Լրահոս

2023-03-13
  • Img default alt hy
    Վանաձորում այրվել է խոտածածկույթ․ հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել
    Վանաձորում այրվել է խոտածածկույթ․ հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել
    23:00
    13.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Հափշտակություն՝ Քովիդի օրերին. հրամաններ տվել է Թորոսյանը, կալանավորվել է Սիմոնյանը
    Երևանի կալանավորված փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի փաստաբանը տարօրինակ է համարում, որ Քովիդի փողերը հափշտակելու գործով հարցաքննության չի կանչվել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որի հրամաններն է կատարել Սիմոնյանը՝ զբաղեցնելով առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
    22:52
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան կդիտարկի այլ տարբերակներ, եթե ԱՄՆ -ն չվաճառի F-16 կործանիչները
    Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն անդրադարձել է, ԱՄՆ-ից արդիականացված F-16 կործանիչներ գնելու հարցին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրը Էրհանը «Риа Новости»-ին հայտնել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և դիտարկել ռուսական կործանիչների տարբերակը: «ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք գիտենք, որ Սպիտակ տունն աջակցում է բանակցություններին: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը որոշում կկայացնի՝ առաջնորդվելով ողջախոհությամբ և տրամաբանությամբ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը: «Ուզում ենք, որ բոլորն իմանան, որ մենք անճար վիճակում չենք և ունենք այլ տարբերակներ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս էր մնացել ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրից, որից հետո հայտ էր ներկայացրել F-16-երի վերաբերյալ:
    22:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Վիկտոր Սողոմոնյանը Երևանում լրագրողական վարպետության դպրոց կբացի․ «Mediamax.am»
    Mediamax.am-ը գրում է․ Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների եւ խմբագիրների համար երկու ուղղություններով՝ «Լրագրողական վարպետություն» եւ «Գործարար լրագրություն»: Հրավիրված դասախոսներն էին МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ-ի «ՏԵԿ/Ինդուստրիա» բաժնի խմբագիր Տիմոֆեյ Դզյադկոն, ՌԲԿ հեռուստաալիքի կառավարիչ տնօրեն Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսանդր Աթասունցեւը։ Մեդիամաքսի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ամփոփել է հատուկ դասընթացի արդյունքները եւ նախանշել ապագա ծրագրերը: Գաղափարն ու իրականացումը Արդեն մի քանի տարի է, ինչ կարդում եմ «Քաղաքական իմաստների փոխակերպումները ժամանակակից ԶԼՄ-ների համակարգում» հատուկ դասընթացը МГИМО-ում եւ ռուսաստանյան այլ բուհերում: Այս ոլորտում իմ կատարած հետազոտությունները հիմք հանդիսացան 2022 թվականին հրատարակված «Քաղաքականությունը որպես սյուժե» գրքիս համար: Ինչ-որ փուլում որոշեցի կիսվել գիտելիքներով եւ փորձով Հայաստանում մեդիա ոլորտի մասնագետների հետ եւ պայմանավորվեցի հրավիրյալ դասախոսների հետ, ովքեր ապահովեցին դասընթացի ամբողջականությունը: Մասնակիցները եւ թեմաները Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեց մոտ 40 մարդ։ Ինձ համար սկզբունքորեն կարեւոր էր, որ դասընթացը մասնակիցների համար անվճար լինի, քանի որ նախկինում Հայաստանում չէին իրականացվել կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում գործող լրագրողներն ու խմբագիրները կքննարկեին ոչ միայն բուն լրագրողական թեմաներ։ Օրինակ, դասախոսություններիցս մեկը կոչվում է «Ի՞նչ է առասպելը»: Կամ գործընկերների հետ քննարկել ենք Ֆիլմորի «ֆրեյմային սեմանտիկան», որի սկզբունքները լրագրության մեջ կիրառելով, գրագետ հարցազրույց կարող է վարել ոչ բացառիկ տաղանդներ չունեցող լրագրողը։ Պահանջարկը, հետադարձ կապը եւ ֆեյքերի «տեղորոշումը» Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր առաջարկած մոդելը պահանջված