Լրահոս
2022-12-24
-
ՍպորտՍպերցյանը՝ ՌՊԼ-ում 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստ. ցանկTransfermarkt պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը։ Տասնյակի առաջատարը «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 միլիոն եվրո և այժմ գնահատվում է 9 միլիոն եվրո։ 2022 թվականին ՌՊԼ-ի ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների թոփ-10-ը․ Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար, 9 (+6) միլիոն եվրո); Շամար Նիկոլսոն (Սպարտակ, 7 (+4) միլիոն); Դանիիլ Ուտկին (Ռոստով, 7 (+4) միլիոն եվրո); Դանիլ Գլեբով (Ռոստով, 7,5 եվրո (+3,5) միլիոն); Վենդել (Զենիթ, €22 (+3) միլիոն); Արսեն Զախարյան (Դինամո, € 15 (+3) միլիոն); Գուստավո Մանտուան («Զենիթ», 3 (+3) միլիոն եվրո) Խորխե Կարասկալ (ԲԿՄԱ Մոսկվա, 9 (+2,8) միլիոն եվրո) Ալեքսանդր Սիլյանով (Ռոստով, € 3,5 (+2,6) միլիոն); Ալեքսանդր Կովալենկո (Սովետների թեւեր, 2,5 (+2,4) միլիոն եվրո):Ավելին23:4024.12.22 -
ՍպորտԴավիթ Յուրչենկոն հեռացավ «Փյունիկից»Դավիթ Յուրչենկոն հեռացավ «Փյունիկից»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։ Դավիթը միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։ Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ: Մաղթում ենք հաջողություն և հիշիր` Երևանը նռնագույն է»,-ասված է ակումբի հաղորդագրության մեջ:Ավելին23:3024.12.22 -
Աշխարհ«Կյանքի ամենացուրտ ձմեռը»՝ ԱՄՆ-ում. 19 մարդ մահացել էՄիացյալ Նահանգների հարավում մարդիկ ապրում են ամենացուրտ ձմեռներից մեկը: Մինուս 30 աստիճան ցուրտը 19 մարդու մահվան պատճառ է դարձել:Ավելին23:2024.12.22 -
Հասարակական«Հայ եմ ես». պատերազմում որդի կորցրած և զավակներ ունեցած ընտանիքները նյութական աջակցություն կստանան44-օրյա պատերազմում զոհված զինվածառայողների ընտանիքներում ծնված 49 փոքրիկներ մինչև 16 տարեկանը լրանալը՝ ամենամսյա նյութական աջակցություն կստանան «Հայ եմ ես» բարեգործական հիմնադրամից: Բարի գործն իրականացվելու է Ապարանի Քուչակ գյուղի աղբյուրից շշալցված ջրի վաճառքի շնորհիվ: «Հայ եմ եսը» որոշել է, որ շահույթի 50 տոկոսը կվերադարձվի պատերազմում զավակներ կորցրած ընտանիքներին:Ավելին23:1024.12.22 -
ՀասարակականԶգացմունքների խառնաշփոթ՝ տոներից առաջ. Երևանում ամանորյա եռուզեռ չկաՀայաստանում Ամանորից մեկ շաբաթ առաջ դեռ տոնական եռուզեռը նախորդ տարիների պես աշխույժ չէ: «Հայլուրի» թղթակիցները եղել են մայրաքաղաքի երբեմն ամենամարդաշատ տոնավաճառներում, բայց ավելի շատ առևտրականների տեսել, քան գնորդների: «Հայլուրի» թղթակից Արմենուհի Հովսեփյանն է տեսել, թե ինչ տրամադրությամբ են մարդիկ մոտենում ընդեղենի, չրեղենի վաճառասեղաններին, տոնավաճառները լքում փոքր տոպրակներով: Սեղանները ճոխ լցնելու սիրտ այս տարի հիմնականում չունեն Երևանի քաղաքացիները, ավելի հաճույքով մարդիկ նվերներ են գնում երեխաների համար: Ասում են՝ «գոնե նրանց հեքիաթը չփչանա»:Ավելին23:0024.12.22 -
Աշխարհ«Նողկալի հարձակում քրդերի վրա». Փարիզում սպանությունից հետո բախումներ են եղելՓարիզում պահանջում են ամենախիստ պատժի ենթարկել 3 քրդի սպանած 69-ամյա տղամարդուն: Ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով երկու մարդ դեռ հիվանդանոցում է: Ազգությամբ ֆրանսիացի տղամարդը ձերբակալվել է: Հայտնի է, որ նա սպանության ևս երկու փորձ է արել 2016 և 2021 թվականներին։ Ողբերգությանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահը՝ տեղի ունեցածն անվանելով «Նողկալի հարձակում քրդերի վրա»:Ավելին22:5024.12.22 -
