Լրահոս

2023-03-13
  • Img default alt hy
    Օսկար 2023. հայտնի է տարվա լավագույն ֆիլմը
    «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը ճանաչվել է «Օսկար 2023»-ի լավագույն ֆիլմ։ Այն հեռարձակվում է ABC հեռուստաալիքով։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են տասը ֆիլմեր՝ Էդվարդ Բերգերի «Բոլորը հանգիստ արևմտյան ճակատում», «Ավատար. Ջրի ճանապարհը»՝ Ջեյմս Քեմերոնի, «Բանշի Ինիշերին»՝ Մարտին Մակդոնահի, «Էլվիս»՝ Բազ Լուրման, «Ֆաբելմաններ»՝ Սթիվեն Սփիլբերգ, «Թար Թոդ Ֆիլդ», «Թոփ Գան», «Մավերիք»՝ Ջոզեֆ Կոսինսկի, «Վշտի եռանկյուն»՝ Ռուբեն Օսթլունդ և «Կանայք Խոսող»՝ Սառա Պոլլի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Օսկար» մրցանակի են արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ամեն ինչ ամենուր, բոլորը միանգամից» ֆիլմի ռեժիսոր Դենիել Քվանը և Դանիել Շայներտը։ Ֆիլմը նաև մրցանակի է արժանացել «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Բացի դրանից, այն արժանացել է Լավագույն մոնտաժի մրցանակին։ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում արժանացել է Սառա Փոլլիի «Կանայք խոսում են» ֆիլմը:
    14:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    53-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Մարտի 12-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 231-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենային. անհայտ ավտոմեքենայի 53-ամյա վարորդ Լևոն Ասատրյանը մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում երկու խոշոր բանկ է փակվել. ինչո՞վ է զբաղված Բայդենը
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կանդրադառնա երկրում ստեղծված բանկային ճգնաժամին, որի պատճառով ԱՄՆ կարգավորող մարմինները մի շարք արտակարգ միջոցառումներ են առաջարկել: Բանն այն է, որ ԱՄՆ-ում փակվել են խոշորագույն բանկերից Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, ինչը կարող է ավելի մեծ համակարգային ճգնաժամ առաջացնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին: Սա բանկային համակարգի ամենամեծ տապալումն է 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր: ԱՄՆ նախագահի տնտեսական թիմը շաբաթ և կիրակի օրերին կարգավորող մարմինների հետ աշխատել է մի շարք միջոցառումների շուրջ, այդ թվում՝ երաշխավորելով դեպոզիտներ երկու բանկերում էլ, արտակարգ ֆոնդերի հասանելիություն և արտակարգ իրավիճակում Դաշնային պահուստներից գումար փոխառնելու գործընթացի հեշտացում: Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ամերիկացիներին վստահեցնելով, որ իրենց բանկային դեպոզիտները հասանելի կլինեն ցանկացած պահի, երբ նրանք դրանց կարիքն ունենան: Պարբերականը նշում է, որ բանկային նոր օրենքներ ընդունելու առումով Բայդենը կարող է դժվարությունների առաջ կանգնել, քանի որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները:
    14:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
    Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը: Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ռուս խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
    13:45
    13.03.23
    Ավելին
  • Արցախ
    Արցախում ստուգում են ապաստարանների վիճակը
    Արցախում ապաստարանների վիճակի մասին զեկուցվել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանին: Նա քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ Ներսիսյանը անհրաժեշտ է համարել հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի «բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը»։
    13:37
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարար ծառայությունը կոչ է անում բնակչությանը խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
    Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 195 հրդեհ, այդ թվում 127-ը բուսածածկ տարածքներում, այնինչ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 69 հրդեհ, որից 23-ը բուսածածկ տարածքներում: Հրդեհների հետևանքով նշված ժամանակահատվածում այրվել է 164.2 հա, նախորդ տարի 48.6 հա բուսածածկ տարածք: ՆԳՆ փրկարար ծառայությունը կոչ է անում բնակչությանը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։ Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` «արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում»:
    13:30
    13.03.23
    Ավելին
  • Իրավական
    Ձերբակալված Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
    Խորհրդարանի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կիրակի ձերբակալվել է, ավելի ուշ՝ ազատ արձակվել: Նրան ձերբակալել են պարեկների օրինական գործունեությանը միջամտելու համար` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կասկածով: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի պնդմամբ՝ պարեկները կոպիտ, դիմացը կտրուկ արգելափակելով, կանգնեցրել են Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման փորձել են նրան դուրս բերել մեքենայից՝ պատճառաբանելով, թե իբր անկանոն է վարում: Իսկ Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի հետո փորձի պարզաբանում ստանալ:
