Լրահոս

2023-03-13
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեակատարողական ծառայողները ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգված
    2023թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանում պատրաստված թաքստոցում թմրամիջոց է թաքցված, որը, հավանաբար, պետք է վերցներ բժշկական կենտրոն տեղափոխված ազատազրկված անձը: Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքին։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրականացրել են դարանակալում օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ 2023թ․ մարտի 10-ին «Էրեբունի» ԲԿ-ի տարածքից թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 1993թ․ ծնված Հ․ Բ․-ն և 2001թ․ ծնված Հ․ Հ․-ն։ Հ․ Բ․-ի անձնական խուզարկությամբ սպորտային վերարկուի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված, ընդհանուրը 6.81 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ Հ․ Հ․-ի ջինսե տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է մոխրացված հետքերով 2 կաթոցիչ: Հ․ Բ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ նախատեսված իր անձնական օգտագործման համար: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Нет описания фото. Нет описания фото.
    18:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    35-ամյա արծվաբերդցին ձերբակալվել է. Տավուշի պարեկների բացահայտումը
    Մարտի 11-ին Տավուշի մարզի պարեկները Արծվաբերդ գյուղում նկատել են, որ մի տղամարդ, ձեռքին որսորդական հրացան և փամփշտատուփ, նստում է «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Պարեկները մոտեցել և նրանից պահանջել են ներկայացնել հրացանի փաստաթղթերը: Տղամարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացնել: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 35-ամյա արծվաբերդցին ձերբակալվել և տեղափոխվել է Տավուշի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
    18:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
    Մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 13-ի և 18-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է անձրև:
    18:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ինտեգրացիան» ենթադրում է Ստեփանակերտում Ալիևի արձանի տեղադրում․ Ոսկանյան
    Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Իրականում խոսքն Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը նաև ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում կամ Էնվերի պիղծ անունով փողոց կոչել։ Հետևաբար, Աստված մի արասցե, գաղութացումը և դրան հաջորդելիք փաստացի տեղահանությունը երբեք չի կարելի կոչել, իբր, «ինտեգրացիա»:
    17:45
    13.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը օմբուդսմեն չունի, քանի որ ՔՊ-ն «խոշորացույցով է քննում» թեկնածուներին
    Մոտ 2 ամիս է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աթոռն ազատ է, իսկ այդ պաշտոնին թեկնածու չկա: Խորհրդարանական մեծամասնություն ՔՊ-ականներն ասում են՝ խոշորացույցի տակ են քննում ՄԻՊ-ի թեկնածուներին: Այսպես է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:
    17:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել․ ՀՅԴ
    ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ (Երևանի քաղաքապետի տեղակալներ, տարբեր այլ պաշտոնյաներ, ովքեր հայտնվում են կոռուպցիոն բնույթի սկանդալների կիզակետում)։ Դրանք իրենց կենսագրությունն ու պաշտոնավարումը սկսել են ներկա իշխանությունների օրոք, իսկ իշխող քաղաքական ուժն արդեն հայտարարել է 2023 թվականին նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններում իր մասնակցության մասին, նույնիսկ քաղաքապետի իր թեկնածուի անունն է բարձրաձայնել։ Հարգելով անմեղության կանխավարկածը, կարևոր ու կենսական պաշտոններում գայթակղությանը չդիմացողների կադրային բանկով մոտեցող արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել։ ՔՊ-ի կամակատար ավագանիներն այս ո՞ւմ ձեռքն են տվել մեր Երևանն, ու ովքե՞ր են հավակնում չքմեղանալով ու խաբեությամբ արժանանալ մտածող, արժանապատիվ, իր քաղաքը սիրող երևանցու վստահությանը։ Երևանը մենք ենք։ Երևանը մեր տունն է։ Երևանը ձեզ համար փորձադաշտ չէ։ Երևանը եկել է հազարամյակների խորքից և գնալու է դեպի գալիք հազարամյակները»։
    17:22
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահան Հունանյանը ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից․ հայտնի է փոխարինողը
    Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ազատվում է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարևոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։ Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։ Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։ Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք: Ցանկանում եմ նաև շնորհավորել ու բազում հաջողություններ և անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Անի Բադալյանին։ Անի ջան, բարի երթ։ Վերջում նշեմ, որ շարունակելու եմ դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում։
    17:15
    13.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Իրենց անօթևան դարձնելու համար ՊՆ նախկին շենքից վտարվածները մեղադրում են ՊԵԿ նախագահին
    Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված ընտանիքներն այսօր նորից Պետեկամուտների կոմիտե են գնացել, հանդիպում պահանջել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ: Նրան մեղադրել են իրենց անօթևան դարձնելու, իսկ իրենց երեխաներին ուսումից կտրելու համար:
    17:00
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնան հյուրընկալվելիս հաղթեց Աթլետիկին
    Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր Բիլբաոյի «Աթլետիկին» և հաղթեց 1։0 հաշվով, հայտնում է Armsport-ը։ Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Ռաֆինյան։ 87-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ինյակի Ուիլյամսի խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ։ «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 9 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Աթլետիկը» 33 միավորով 9-րդ տեղում է։
    16:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երկու նավակի շրջվելուց հետո առնվազն ութ մարդ է ջրահեղձ եղել
    ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում երկու նավակի շրջվելու հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը։ Տեղի փրկարարները հայտնել են, որ ձկնորսական նավակները շրջվել են, որոնցից մեկում եղել է ութ մարդ, մյուսում` 15: Իշխանությունները նրանց գտնելու համար օգտագործել են փրկվածներից մեկի հեռախոսի GPS տվյալները, ով հայտնել է միջադեպի մասին: Մահացածների ազգությունը դեռ պարզված չէ, սակայն, ինչպես նշվում է, խոսքն, ըստ ամենայնի, միգրանտների մասին է, որոնք փորձել են հասնել ԱՄՆ ափեր։
    16:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Ամասիա գյուղում․ այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր
    Մարտի 13-ին՝ ժամը 12։50-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր։
    16:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հայտնի է՝ Երևանի որ հասցեներում ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին հետևյալ ջրանջատումների մասին. Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 15-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Իսակովի պող. 2-6 շենքերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 14-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչարի, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ.Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր, Սևաստոպոլյան, Երզնկյան, Սունդուկյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքների և 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2 համարների, Փափազյան 1-13, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2 համարների, Գյուլբենկյան 1-9, 23-33 կենտ և 2-20 զույգ համարների, Կասյան 10, 12, Սունդուկյան 9-29 կենտ և 26-98 զույգ համարների, Բաղրամյան փողոցի 2-րդ նրբանցքի և 41-53 կենտ ու 42-58 զույգ համարների, Կիևյան 1-24, Բարբյուսի 54, 56, 58, 63, 65, 67 համարների, Ա.Ավետիսյան 25-67 կենտ և 14-120 զույգ համարների, Օրբելի Եղբայրների 1-67 կենտ և 14-22 զույգ համարների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Լեռ Կամսարի 1-25 համարների, Նիկոլ Դումանի 1, Վաղարշյան 1-22 համարների, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարների՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի 10-54 զույգ և 23-45 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:00
    13.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան հույս չունի, որ Արևմուտքից կործանիչներ կստանա մոտ ապագայում
    Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ հիմա քիչ հավանական է, որ Կիևը Արևմուտքից կործանիչներ կստանա: Ըստ նրա՝ կործանիչների մատակարարումը նյութատեխնիկական տեսանկյունից ծանր խնդիր է, քանի որ ուկրաինացի օդաչուները պետք է վերապատրաստում անցնեն:
    15:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պոլսո հայոց պատրիարքն այցելել է աղետի գոտի
    Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Նա մարտի 10-ի առավոտյան գավազանակիր Պեդեր Շիրվանի ուղեկցությամբ այցելել է աղետի գոտի: Նախ օդային ճանապարհով հասել է Ադանա, ապա այնտեղից ժողովրդի հետ միասին այցելել Հաթայ (Թուրքիայի հարավարևելյան նահանգ): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատրիարքն այցի 2-րդ օրը եղել է երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիայում միակ հայկական գյուղ Վաքըֆլըում և տեղեկացել բնակիչների կարիքների մասին: Մաշալյանն այցի շրջանակում հանդիպել է Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանի և քաղաքապետ Լյուֆթու Սավաշի հետ, ապա եղել Իսքենդերունում և լսել այնտեղ բնակվող հայերի բարձրացրած հարցերն ու գիշերել այնտեղ: Պոլսո հայոց պատրիարքը եղել է նաև Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում գտնվող հայկական Սբ. Քառասուն Մանուկ եկեղեցում, որը երկրաշարժից մեծ վնաս էր կրել։ Մաշալյանը հայտնել է, որ եկեղեցին, ինչպես նաև եկեղեցապատկան գույքը, շուտով կվերանորոգվեն: Մարտի 11-ին Մաշալյանը հանդիպում է ունեցել Իսքենդերունի և Մերսինի ուղղափառ և լատինական կաթոլիկ բնակչության հետ, ինչպես նաև շրջանների հոգևոր առաջնորդների հետ:
    15:30
    13.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը հայտնում է Բաքվում «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին
    Ադրբեջանական մամուլը Բաքվում իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին է հայտնում: Նշվում է, որ իրավապահների գործողության արդյունքում՝ մի քանի մարդ է բերման ենթարկվել: Ադրբեջանը իրանական լրտեսական ցանց բացահայտելու մասին հայտնում է այն պահին, երբ հերթական անգամ լարվել են Թեհրան-Բաքու հարաբերությունները:
    15:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձել է կացնով հարվածել պարեկին, վերջինս կրակել է․ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն: Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին: Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, ով նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:00
    13.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Լուկաշենկոն ժամանել է Իրան
    Ադրբեջանի բարեկամ Բելառուսի նախագահն այսօր ժամանել է Թեհրան: Ալեքսանդր Լուկաշենկոյին դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Երկու երկրների ղեկավարները քննարկելու են Իրանի և Բելառուսի համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա:
    14:52
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
    14:45
    13.03.23
    Ավելին