Քաղաքական«Կատաստրոֆիկ էր». Մոսկվա չմեկնելով՝ Միրզոյանը «փակում է դիվանագիտության ճանապարհը»Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, ում գործունեությունը հանցավոր է համարում Ադրբեջանը և ումից ձեռքերը լվանում է Ռուսաստանը: Թեև Ռուսաստանի արտգործնախարարը Բայրամովի հետ ասուլիսում երեք անգամ կրկնել է, որ Ռուսաստանի մարդը չէ Վարդանյանը, քաղաքագետները հակված են կարծել, որ սա դեռ ոչինչ չի նշանակում: Այնուամենայնիվ, Վարդանյանը ուրախ է, որ իր անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նա համոզված է, որ ամեն ինչ ճիշտ է անում արցախցիների և Արցախի համար:Ավելին22:4024.12.22 -
ՏարածաշրջանԱլիև-Զելենսկի՝ հակառուսական «սիրախաղ». ադրբեջանցին Ռուսաստանն անվանում է «համաշխարհային չարիք»Ռուս-ուկրաինական չդադարող պատերազմի թեժ օրերին Ադրբեջանի նախագահի տարեդարձը շնորհավորելու և Իլհամ Ալիևին ևս մեկ անգամ շնորհակալ լինելու հնարավորությունը բաց չի թողել Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին խոստովանել է՝ «Կիևը գնահատում է Ադրբեջանի օգնությունն ուկրաինացիներին ռուս-ուկրաինական պատերազմում»: Թեև հայտնի է, որ հակամարտության ընթացքում Ադրբեջանը միայն հումանիտար օգնություն է ուղարկել Կիև, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մարդասիրական օգնության անվան տակ Ադրբեջանից Ուկարինա նաև զենք-զինամթերք է տեղափոխվել:Ավելին22:3024.12.22 -
ԱրցախԲլոկադայից դուրս եկած փոքրիկը. խաղաղապահները հանում են վրանները, արցախցիները հարցնում են՝ խաբվե՞լ ենք305 ժամ է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: 13 օրում երկրորդ անգամ ադրբեջանցիները համաձայնել են միջանցքը բացել: Այս անգամ՝ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային Երևան տեղափոխելու համար: Նա բուժում է ստանում Մուրացան բժշկական կենտրոնում: «Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ»,- այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ստեփանակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:Ավելին22:2024.12.22 -
ԻրավականՄեքենայում ապօրինի զենք էր պահում. Ապարանի քրեական հետախույզների բացահայտումըԴեկտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ստուգել են 39-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Սրահում՝ տեսանելի վայրում, կար ատրճանակ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանները նրան ձերբակալեցին և տարան բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:Ավելին22:1024.12.22 -
ԱռողջապահականԱռողջ ոսկրեր․ խորհուրդներ հասուն տարիքում ոսկրերի աշխատանքը բարելավելու համար40 տարեկանից հետո ոսկրերն աստիճանաբար կորցնում են իրենց խտությունը, և սա տարիքային բնական երևույթ է։ Օստեոպորոզը ոսկրերն ախտահարող վիճակ է, որի պատճառով դրանք թուլանում են, դառնում փխրուն և ավելի հեշտությամբ կոտրվում։ Անկախ այն հանգամանքից՝ ունեք օստեոպորոզ կամ պարզապես ցանկանում եք ամրացնել ոսկերեը, կան որոշ պարզ միջոցներ, որոնց միջոցով դուք կարող եք բարելավել ոսկրերի գործունեությունը։ Կալցիումով հարուստ սնունդ Կալցիումն անհրաժեշտ է, որ ոսկերը մնան ամուր և հարստանան կենսական անհրաժեշտության նյութերով։ Մարդկանց մեծ մասի համար բավարար է օրական առնվազն 2-3 բաժին կաթը, յոգուրտը և պանիրը կամ դրանց այլընտրանքները։ 50-ն անց կանանց համար սա ավելանում է մինչև 4 բաժին, իսկ 70-ն անց տղամարդկանց համար՝ մինչև 3 ½ բաժին։ Կալցիումով հարուստ են բազմաթիվ մթերքներ, ներառյալ՝ կաթնամթերքը, կանաչ տերևավոր բանջարեղենը և այլն։ Եթե սննդի միջոցով չեք կարողանում լրացնել կալցիումի օրական պահանջը, ապա զրուցեք բժշկի