    13:22
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    2023թ. տնտեսական ազատության ինդեքսով ՀՀ-ն 2001-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է արձանագրել. «Լույս»
    «ԼՈւՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս - 2023» զեկույցը։ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։ Այսպես՝ 2023թ.-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը շարունակում է նվազել։ Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է, իսկ Եվրոպայի տարածաշրջանում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001թ.-ից ի վեր ամենացածրն է։ Ինչպես և անցյալ տարի, Հայաստանը գտնվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Ի դեպ, 2020 և 2021թթ.-ին Հայաստանը ներառված էր տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում: Զեկույցում նշվում է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր»։ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսը զգալիորեն նվազել է։ Ենթաինդեքսի 7.0 միավորով նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով։ Նվազմանը, թերևս, նպաստել է նաև գնաճի զսպման ուղղությամբ իրականացված պետական ակտիվ միջամտությունը։ Մտահոգիչ է «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների նվազումը (դրանք 2022-ին ևս նվազել էին)։ Նվազումը, թերևս, հետևանք է այն բանի, որ պարտքային միջոցները, ըստ էության, չեն վերածվել հանրային ներդրումների (հանրային բարիքի ստեղծում, տնտեսական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում և այլն), այլ պարզապես վերածվել են բյուջետային ընթացիկ ծախսերի: ՏԱԻ-ով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում 2023թ.-ին առաջատարն է։ Հայաստանը հարևան չորս երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
    13:15
    13.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծումը Ադրբեջանը համարում է «վտանգավոր»
    Ադրբեջանի նախագահը իր օգնականի՝ Հիքմեթ Հաջիևի շուրթերով «անընդունելի ու վտանգավոր մոտեցում» է անվանել այն, որ որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման՝ առաջ է քաշվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծումը: Ըստ Ալիևի օգնականի՝ Բաքուն երբեք չի համաձայնել դրան, իսկ Երևանի պնդումներն այդ մասին արհեստական լարվածություն ստեղծելու նպատակ ունեն: Հաջիևը կրկնել է Բաքվի հայտնի թեզը, թե Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցերը երրորդ երկրի հետ չի քննարկի:
    13:07
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում. Սուրեն Սարգսյան
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և դրանից դուրս, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա 2 օր առաջ տեղի ունեցավ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագրի ստորագրումը, որի «կնքահայրը» Չինաստանն է: Պետք չէ կարծել, որ երկու պետությունների միջև հարաբերություններում միանգամից ձևավորվելու է վստահության մթնոլորտ, սակայն, վստահ եմ այստեղ չինական միջնորդությունը նաև որոշակի երաշխիքներ է տալու երկու կողմերին էլ և զսպաշապիկ հանդիսանա: Իր հերթին Իրանի համար սա հնարավորություն է առանց այդ էլ սահմանափակ ռեսուսրներն առավել արդյունավետ բաշխել՝ մասնավորապես հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվացող ախորժակն ընդդեմ Իրանի շահերի Հարավային Կովկասում՝ մասնավորապես Սյունիքում: Ըստ էության, այս քայլով Չինաստանն արդեն դիրքավորվեց ոչ միայն որպես գլոբալ տնտեսություն, այլև գլոբալ միջնորդ այնպիսի խոշոր կոնֆլիտկերում, ինչպիսին է Իրան-ՍԱ կոնֆլիկտը: Մինչ այդ, նման մասշտաբի հաշտեցման գործընթացների՝ այն էլ Մերձավոր Արևելքում, հիմնական «կնքահայրը» մշտապես ԱՄՆ-ն է եղել: Վաշինգտոնը բավականին զուսպ արտահայտվեց այս նախաձեռնության մասին, սակայն ակնհայտ է, որ սա չի բխում Վաշինգտոնի և Իսրայելի՝ Իրանին մեկուսացնելու քաղաքականությունից: Ավելին, Սաուդյան Արաբիան համարվում է ԱՄՆ ամենից վստահելի դաշնակիցներից մեկը Մերձավոր Արևելքում հենց ընդդեմ Իրանի: Ի դեպ, վաշինգտոնյան որոշ քաղաքագիտական շրջանակներում բավականին հիմնավոր կարծիք կա, որ Չինաստանին առավել արդյունավետ հակակշռելու քաղաքականության համար անփոխարինելի է Իրանի հնարավոր դերակատարումը, և որ ԱՄՆ-ն պետք է Իրանի հետ հարաբերություններ կարգավորի նաև այս նպատակով: Չմոռանանք, որ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելը Բայդենի վարչակազմի թիվ մեկ արտաքին առաջնահերթությունն ու մարտահրավերն է: Ստացվում