Լրահոս

2023-03-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում են Մոսկվայում
    ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ Հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այսօր այցը մեկնարկեցինք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպումով, ապա մասնակցեցինք Մոսկվայում ՀՅԴ հիմնադրաման 133-րդ ամյակին նվիրված միջոցառմանը»,- գրել է նա։
    10:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե ի՞նչ է նշանակում շրջափակման մեջ ապրել․ Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 3 ամիս է Արցախը շրջափակման մեջ է: Համոզված եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ լրջագույն իրադրություն է առաջացնում, կյանքի ինչպիսի՞ հարվածներ հասցնում: Դեռ չեմ խոսում օդում կախված պատերազմի վտանգի մասին: Քիչ մարդ է պատկերացնում, որովհետև այն զգալու, ճիշտ գնահատելու և պատկերացնելու համար գոնե կարճ ժամանակ պետք է նույն վիճակում հայտնված լինես: Այդպիսի իրադրությունում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր մարզ, քաղաք, գյուղ, բայց հայտնվել է Արցախը: Ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից: Սա հենց այնպես օդի մեջ չեմ ասում: Արցախում պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, նեղ թայֆայական խաղերը, պաշտոնակռիվն ու անձնական բարեկեցությանն ուղղված պայքարը և կենտրոնանան բացառապես Արցախի փրկության շուրջ: Պայքարի ու հաղթանակի ճանապարհն անշուշտ շատ բարդ է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է գնալ այնպիսի մարդու առաջնորդությամբ, ով ունակ է խելամիտ ու սառնասիրտ որոշումներ կայացնելու, որի խոսքին կհավատան ու կվստահեն արցախցիները և վերջապես դա պետք է լինի մի մարդ, ով առավելագույնս կոնսեսուս կապահովի երկրի ներսում: Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց ներսում արդեն պարտվել են, իրենք իրենց ներսում հանձնվել են, ովքեր սպառվել են ուղղակի պետք է մի կողմ քաշվեն` չխանգարեն: Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի և անեն ինչ պետք է կառուցվի դրա վրա:
    10:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
    Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան: Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
    10:07
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամուսինները քիչ է մնացել դիակիզեն անծանոթին իրենց որդու փոխարեն
    Մալայզիայում ամուսնական զույգը գրեթե դիակիզել է անծանոթի մարմինը՝ նրան շփոթելով իր հանգուցյալ որդու հետ: Այս մասին հայտնում է New Straits Times-ը։ 45-ամյա Չանտրենն ասել է, որ իր որդուն ձերբակալել են փետրվարի 28-ին և բանտում պահել: Մի քանի օր անց ընտանիքին հայտնել են, որ բանտարկյալը ուշաթափվել է և մահացել։ «Մարտի 3-ին գնացինք հիվանդանոց։ Բայց մեզ թույլ չտվեցին տեսնել դիակը։ Ասացին, որ դիահերձումն արդեն արված է, և խորհուրդ տվեցին հաջորդ օրը վերադառնալ։ Մենք այդպես էլ արեցինք: Երբ մենք ստորագրեցինք փաստաթղթերը, մեզ վերջապես թույլ տվեցին տեսնել դիակը»,- ​​ասել է տղամարդը։ Հարազատները մահացածին չեն ճանաչել, սակայն իրենց որդու հետ նմանության բացակայությունը վերագրել են արտաքին տեսքի հետմահու փոփոխություններին։ «Վիրահատության հետքեր և կարեր կային նրա գլխին», – ասել է Չանտրենը: Նա իր հարազատների հետ դիակը տուն է բերել ու պատրաստել դիակիզման։ Հաջորդ օրը՝ դիակիզումից քիչ առաջ, հիվանդանոցից կրկին զանգ են ստացել և հայտնել, որ սխալ դիակ են վերցրել։ Պարզվել է, որ աճյունը պատկանում է Չանտրենի որդու խցակցին, ով մահացել է թոքային անբավարարությունից։ «Նրանք ասացին, որ մեր տղան ողջ է և խնդրեցին, որ կապվենք իրենց հետ տեսակապով», – ասել է տղամարդը: Ընտանիքը ցնցված էր այս լուրից։ «Մեր որդուն ձերբակալեցին, հետո հայտնեցին, որ մահացել է, հետո պարզաբանեցին, որ ողջ է։ Այդ ամենը մեզ շատ շփոթեցրեց»,- ասել է Չանտրենը: Նա ընդգծել է, որ ընտանիքը ստիպված է եղել վճարել մոտ 20 հազար մալայզիական ռիգիտ (337,4 հազար ռուբլի) վրան վարձելու, սննդի ծառայությունների և դիակիզման համար։ Ձերբակալված տղամարդու մայրը՝ 48-ամյա Պարամեյսվարին, բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Նա ցանկանում է, որ իշխանությունները պարզեն, թե ինչ է տեղի ունեցել: «Բանավոր պատասխանը մեզ չի բավարարի։ Գրավոր բացատրություններ ենք ուզում։ Մենք ուզում ենք տեսնել մեր որդուն, որպեսզի համոզվենք, որ նա ողջ է: Սրանք կատակներ չեն, այլ բառացիորեն կյանքի ու մահվան հարց»,- ընդգծել են ծնողները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Աֆրիկայի Մտատա քաղաքի բնակիչները սխալմամբ թաղել են անծանոթի իրենց կորած որդու փոխարեն, որին հաջողվել է վերադառնալ հուղարկավորությունից չորս ամիս անց։ Ընտանիքը դեռ չգիտի, թե ում է թաղել։
    10:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ և մեկ օր անց ամուսնալուծության հայց ներկայացրել
    25-ամյա արգենտինացի բլոգեր Սոֆի Մաուրեն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս չի կարողանում ամուսնացած կարգավիճակում լինել, գրում է Independet-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարի 19-ին, Մաուրերն իր անձնական բլոգում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ ինքն իր հետ։ Նա պատմել է, որ գնել է ամուսնական զգեստն ու քողը և նույնիսկ տորթ է թխել նշանակալից օրը տոնելու համար։ Ավելին՝ նա նույնիսկ իր խոսքերը հաստատող լուսանկարներ էր հրապարակել։ Բլոգերի հետևորդներից շատերն իրենց աջակցությունն են հայտնել նրա այդ որոշմանն ու անգամ շնորհավորական խոսքեր գրել, մինչդեռ ոմանք կասկած են հայտնել, որ նման քայլը զուտ ուշադրություն գրավելու համար է արվել։ Այնուամենայնիվ ամուսնության հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Մաուրերը մեկ այլ հրապարակում է արել՝ հայտարարելով, որ պատրաստվում է ամուսնալուծվել։ «Ես ամուսնացած եմ ինքս ինձ հետ մեկ օր և այլևս չեմ դիմանում», - գրել է բլոգերը՝ հայտարարելով, որ արդեն գիտի, թե ինչպես է ընթանում ամուսնալուծության ընթացակարգը։
    00:00
    13.03.23
    Ավելին
2023-03-12
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդը ցած է նետվել յոթերորդ հարկից՝ փրկվելով հրդեհից
    Մոսկվայի հյուսիսում տղամարդը ցած է նետվել յոթերորդ հարկի բնակարանի պատուհանից՝ փախչելով հրդեհից։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։ «Հրդեհը բռնկվել է Կրոնշտադտ բուլվարի տներից մեկի յոթերորդ հարկում գտնվող բնակարանում, մի տղամարդ դուրս է ցատկել բնակարանի պատուհանից՝ հրդեհից փրկվելու համար, նա ողջ է մնացել»,- ասել է աղբյուրը։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են հրդեհի երեք օջախ. Բնակարանում եղել է նաև գազ։ Հրդեհը մարվել է։
    23:45
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդ
    Մարտի 9-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
    23:30
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք
    Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ Մարտի 12-ին, ժամը 16։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
    23:15
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երեք կարմիր քարտ և ինքնագոլ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շիրակ»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 23-րդ տուրը եզրափակվեց «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարմիր քարտերով առատ այս խաղում երկու հեռացում եղավ «Շիրակ»-ի և մեկը` «Արարատ-Արմենիա»-ի կազմերում: Երևանյան թիմը կարողացավ առավելության հասնել Գյումրին ներկայացնող ակումբի նկատմամբ միայն մեկ գնդակի շնորհիվ: 78-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: «Շիրակ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսա Վիդիչը: «Արարատ-Արմենիա»-«Շիրակ»` 1:0: Այս տուրից հետո էլ մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է: «Ուրարտու»-ն մնում է առաջատար 56 միավորով: 50 միավոր ունի «Արարատ-Արմենիա»-ն և եռյակը եզրափակում է Երևանի «Փյունիկ»-ը:
    23:00
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրի քաղաքում բախման հետևանքով «Terios kid»-ը շրջվել է․ կան տուժածներ
    Մարտի 12-ին, ժամը 20։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1989 թ․) և «Terios kid» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Terios kid» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Պ․-ն (ծնված 1946 թ.) և Ա․ Պ․-ն (ծնված 1968 թ.) տեղափոխվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները Ա. Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Փրկարարները ուղղել են «Terios kid» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները։
    22:45
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Հանրապետության տարածքում` Մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 12-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ: Երևան քաղաքում՝ Մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում` Մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 12-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ: Երևան քաղաքում՝ Մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը սպասվում է անձրև:
    22:30
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան մի քանի պտույտ շրջվելով` գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս
    Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Աղբյուրի հաղորդմամբ` վթարի հետևանքով Նինա Ի.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Մարիամ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Է.Խ.-ն, 7-ամյա Ռ. Խ.-ն և 18-ամյա Մ.Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուիի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    22:15