հետ կալցիումի հավելումներ ստանալու նպատակահարմարության մասին։ Ստացեք արևի անհրաժեշտ չափաբաժին Օրգանիզմին վիտամին D-ն անհրաժեշտ է՝ երաշխավորելու աղիներից կալցիումի ներծծումը։ Օրգանիզմն արտադրում է նաև իր սեփական վիտամին D-ն, որի համար անհրաժեշտ է ստանալ արևի ճառագայթներ։ Արևի ճառագայթների ազդեցությանը ենթարկվելու ժամանակահատվածը կախված է մաշկի տեսակից, տարվա եղանակից, ձեր բնակավայրից և ապրելակերպից։ Սննդակարգը դարձրեք հավասարակշռված Օրվա ընթացքում ընդունվող սնունդը պետք է պարունակի սպիտակուց (միս, ձկնեղեն, ձու, հատիկաընդեղեն և սերմեր), թարմ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ածխաջրեր (հաց, մակարոնեղեն, կարտոֆիլ և բրինձ)։ Դադարեցրեք ծխելը Որքան շատ եք ծխում, այդքան ավելի է բարձրանում օստեոպորոզի ռիսկը։ Փորձեք կրճատել գլանակների թիվը կամ, լավագույն դեպքում, ընդհանրապես հրաժարվեք ծխելուց։ Կրճատեք կերակրի աղը Համարվում է, որ կերակրի աղն արագացնում է օրգանիզմից կալցիումի կորուստը։ Ուստի փորձեք սահմանափակել օրվա ընթացքում ընդունած աղի քանակը՝ հասցնելով այն խորհուրդ տրվող մակարդակին։ Սովորաբար չափահասներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական ավելի պակաս, քան 2 գրամ (2000 մգ) կերակրի աղ, որը կազմում է մեկ թեյի գդալից պակաս։ Եղեք ակտիվ Ոսկրերն ամրանում են, երբ դուք օգտագործում եք դրանք։ Ոսկրերն ամրապնդող հիանալի մեթոդ է ծանրաբեռնվածության վարժանքը։ Այն ներառում է քայլք, վազք, պար և այլն։ Խմիչքն օգտագործեք չափավոր կերպով Ալկոհոլը, թեյը, սուրճը, գազավորված և այլ ըմպելիքները նվազեցնում են ներծծվող կալցիումի քանակը և թուլացնում ոսկրերը։ Մի անցեք ալկոհոլի խորհուրդ տրվող չափերը և փոխարինեք կոֆեին պարունակող ձեր ըմպելիքները սովորական ջրով։ Պահպանեք առողջ կշիռ Մարմնի կշռի պակասը համարվում է օստեոպորոզի համար ռիսկի գործոն։ Շատ արագ կիլոգրամներ կորցնելը նույնպես բարձրացնում է այս հիվանդության ռիսկը։ Մարմնի պակասորդային կշիռը կարող է ազդել էստրոգեն հորմոնի քանակի վրա, որն օգնում է ձեր ոսկրերի պաշտպանությանը։ Եթե որոշել եք ձեր մարմնի կշիռը նվազեցնել, արեք դա խելամիտ կերպով և աստիճանաբար։Ավելին22:0024.12.22 -
ՔաղաքականԴժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարարՀայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։ Արարատ Միրզոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։ Իսկ թե ինչու հայկական կողմը հետաձգեց հանդիպումը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: «Ազատություն»․ – Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Միրզոյան․ – Ես էլ զարմանքն եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը փոխանցել են թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր Ռուսաստանի արտգործնախարարությունն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել Հայաստանի արտգործնախարարությունը «Ազատություն»․ – Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։ Միրզոյան․ – Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։ «Ազատություն»․ – Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Միրզոյան․ – Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակող հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները: Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։Ավելին21:5024.12.22 -
Հասարակական32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԴեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արմինե Հ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 63-ամյա Լուսի Տ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/24/1229421/Ավելին21:4024.12.22 -