էր մասնակիցների կողմից։ Նրանք շատ լավ պատկերացրեցին, որ այսօր լրագրությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան դրա «դասական» ձեւակերպումը: Գիտական գաղափարի փորձարկումը գիտնականի եւ հետազոտողի համար հեշտ փուլ չէ։ Դու որոշակի գաղափարով մտնում ես «խելացի լսարան» եւ պետք է պատրաստ լինես նրան, որ գաղափարդ կարող է բավականաչափ համոզիչ չլինել: Լավագույն արդյունքն այն է, երբ ստանում ես գաղափարի հավանությունը շատ օգտակար ճշգրտումներով: Հենց այդպես էլ եղավ։ Ես ներկայացնում էի որոշակի կառուցվածք՝ ընթացքում ստանալով հետաքրքիր եւ արժեքավոր «ճշգրտումներ»։ Ինչ վերաբերում է իմ «բացահայտումներին», ապա պարզվեց, որ անգամ ժուռնալիստիկայի ֆակուլտետների շրջանավարտները այնքան էլ լավ չէին հասկանում ու պատկերացնում, թե ինչ է տեղեկատվությունը։ Պատճառն այն է, որ ուսումնական ծրագրում տեղեկատվության տեսությունը վատ է ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չէ։ Օրինակ՝ «ի՞նչ է իրադարձությունը» հարցին պատասխանելիս որոշ մասնակիցները բնազդաբար ճիշտ էին պատասխանում, բայց սա այն դեպքն է, երբ այս թեմայի վերաբերյալ գիտելիքները լայնորեն հասանելի են: Հաղորդակցության տեսությունը մշակվել է Շենոնի եւ Ուիվերի կողմից անցյալ դարի 40-ականների վերջին եւ դրանից հետո բազմիցս հրատարակվել եւ լրացվել էր։ Այնտեղ կան չափազանց պարզ եւ հասկանալի օրինակներ։ Խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչպես կարելի է հայտնաբերել ֆեյքերին եւ որտեղ փնտրել դրանք. ճիշտ այնպես, ինչպես սնկերն աճում են խոնավ միջավայրում, ֆեյքերն ապրում են որոշակի տեղեկատվական միջավայրում: Տհաճ միջադեպը Մարտի 7-ին ռուսաստանյան News Media մեդիա հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը պետք էր կարդար «Օպերատիվ տեղեկացում» թեմայով վերջին վարպետության դասը, սակայն Երեւանի օդանավակայանում նրան թույլ չտվեցին մուտք գործել Հայաստանի տարածք, որպես փաստարկ նշելով այն, որ նրա անունը ընդգրկված է «անցանկալի անձանց» ցուցակում։ Սակայն հարցն այն է, որ Գաբրելյանովը եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի քաղաքացիություն ունի, եւ, հետեւաբար, նրան չէին կարող արգելել երկիր մտնել։ Իհարկե, շատ տհաճ նստվածք մնաց, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր հյուրը եկել էր տիկնոջ հետ եւ ընդամենը 24 ժամով։ Դպրոց կլինի Հատուկ դասընթացի արդյունքում որոշեցի Երեւանում հիմնել ինտեգրված հաղորդակցությունների եւ լրագրողական վարպետության մշտական գործող դպրոց։ Ինտեգրված հաղորդակցությունները տեքստերի, էկրանային արվեստի, կինոյի, սոցիալական ցանցերի եւ սինթեզ է: Հրավիրված մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն առանձին ոլորտներում։ Գաղափար կա հրավիրել նաեւ ճանաչված կինոպրոդյուսերների եւ սցենարիստների, ովքեր կաշխատեն նրանց հետ, ովքեր իրենց ապագան կինոյում են տեսնում։ Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին դպրոցի գաղափարն արդեն ուրվագծված կլինի:
    22:41
    13.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը խամաճիկ է դառնում հակաիրանական երկրների ձեռքին. Բաքուն խորացնում է թշնամանքը Թեհրանի հետ
    Ալիևյան ռեժիմը ամեն ինչ անում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես խզելու համար: Հայ իրանագետները այսպես են մեկնաբանում Ադրբեջանի սահմանին մոտեցած իրանական օդանավի շուրջ ադրբեջանական հիստերիան, որին հաջորդեց Բաքվի տեղեկությունը, թե իրանական լրտեսական նոր ցանց են բացահայտել ադրբեջանցի իրավապահները: Փորձագետները կասկած չունեն, որ Ադրբեջանը դառնում է հակաիրանական դաշինքի խամաճիկը: Այդ դաշինքի առաջին ջութակ Իսրայելը Իրանին հարվածելու համար կարող է օգտագործել Արցախից Ադրբեջանի բռնազավթած տարածքները:
    22:37
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենն ամերիկյան բանկերի խնդիրների համար մեղադրել է Թրամփի վարչակազմին