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում. բախվել են «Nissan Tiida»-ն և «Opel Astra G»-ն
    Մարտի 12-ին, ժամը 15։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա գարդեն մոլ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Մ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
    22:00
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ
    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանում է քաղաքացիների հարցմանը, թե սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ: «Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում: Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց»։
    21:45
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    5-ամյա երեխան ալկոհոլից թունավորվելուց հետո կոմայի մեջ է ընկել
    Նովոսիբիրսկի մարզի Չուլիմ գյուղում հինգ տարեկան երեխան ալկոհոլից թունավորվելուց հետո ընկել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է Mash Siberia Telegram ալիքը։ Տղան չորսամյա քրոջ հետ ապրել է դիսֆունկցիոնալ ընտանիքում, որտեղ մայրն ու հայրն անընդհատ խմել են։ Երեք տարի տուն եկած սոցիալական աշխատողները բնակարանում տեսնում էին հակասանիտարական պայմաններ, սոված երեխաներ և հարբած ծնողներ։ «Երեխաներն ապրում են սարսափելի վիճակում, որտեղ նույնիսկ լվացվելու տեղ չունեն։ Այսինքն՝ նրանք ունեին աթոռներ՝ նախկինում կոլբաներ են եղել։ Երեխաները քնում են տախտակների վրա, տունը ջեռուցվում էր միայն ջեռուցիչով, հազվադեպ դեպքերում՝ վառելափայտով… Նրանք ապրում են ցրտի մեջ»,- ասել է երեխաների մեծ մորաքույրը։ Ծնողների դեմ արդեն բողոք է ներկայացվել անչափահասների գործերով բաժին, դատախազություն, սակայն երեխաները չեն տեղափոխվել։ Հարազատը պատմել է, որ առաջին անգամ խնամակալության համար դիմել է երեք տարի առաջ, որից հետո ծառայության աշխատակիցները միայն երկու անգամ են եկել այցելել։ Երկրորդ այցելությունից հետո երեխաներին վերցրել են և երկու ամիս ժամանակ են տվել բնակարանը մաքրելու համար, սակայն նրանք շարունակել են խմել երեխաների գումարով, պատմել է մեծ մորաքույրը։ Այնուհետև հայրն ու մայրը տղային տվել են տատիկին, ով նույնպես չարաշահել է ալկոհոլը։ Տղան կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։ Բժիշկները երեխայի մոտ ալկոհոլային թունավորում և հյուծվածություն են ախտորոշել։ Տղայի քրոջը տեղափոխել են վերականգնողական կենտրոն. Դեպքից հետո խնամակալական մարմինը մտադիր է երեխաներին երեք ամսով խլել ծնողներից, ասել է ազգականներից մեկը։ Նրա խոսքով, մինչ տղան կոմայի մեջ է ընկել, նրա հետևից տատիկը նշել է փետրվարի 23-ը և չորս օր խնամակալության պաշտոնյաների առջև դուռը չի բացել։
    21:30
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում ական է հայտնաբերվել
    Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են հրշեջ-փրկարարները, սակրավորական ջոկատը, Ոստիկանության պարեկային ծառայության պարեկները: Տարածքը սահմանազատվել են, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։ Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
    21:22
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու այրված դի
    Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։ Ոստիկանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։
    21:15
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հովտաշատ գյուղում այրվել է վագոն-տնակ
    Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 3-րդ փողոցում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 15։24-ին։ Այրվել է վագոն-տնակը (15 քմ):
    21:00
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալներով՝ ցնցումը գտնվել է Գեքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։ Քաղաքում ապրում է ավելի քան 50 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ EMSC-ը հայտնել էր, որ Վանուատուի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սոլա քաղաքից 280 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 1,1 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 30 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները ավերածությունների են հանգեցրել հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Աղետի զոհերի թիվը հասել է 48 հազարի։
    20:45
    12.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում Mersedes-ը բախվել է կայանված մեքենային
    Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում Երևանի բնակիչ 22-ամյա Սերգեյ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի 60 OQ 060 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Հ.-ին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
    20:30
    12.03.23
    Ավելին