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը: Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են: Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»:Ավելին21:3024.12.22 -
ԻրավականԳյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքով ձերբակալվել է մեկ անձըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն կատարվելու վերաբերյալ։ Անմիջապես դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայր հանդիսացող բնակարանի հյուրասենյակ-ննջասենյակի հատակին հայտնաբերել է 37-ամյա կնոջ դի: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննությամբ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ՝ 2002թ․ ծնված քաղաքացի։ Մասնավորապես քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։ Նշված բնակարանում վարձակալությամբ բնակվող անձի և վերջինիս հետ համատեղ բնակվող նրա ընկերուհու՝ 1985թ ծնված, ՌԴ քաղաքացի Ե․Բ․-ի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, նախնական տվյալներով, տղամարդը նրան հասցրել է մարմնական վնասվածքներ՝ պատճառելով մահ և հեռացել դեպքի վայրից: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով ընկերուհուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ: Նախաքննական մարմնի որոշմամբ, անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով, նա ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:2024.12.22 -
ՀասարակականԵրևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3 շենքեր, Այգեգործական թաղամասի առանձնատներ, թիվ 133 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր Արարատի մարզի՝ 10:00-12:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժան, Տերյան, Սևակի, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան, Մաշտոցի, Շիրազի, Նար-Դոսի, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Արտակ Բարսեղյան, Գետափ փողոցներ մասնակի, Սուրենավան, Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր, Սուրենավան գյուղ՝ «Մանանա գրեյն» ՍՊԸ, Արմաշ գյուղ՝ Արմաշի լճեր, Արարատ գյուղ՝ «Արարատ կաթ» ՍՊԸ, «Խոստեղյան Վաչիկ», «Սեդրակ Սարգսյան» ԱՁ, Սեփականատեր «Կարեն Խոստեղյան», Զինմաս, «Սալակիդ», «Նեոլիթա» և «Սթոու» ոչ բնակիչ-բաժանորդներ, «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ, «ԱՏԳ Սթոուն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Արևաբույր և Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի, 11:00-15:00 Նորաշեն գյուղ մասնակի. 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Աբովյան և Արամ Խաչատրյան փողոցներ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-11։30 Չարենցավան համայնք՝ 6-րդ թաղ. 5փ. 11 և 30փ. 33 շենքեր, «Հրաշք» մսուր-մանկապարտեզ, «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ, «Տաք լավաշ» հացի փուռ, Երաժշտական դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-13։30 Չարենցավան քաղաք՝ 3-րդ թաղ. 33, 34 շենքեր, Չարենցավան 5-րդ թաղ. 9-րդ փ. 16; 7-րդ թաղ. 1փ. 14 շենքեր, Չարենցավանի պետական քոլեջ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Էլլար թաղամաս մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Առինջ գյուղ և Կոտայք գյուղ մասնակի:Ավելին21:1024.12.22 -