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան բանկային համակարգի ներկայիս խնդիրների համար մեղադրել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմին։ «Օբամա-Բայդենի վարչակազմի ժամանակ մենք խիստ պահանջներ ենք դրել այնպիսի բանկերի համար, ինչպիսիք են Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, որպեսզի համոզվենք, որ ճգնաժամը, որը տեսանք 2008-ին, չկրկնվի: Ցավոք, նախորդ վարչակազմը չեղյալ է հայտարարել այդ պահանջներից մի քանիսը»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 13-ին նշել է Բայդենը բանկային համակարգի խնդիրներին վերաբերող ելույթի ժամանակ: Նա հավելել է՝ կոնգրեսին և բանկային կարգավորող մարմիններին կխնդրի մեծացնել վարկային հաստատությունների նկատմամբ պահանջները՝ նվազեցնելու նոր սնանկությունների հավանականությունը։ Ավելի վաղ Jerusalem Post պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ում փակվել են Silicon Valley Bank և Signature Bank խոշորագույն բանկերը, ինչը կարող է համակարգային մեծ ճգնաժամ առաջացնել:
    22:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարապետ Մանվելյանին պարտվելուց հետո ադրբեջանցի ըմբիշը ագրեսիվ վարք է դրսևորել․ նա որակազրկվել է
    Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից՝ պարտությունից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը 1/2 եզրափակչում համառ պայքարում հաղթել է թուրք Մուհամետ Էմին Չակիրին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ վաղը կմրցի ռումինացի Դենից Ֆլորին Միհայի հետ: Հիշեցնենք՝ Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշ Սաբոիչ Լոզոնկի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին:
    22:22
    13.03.23
    Ավելին
  • Տնտեսական
    Վարուցանքի սեզոնից առաջ թունաքիմիկատն ու պարարտանյութը կարող են թանկանալ. դատի կտան ՍԱՏՄ-ին
    ՍԱՏՄ որոշումը փաստի առաջ է կանգնեցրել թունաքիմիկատներ ներկրողներին: Մի քանի բեռնատարների արգելվել է Հայաստան մտնել: Ներկրողները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դիմաց այսօր բողոքի ակցիա են արել:
    22:15
    13.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանին օգնում է Հայաստանի իշխանությունը. ընդդիմությունը կասկած չունի
    Արցախում Ադրբեջանի նախահարձակ գործողության հնարավորությունը չի բացառում խորհրդարանական ընդդիմությունը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ սադրանքի դիմելուց հետո Ադրբեջանը իր ագրեսիան միջազգային հանրությանը կներկակացնի այնպես, թե հայերն են մեղավոր, ինչպես դա արեց վերջին ահաբեկչության ժամանակ:
    22:05
    13.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Դիվերսիա՝ պետության դեմ. պարզել են Սաակաշվիլիին ուղարկելու նպատակը, Վրաստանը «ոչ» է ասում պատերազմին
    Ուկրաինան շահագրգռված է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ, հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլին կասկած չունի, որ ուկրաինական կողմը ներգրավված էր անցած շաբաթ Թբիլիսում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերին: Հակառակ դեպքում՝ պատերազմող երկրի ղեկավարը ինչու՞ պետք է ողջուներ մեկ այլ երկրում ընդդիմության կազմակերպած ակցիաները:
    22:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիայում գործադուլ են անում մի քանի օդանավակայանների աշխատակիցներ
    Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը՝ մարտի 12-ի երեկոյան, սկսվել է ցամաքային ծառայությունների աշխատակիցների նախազգուշական գործադուլը։ Սպասվում Է, որ մարտի 13-ին օդանավակայանում կչեղարկվեն բոլոր 123 պլանավորված թռիչքները և պլանավորված 121 վայրէջքներից առնվազն 50-ը, բազմաթիվ չվերթներ կիրականացվեն ուշացումներով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից: Բացի այդ, գործադուլի պատճառով մարտի 14-ին մեկնող ուղևորները չեն կարողանա մարտի 13-ի երեկոյան նախապես գրանցվել չվերթի համար։ Այն ուղևորներին, որոնց չվերթների վրա ազդել Է գործադուլը, օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է չներկայանալ։ dpa գործակալությանը տված հարցազրույցում Ver.di արհմիության քարտուղար Լարս Ստուբեն հայտնել է, որ արհմիությունը կոչ է արել օդանավակայանի շուրջ 2 հազար աշխատակցի մասնակցել գործադուլին, որը կտևի մինչև մարտի 13-ի երեկո: dpa-ի գնահատմամբ՝ դրա հետևանքները կարող են ազդել տասնյակ հազարավոր ավիաուղևորների վրա՝ հաշվի առնելով, որ Համբուրգի դպրոցներում այժմ գարնանային արձակուրդներ են: Մարտի 13-ի առավոտյան Համբուրգի իրենց գործընկերներին են միացել նաև Հանովերի օդանավակայանի և Բեռլինի BER օդանավակայանի աշխատակիցները։ Ver.di արհմիությունը պահանջում է 10,5 %-ով և ամսական առնվազն 500 եվրոյով բարձրացնել հանրային ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը դաշնային և համայնքային մակարդակներում: Գործատուներն իրենց հերթին առաջարկում են երկու փուլով աշխատավարձերի աստիճանական բարձրացում՝ 5 %-ով և աշխատակիցներին միանվագ վճարումներ՝ 2500 եվրոյի չափով։ Կողմերի միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի Պոտսդամում, մարտի 27-ից 29-ը։
    21:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրից բացակայելու իմ արգելքը վերացնելու միջնորդությունը մերժվել է բացառապես քաղաքական հիմքով. Աշոտյան
    «Ինչպես արդեն տեղյակ եք, գործող ոհմակն անցյալ շաբաթ ինձ թույլ չտվեց մասնակցել Եվրոպայի ամենախոշոր և իշխող քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, կարևոր միջոցառմանը՝ Քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը․ «Այդ հանգամանքը խիստ քննադատության էր արժանացել եվրոպական քաղաքական շրջանակների կողմից: Մասնավորապես՝ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների այս արարքը և եվրոպական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ նույնպես անընդունելի էին համարել ՀՀ գործող վարչակազմի վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: (Տես այստեղ՝ https://twitter.com/thanasi.../status/1633842798435913729...)։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի փաստաթուղթ՝ այն գրավոր «հիմքը», որով ՔԿ համապատասխան քննչական խումբը՝ քննիչ Տ. Շոխոյանի ստորագրությամբ մերժել է իմ մասնակցությունը: Ինչպես տեսնում եք գրությունից, ներկայացված միջնորդությունը մերժվել է, քանի որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ինտենսիվ կատարվող վարութային գործողությունների արդյունքում, իբրև թե, ակնակալվում են ստացվել տվյալներ, որոնք իրենց հերթին, կարող են հանգեցնել հրատապ և անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտության, նշված ժամանակահատվածում և այդ թվում՝ իմ մասնակցությամբ: Այսօր մարտի 13-ն է, և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նշյալ ժամանակահատվածում ինձ հետ կապված և ոչ մի քննչականան, այդ թվում՝ «անհետաձգելի» գործողություն տեղի չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երկրից բացակայելու արգելքը ժամանակավորապես վերացնելու առնչությամբ միջնորդությունը մերժվել է բացառապես քաղաքական հիմքով: Կրկին համոզվեք, որ որևէ օբյեկտիվ հիմք, որևէ հատուկ կարևորության գործողություն չկար, որ կխոչընդոտեր իմ հնարավոր մասնակցությանը, և ինձ արգելելու որոշման հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումը, որը փաթեթավորել է ծառայամիտ Քննչական կոմիտեի և իր համապատասխան աշխատակիցների նմանատիպ գրություններով: Ավելորդ չէ հիշեցնել, որ համաշխարհային քաղաքական կարևոր իրադարձություններին մասնակցելն ինձ համար հնարավորություն է հերթական անգամ բարձրաձայնել Արցախին և Հայաստանին վերաբերող խնդիրները, ինչը ապացուցել եմ իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում. թե՛ փաստը, թե՛ իմ համեստ ուժերի շրջանակներում դրա արդյունավետությունը: Ակնհայտ է, որ այսպիսի գործելաոճը պայմանավորված է թե՛ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր ծառայամիտ հանցակիցների, ի դեմս ՝ ՔԿ-ի և իր աշխատախմբի վարած քաղաքականությամբ, թե՛ Արցախի և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական արկածախնդրության նոր ողբերգական արարով: Այսպիսի լկտիությունը չի մնալու առանց քաղաքական հստակ հետեւանքների Նիկոլի եւ իր սպասարկու ոհմակի համար։ Ու սա սրանց գործած անբարոյականություններից նվազագույնն է։ Շարունակելի»։