է, որ Չինաստանն այս առումով մի քանի քայլ առաջ անցավ և առավել արագ գործեց: Նախ՝ Իրանին և Սաուդյան Արաբաիային բերելով իր խաղադաշտ՝ բարդացնելով Վաշինգտոնի գործը, զրկելով իր դեմ կոալիցիա ձևավորելու միանգամից երկու ճակատներում: Բնավ սա չի նշանակում, որ Սաուդյան Արաբիան իր դերն ու նշանակությունը Վաշինգտոնի համար փոխելու է, կամ հակառակը, սակայն Չինաստանի նկատմամբ և Պեկինի երաշխիքներով Թեհրանի նկատմամբ այլ տեսակի դիրքավորում է ունենալու: Գանք Իրանին: Իհարկե չկա պատրանք, որ Իրանը վերջնականապես լուծել է իր խնդիրները Մերձավոր Արևելքում և այլևս ամեն ինչ կարգին է, սակայն հատկանշական է, որ հենց նույն օրը Իրանի ռազմական օդանավը թռիչքներ է իրականացնում և ըստ Ադրբեջանի խախտում է իր օդային տարածքը: Սա, բնականաբար ցուցադրական դեմարշ էր, քանի որ Իրանը կարող էր նաև այլ ձևերով տեղեկություններ հայթայթել այդ տարածքների վերաբերյալ՝ ինքնաթիռ օդ հանելու փոխարեն: Իրականում, սրանով Իրանը Ադրբեջանին և Թուրքիային ցույց է տալիս, որ ունի լրացուցիչ դիվանագիտական երաշխիքներ և ավելի շատ հասանելի ռեսուրսներ այս տանդեմին Հարավային Կովկասում դիմակայելու համար: Հետևենք զարգացումներին»:
    13:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա
    Տեխաս նահանգի Օսթին քաղաքում երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ողբերգության պահին քույրերը տանը եղել են ընտանիքի անդամների հետ։ «Ինչ-որ պահի աղջիկները մենակ մնացին ննջարանում: Երեք տարեկան աղջիկը լիցքավորված ատրճանակ գտավ և մեկ կրակոց արձակեց՝ վիրավորելով իր քրոջը»,- ասել է Գոնսալեսը: Gun Violence Archive հետազոտական ​​կազմակերպությունը մարտին հայտնել է, որ 2023 թվականի առաջին երկու ամիսներին ԱՄՆ-ում հրազենից սպանվել է գրեթե 3000 մարդ, իսկ 964 երեխա վիրավորվել է։ Ինչպես նշել է CNN-ը, դրանք ռեկորդային ցուցանիշներ են երկրի պատմության մեջ։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2022 թվականին կրակոցների դեպքերը խլել են ավելի քան 43,6 հազար մարդու կյանք։
    12:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գոյություն ունեցող գործադիրի ու կադրային սովի ներքո սպասում եմ, որ ՉԱԼՈՆ՝ շունը, դառնա նախարար․ Ալեն Ղևոնդյան
    Ալեն Ղևոնդյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է․ Կառավարման ճիշտ մոդելը իմ էջում եկավ Karen Chshmaritian՝ գրառմամբ, որը ամփոփելով ընդհանրացնեմ՝ «երիտասարդ կառավարիչներ-փորձառու խորհրդական/աջակիցներ»: Դատարկ ու հեղափոխական ամբիցիաները կործանարար են: Փորձառուները դա պարպող ուժն են պետություն պահելու, պահպանելու ու առաջ տանելու մասով: Upd. Ես դա ՖԲ-ով չի, որ գիտեմ, ես 10 տարի պետությունը ներսից եմ իմացել ու, հավատացե՛ք, բան չի փոխվել, որոշ անողների տարիքն ու անմտությունն է երկրաչափական պրոգրեսիայով ավելացել, մեկ էլ ներքին՝ սոցիալական ճանաչողության՝ լակոտության աստիճակը: Երբ ապուշը նշանակվում է փոխարտգործնախարար, դա նշածիս արտացոլումն է: Ինչևէ. գոյություն ունեցող գործադիրի ու կադրային սովի ներքո սպասում եմ, որ ՉԱԼՈՆ՝ շունը, դառնա նախարար: Ու հարցը այն է, որ նրա ենթադրելի նշանակվող տեղակալները էդ շանը դիմելու են պարոն Չալո ձևակերպմամբ: Մեծ լվացքը կենսական է, բայց մինչ էդ էլ խնդիրներ կան, որ պետք է լուծել: Ախտը ձեր ուղեղներում է: Դուք անասունին, ասուն եք դարձրել ու պաշտում եք. դուք հասկանալով որ ձեր երեխեքին սպանել են ու դատափորձագիտականը կեղծ ցուցմունք է տալիս, փողի մասով կոնսենսուսի եք գնում, ու ձեր երեխեքին սպանել են, որ ճակատ բացեն ազերի առաջ, հետո ասեն, թե բան չենք կարող դիմագրավել, պիտի հանձնվենք ու տանք ամենը, ինչ ուզում են: Թորքը ձեր տուն ա մտնելու. Ամիրյանի ու Սարյանի վրա ՀԽՍՀ տարիներին թորքեր ապրել են, ու հետ են գալու, ու գալու են ձեր չապրելու/ստրուկ լինելու հաշվին... էս ա
    12:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:
    12:22
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Նորաբակ գյուղի դպրոցում
    Մարտի 13-ին, ժամը 09։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաբակ գյուղի դպրոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են էլեկտրական վահանակը, մալուխներ և մոտ 10 քմ փայտե պատ։
