլ դիվանագիտորեն վարվեց՝ նշելով, որ Վարդանյանն այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ: Կարելի է եզրակացնել, որ Վարդանյանի պաշտոնում նշանակվելը համաձայնեցված է եղել Ռուսաստանի իշխանությունների հետ: Բայց Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը չէ հարցի հասցեատուն»,- նշեց Իշխանյանը:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ Ադրբեջանը շատ հետևողականորեն սադրանքներ է անում, որ ռուս խաղաղապահ ուժերը ենթարկվեն սադրանքների և կրակ բացեն ադրբեջանցիների ուղղությամբ: Այստեղ արդեն կխախտվի չեզոքությունը, որն իրենք պարտավոր են պահպանել երկու կողմերի նկատմամբ էլ:

«Այս ամբողջ գործողությունները, հանդիպմանը չմասնակցելը, հակառուսական հայտարարությունները համաձայնեցված են Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ռուս խաղաղապահների հեռացումներից հետո Արցախը մնա Ադրբեջանի կողմից և Հայաստանում անկլավ կոչվածները հանձնվեն Ադրբեջանին: Ավելին՝ հաջորդիվ Ադրբեջանին կտրվի միջանցք, այսինքն՝ Սյունիքը: Այս հարցում միանշանակ աջակցություն կա Թուրքիայից, և արևմտյան շատ երկրներ էլ աջակցում են այս գործընթացին: Եվ ա