    21:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի. Հովիկ Աղազարյան․ «News.am»
    Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք, որտեղ պայքարենք, գնանք հարեւան պետության կոռուպցիոն խնդիրները լուծե՞նք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կոռուցպիայի դեմ պայքարող իշխանության ներսում կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում: «Կոռուպցիան հենց նա է, որ մարդն ունենալով պետական համապատասխան դիրք, չարաշահում է իր դիրքը: Հիմա ի՞նչ տարօրինակ բան կա, որ մենք պայքարում ենք դրա դեմ, չպայքարե՞նք: Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպիա չկա, բայց կոռուպցիան ընդհանրապես զրո երբեք չի լինի; Բայց դրա դեմ պայքարը անընդհատ պետք է լինի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ կովիդի չարաշահումների գործով ձերբկալվել են տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, Աղազարյանն ասաց. «Այո, փոխքաղաքապետը ժամանակին եղել է առողջապահության փոխնախարար, երբ Արսեն թորոսյանը նախարարն էր: Բայց դա ավտոմատ կերպով ոչինչ չի նշանակում, մենք պետք է սպասենք իրավական գործընթացների ավարտին»: Աղազարյանը կտրականապես հերքեց կապը այս գործի եւ ՔՊ-ի վարչության ընտրություններում Արսեն Թորոսյանի կողմից կեղծիքների բացահայտման միջեւ: Հարցին՝ երկրի վարչպետը այս ամենի մասին չի՞ իմացել կամ անգամ համակարգել, նա արձագանքեց. «Վարչապետը չի կարող հասցնել ամեն ինչից տեղյակ լինել: Դա ֆիզիկապես անհնար է: Դրա համար վարչպետի գլխավորությամբ մեր թիմը ինստիտուցիոնալ ձեւով է մոտենում նման հնարավոր խնդիրների դեմն առնելու իմաստով: Մասնավորապես, մենք օրենք ենք ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին: Այս օրենքն ունի կանխարգելիչ նշանակություն, ուղղված է մեզ՝ իշխանավորներիս, որ մենք իմանանք, որ պետք է մեր հայտարարագրված ունեցվածքը համապատասխանի մեր իրական ունեցվածքին: Մյուս կողմից տրված է իշխանությունների տարնջատման սկզբունքը: Ամեն ճյուղ իր աշխատանքն է կատարում եւ այդ ընթացքում ինչ-որ բաներ են պարզվում, թող պարզվեն: Ոչ ոք ապահովագրված չէ, վարչապետի համար չկան յուրայիններ եւ ոչ յուրայիններ»:
    21:22
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԵՄ-ն կես տարով երկարաձգել է 1,5 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները
    Եվրամիությունը հերթական անգամ վեց ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը, որը վերաբերվում է 1,5 հազար ֆիզիկական և 205 իրավաբանական անձի: Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին ասվել է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Որոշումը կայացվել է առանց քննարկման։ Եվրամիությունը Ռուսաստանի համար սկսել է սև ցուցակ կազմել 2014 թվականի մարտին՝ վեց ամիսը մեկ կես տարով երկարացնելով այն։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ-ում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որևէ կապ պահպանել։
    21:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ ԱՀ ԱԺ խմբակցություններ
    Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից: Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները: Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով»: «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն 13 մարտի, 2023թ. ք. Ստեփանակերտ
    21:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանում 86-ամյա կինն ինքնահրկիզվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարներն ու պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, կիսաայրված վիճակում Հրազդանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիփսիկ Գ.-ին, ով նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
    20:50
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել մաշկի անցանկալի պիգմենտային հետքերից