ԱռողջապահականՕտար մարմին մաշկի մեջ. առաջին օգնության հիմնական կանոններըԿենցաղային, արտադրական և տարբեր այլ միջավայրերում օտար մարմինը կարող է հեշտությամբ մտնել մաշկի մեջ և անշարժանալ, երբեմն նաև դառնալով անտեսանելի։ Նման դեպքերում կարելի է ինքնօգնությամբ անվտանգ կերպով հեռացնել անմիջապես մաշկի տակ հայտնված փոքր, բայց տեսանելի որոշ առարկաներ, օրինակ՝ փայտի մաս, փուշ, մետաղական մանրաթել և այլն: Մինչ գործողության անցնելը, հարկավոր է հետևել մի քանի կարևոր նախապայմանի՝ լվալ ձեռքերը օճառով, օգտագործել նախապես բժշկական սպիրտով մաքրված պինցետ կամ այլ գործիք՝ օտար մարմինը հեռացնելու համար, փոքր առարկաները առավել տեսանելի դարձնել՝ օգտագործելով խոշորացույց, եթե օտար մարմինն անմիջապես մաշկի մակերևույթի տակ է, ապա կարելի է օգտվել սրածայր ասեղից (նախապես մաքրել բժշկական սպիրտով), որի օգնությամբ մաշկի վրա զգուշորեն բացել տվյալ առարկայի հեռացման ուղին, որից հետո հեռացնել այն՝ պինցետով բռնելով և մխրճման ուղղությամբ դուրս քաշելով երևացող ծայրը։ Վերջում անհրաժեշտ է մաշկի տվյալ շրջանը լվալ օճառով, մաքրել բժշկական սպիրտով և դնել չոր ստերիլ անձեռոցիկ (ավելի մեծ վերքի դեպքում՝ օգտագործել հակաբիոտիկային միջոցներ): Հաճախ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում դիմելու անհետաձգելի բուժօգնության։ Դա հատկապես կարևոր է, եթե մաշկում առկա օտար մարմինն ավելի խորն է մխրճվել՝ հասնելով մկաններ: Նման դեպքերում խորհուրդ չի տրվում ինքնուրույն կամ այլ մարդու օգնությամբ հեռացնել օտար մարմինը, քանի որ կարող են բարդություններ առաջանալ։ Մինչև բժշկին այցելելը մաշկի տվյալ շրջանը պետք է մաքրել բժշկական սպիրտով և դնել չոր ստերիլ վիրակապ, իսկ արյունահոսության բացակայության պայմաններում խուսափել ճնշող-սեղմող վիրակապի կիրառումից: Ի լրումն այս ամենի, բուժօգնության պետք է դիմել, եթե՝ օտար մարմինը դժվարությամբ է երևում կամ անտեսանելի է (օրինակ՝ թափանցիկ ապակու կտորներ) կամ էլ դժվարությամբ է հեռացվելու (օրինակ՝ ձկան կարթ), վնասվածքը ներառում է աչքերը կամ մոտ է աչքերին, վերքը խորը կամ կեղտոտված է, առավել ևս, եթե վերջին 5 տարվա ընթացքում հիվանդը չի ստացել փայտացման դեմ պատվաստում:Ավելին21:0024.12.22 -
ՀասարակականՃակատ-ճակատի բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը, 6 վիրավորների մեջ կան երեխաներԵրեկ` դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Վահրամ Ե-ի վարած Opel մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Գիա Ք-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գիա Ք-ն, նրա ուղևոր` Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Օտարի Վ-ն, Opel-ի վարորդ Վահրամ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ Վահրամ Ե-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Նաիրա Մ-ն, 5-ամյա Լիաննա Ե-ն և 5 ամսական Լեո Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:5024.12.22 -
ԱշխարհՍուրբ ծնունդը՝ Իրանում. երջանկությունը կրոն չունիԳնաճի պատճառով կաթոլիկ աշխարհը տարվա գլխավոր տոնը՝ Սուրբ ծնունդը, նշելու է համեստ սեղանների շուրջ: Փոքր հնարավորություններով, բայց 2023թ-ից խաղաղության մեծ սպասումներով այսօր կեսգիշերին՝ կաթոլիկների պես Իրանում ապրող քրիստոնյաներն էլ են Սուրբ ծնունդը տոնելու: Տոնին մասնակցելու են նաև Իրանում ապրող հայերը: Թեհրանի հայ բնակիչ Յուրիկ Ալահդադյանը կարծում է՝ տոները երջանկացնում են մարդկանց, իսկ երջանիկ լինելու իրավունք ունեն բոլորը՝ անկախ կրոնից:Ավելին20:4024.12.22 -
Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետի հետ այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոնԴեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ: Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին:Ավելին20:3024.12.22