    12:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Սահմանվել են դպրոցների սովորողների գնահատման չափանիշները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները: Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝ 1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում. 2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում. 3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում. 4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ դասարաններում: Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի: Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները: Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Հայտորոշիչ գնահատում Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Հայտորոշիչ գնահատման ձևն ընտրում է ուսուցիչը: Ձևավորող գնահատում Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձևավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում. միավոր չի նշանակվում: Ամփոփիչ գնահատում Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով: Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Ամփոփիչ գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատման արդյունքների հիման վրա՝ տարեկան ամփոփիչ գնահատականը: Հաստատության 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: Հաստատության 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային գնահատման միջոցով: Միավորային գնահատում Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած: Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։ Միավորային գնահատման ցանկացած ձևի կիրառմանը պետք է նախորդեն հայտորոշիչ և ձևավորող գնահատումներ:
    12:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոբերտ Հովհաննիսյանը մեկ միավոր է զիջում առաջատարներին
    Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արմեն Բարսեղյանը, Ալեքս Սահակյանը և Սարգիս Մանուկյանը: Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Էմին Օհանյանի պարտիաները: Նախավերջին խաղափուլից առաջ մրցաշարի առաջատարներն են Ալեքսեյ Սարանան և Կիրիլ Շևչենկոն, ովքեր 10 հնարավորից վաստակել են 8 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 7 միավոր: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
    11:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրանից ներմուծվող ապրանքն իրական անվանումներով չէր հայտարարագրել. ՊԵԿ բացահայտումը
    ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ: 5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, և այդ տրանսպորտային միջոցներում առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ և նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը՝ որպես հավելյալ բաղադրանյութ, օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ: Տնտեսավարող սուբյեկտն, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային և վճարների վճարումից։ Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Դեպքին առնչվող նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
    11:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանում պարեկը կրակել է կացինը ձեռքին ենթադրյալ գողի ուղղությամբ, վերջինս հիվանդանոցում մահացել է
    Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։ Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները մոտենում են անասնագոմին և բարձրախոսով ներկայանում են, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։ Անասնագոմից դեմքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, ում ձեռքին կացին է լինում։Վերջինս պահանջում է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջում է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։ Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։ Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։ Այդ ժամանակ Պարեկային Ծաայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակում դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Վերջինս վայր է ընկնում։ Ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխում են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Պարզվում է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահանում է։
    11:22
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ Բելգորոդի մարզում խոցվել է 4 հրթիռ, կա վիրավոր
    ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում 4 հրթիռ է խոցել, 1 կին տուժել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում: Նահանգապետը հավելել է, որ հրթիռի բեկորները վնասել են երկու մասնավոր տնային տնտեսություն։ Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության խումբը, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը՝ օպերատիվ և շտապ օգնության ծառայությունների հետ միասին։ Ավելի ուշ նահանգապետը հստակեցրել է, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ «Շտապ օգնության խումբը ուղեղի ցնցումով կնոջը տեղափոխում է հիվանդանոց: Բաց վերք չկա», - ասել է Գլադկովը։ «РИА Новости» գործակալությունը հաղորդում է, որ 2022 թ. փետրվարի 24-ից Բելգորոդի մարզը բազմիցս գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Մարզի ամբողջ տարածքում գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, իսկ տարածաշրջանի 15 բնակավայրերում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ։
    11:15
    13.03.23
    Ավելին