    Մաշկի մուգ պիգմենտային հետքերը բավականին տարածված խնդիր են, դա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Նման հետքերի առաջացմանը նպաստող գործոններից են հղիությունը, արևի ճառագայթների վնասակար ազդեցությունը, ծերացումը, ինչպես նաև գենետիկ նախատրամադրվածությունը: Պիգմենտային հետքերը ժամանակի ընթացքում ավելանում են, մեծանում և դառնում շատ ավելի ակնհայտ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից: Բնական, պարզ և հասանելի այս միջոցները կօգնեն այդ գործում․ Կիտրոնի հյութ Թարմ կիտրոնից քամվածքը կօգնի հեշտությամբ պայքարել պիգմենտային բծերի և հետքերի դեմ՝ հատկապես ամռանը։ Կիտրոնի քայքայիչ բաղադրությունը նպաստում էմեռած մաշկի հեռացմանն ու թարմ մաշկը վիտամիններով համալրելուն։ Խնձորի քացախ Խնձորի քացախը պարունակում է քացախաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, կարող է գունաբացել մաշկը և ազատել գունակներից: Կաթնամթերք Կաթնամթերքը կարող է օգնել պայքարել տարիքային գունակների դեմ: Կարելի է մաշկին քսել կաթ, կեֆիր կամ այլ կանթնաթթվային մթերք: Արդյունավետ կարող է լինել նաև սերուցքը։ Կանաչ թեյի մզվածք Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի մզվածքն օգնում է ազատվել մաշկի գունակներից։ Այս միջոցի կանոնավոր գործածությունը կօգնի ժամանակի ընթացքում հիանալի արդյունքի հասնել։ Սև թեյ Մեկ ամիս շարունակ օրական երկու անգամ սև թեյ կիրառելը կօգնի հեշտությամբ ազատվել պիգմենտային հետքերից։ Հալվե վերա Հալվե վերան պարունակում է ալոին՝ բնական դեպիգմենտացնող միացություն, որը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, գունաբացում է մաշկը և գործում է որպես նպաստավոր, բնական միջոց հիպերպիգմենտացիայի դեմ։ Կարմիր սոխ Կարմիր սոխի հյութահանուկը հաճախ է կիրառվում գունաբացող կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր սոխի չոր կեղևը կարող է արդյունավետորեն գունաբացել մաշկը, ուստի խնամքի միջոցներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ այս բաղադրիչը պարունակողներին։
    20:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Լուսային թերապիան՝ որպես քաղցկեղի բուժման հինգերորդ արդյունավետ մեթոդ
    Ամբողջ աշխարհում դեռևս փնտրում են մեթոդներ և բուժման եղանակներ, որոնք առավել արդյունավետ և նպաստավոր կլինեն քաղցկեղով տառապող մարդկանց ֆիզիկական և հոգևոր վիճակի բարելավման համար։ 2022 թվականին բրիտանացի, լեհ ու շվեդ գիտնականների կողմից մշակվել և դեռևս շարունակվում է մանրակրկիտ հետազոտվել քաղցկեղի բուժման նոր մեթոդը, որը կարող է բեկումնային լինել այլ մեթոդների շարքում։ Գիտնականների փոխանցած տվյալների համաձայն, նոր թերապիան թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղի անգամ միկրոսկոպիկ բջիջները։ Կատարված հետազոտությունները փաստում են, որ լուսային թերապիայի մեթոդը թույլ կտա վիրաբույժներին ավելի արդյունավետ ոչնչացնել հիվանդության առաջացրած մետաստազները։ Ֆոտոիմունոթերապիայի նոր տեսակի մշակման աշխատանքներն իրականացրել է երեք երկրների ինժեներներից, ֆիզիկոսներից, նյարդավիրաբույժներից, կենսաբաններից ու իմունաբաններից բաղկացած խումբը։ Փորձագետների կարծիքով՝ այս տեխնոլոգիան կարող է դառնալ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման հինգերորդ ամենատարածված մեթոդը՝ վիրահատությունից, քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից ու իմունոթերապիայից հետո։
    20:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՀՀ քաղաքացիները Վրաստանում 88 հողատարածք են գրանցել
    Անցյալ տարվա 6 ամսվա ընթացքում՝ ապրիլի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա 1720 քաղաքացիներ Վրաստանում գրանցել են 1956 ոչ գյուղատնտեսական հողատարածքներ, որոնցից 950-ը պատկանում են Ռուսաստանի 874 քաղաքացիների, փոխանցում է Aliq.ge-ն։ Interpressnews.ge-ին արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են. 69 ՀՀ քաղաքացի գրանցել է 88 հողատարածք։ Գերմանիայի 73 քաղաքացի նշված ժամանակահատվածում Վրաստանում գրանցել է 84 հողատարածք, իսկ Ադրբեջանի 63 քաղաքացի գրանցել է 57 հողատարածք:
    20:15
    13.03.23
    Ավելին