Լրահոս

2023-05-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում այսօր լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    16.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանում. կան վիրավորներ
    Մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, հայտնում է shamshyan.com-ը։
    09:30
    16.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Սամվել Բաբայանը ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։
    09:20
    16.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը վստահություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու հարցում
    Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի կապակցությամբ։ «Մենք մայիսի 28-ին (քվեարկության երկրորդ փուլում) կհավաքենք ձայների ավելի բարձր տոկոս քան մայիսի 14-ին՝ (երբ առաջին փուլը կայացավ) ակնկալելով հաղթանակ: Հուսով եմ՝ այն պատմական կլինի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 15-ին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Թուրքիայի նախագահը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ստացել է 49,62 տոկոս քվե և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ստացել է 44,89 տոկոս քվե:
    00:00
    16.05.23
    Ավելին
2023-05-15
  • Տարածաշրջան
    Զելենսկիի «հաղթական արշավանքը»՝ Եվրոպայում. Կիևին նոր զենքեր են խոստանում, Մոսկվան զգուշացնում է
    Զելենսկին Լոնդոնում հակահարձակումը նորից հետաձգելու մասին է հայտարարել, իսկ Բեռլինում վստահեցրել է, որ ագրեսորի պարտությունը հնարավոր է անդառնալի դարձնել արդեն այս տարի, եթե համատեղ աշխատեն Կիևն ու Բրյուսելը: Ուկրաինայի նախագահը համաեվրոպական ճամփորդության կանգառներից մեկում վստահեցրել է, որ արևմտյան դաշնակիցներից ստացած զենքով չի հարվածի Ռուսաստանի տարածքին:
    23:56
    15.05.23
    Ավելին
  • Արցախ
    «Հո ոչխա՞ր չենք մենք, խայտառակություն է լինելու». Կրեմլին ու ՀՀ իշխանությանը հարցեր ունի Արցախը
    «Զզվելի, գարշելի, հանցավոր» է անվանում Ստեփանակերտը Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, թե Բրյուսելում Երևանն ու Բաքուն որոշել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: «Եվրոպան թքեց ժողովրդավարության վրա»,- արձանագրում է Արցախի նախագահի խորհրդականն ու պահանջում, որ նախ Հայաստանը, հետո Ռուսաստանը նայեն արցախահայերի աչքերի մեջ ու հստակ ասեն՝ Արցախը մայր ու եղբայր ունի՞, թե՞ որբ է մնացել:
    23:45
    15.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրամիությունը հույս ունի` Հայաստանն ու Ադրբեջանը հետ կքաշեն զորքերն ու կսկսեն զատել և գծել սահմանը
    Հայաստանի փոխարտգործնախար Պարույր Հովհաննիսյանը դժվարանում է ասել, թե ինչ նկատի ունի Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը իր այն հայտարարությամբ, թե սահմանային տարածքներում մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ու դրանք ևս պետք է հետ քաշվեն: Դեսպան Անդրեա Վիկտորինը հստակ չգիտի, թե կոնկրետ որտեղ են տեղակայված այդ զորքերը, բայց վստահ է, որ Հայաստանի ու Ադբեջանի սահմանները կգծվեն, երբ երկու կողմերը իրենց զորքերը հետ քաշեն:
    23:30
    15.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Արցախը սրան-նրան նվիրելու իրավունք չունի Փաշինյանը. բրյուսելյան հանդիպմանն արձագանքում են ՀՀ ԱԺ-ում
    Արցախը մոտակա 3-4 տարին աշխարհի ամենաանկախ պետությունն է լինելու, դրանից հետո՝ կտեսնենք: Այսօր ասել է մի ՔՊ-ական՝ չցանկանալով ուղիղ պատասխանել լրագրողների հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք պնդում են, թե Բրյուսելում Փաշինյանը համաձայնել է Արցախը Ադրբեջանին հանձնել: Ընդդիմությունը հիշեցնում է՝ Հայաստանի գերագույն խորհրդի՝ 1992 թվականի որոշմամբ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս:
    23:22
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը 15 սմ-ով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից
    Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.43 մ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։ «Մայիսի 14-ից Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել է ջրառ, և լճից բաց թողնված ջրի չափաքանակը մայիսի 14-ին կազմել է 0.814 մլն մ³»,–նշված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ Արփա-Սևան ջրատարով մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.270 մլն մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 14-ը ներառյալ՝ 42.563 մլն մ³:
    23:15
    15.05.23
    Ավելին
  • «Մեծ ագրեսիայի նախերգանք». Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների է պատրաստվում
    Ապրիլյան զորավարժություններից թև է առել Ադրբեջանի բանակը ու պատրաստվում է նոր հարձակման: Սոթքի երկօրյա էսկալացիայից ռազմական փորձագետները տպավորություն են ստացել, որ այն հետախուզական նպատակ ուներ. նոր ագրեսիա է պատրաստվում: Փորձագետները նկատում են, որ երկու տարում առաջին անգամ է հայկական բանակը արժանի հարված հասցրել Սոթքի թշնամու դիրքերին:
    23:07
    15.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը՝ չընտրված, Քըլըչդարօղլուն՝ ցուգցվանգի մեջ. կյանքի ու մահվան պայքար է Թուրքիայում
    Ավելի քան երկու տասնամյակ Թուրքիան ղեկավարած Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի տեղի ունեցած համապետական ընտրություններում պարտվել է երկրի խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում: Ու սա այն դեպքում, որ Թուրքիայում ընտրական ակտիվության ռեկորդ է գրանցվել: Ընտրելու իրավունք ունեցողների գրեթե 94 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:
    23:00
    15.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Փոխըմբռնում՝ Փաշինյանի ու Ալիևի միջև. Բրյուսելում հաշվել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքը
    Բրյուսելյան 5-րդ բանակցությունն ավարտվել է Փաշինյան-Ալիև փոխըմբռնումով՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, Հայաստանը Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կոլոմետրը: Այս թվերը քարտեզի վրա դնելով՝ Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս: Բրյուսելում որոշվել է նաև սահմանազատում անել՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով: Հայաստանի փոխարտգործնախարարը վստահեցնում է, որ բանակցային սեղանին է դելիմիտացիայից առաջ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից հետ քաշելու հարցը:
    22:45
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի․ Տիգրան Աբրահամյան
    Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի․ Տիգրան Աբրահամյան
    22:41
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի պետական քոլեջի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի
    Մայիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռաֆայելյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի բնակիչ 39-ամյա Արգամ Հովսեփյանն է, ով նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում Ուսանողական փողոցի 70 հասցեում գործող Դիլիջանի պետական քոլեջին կից չգործող կաթսայատանը հոսանքահարվել և տեղում մահացել է: Դատաբժիշկ Ավետիսյանի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են, թե ի՞նչ հանգամանքներում է նա հայտնվել նշված վայրում ու կան տեղեկություններ, որ նա միայնակ չի եղել:
    22:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամերիկացի պրոֆեսորը ջրի տակ մեկուսացած ապրելու ռեկորդ է սահմանել
    Ամերիկացի գիտնական Ջոզեֆ Դիտուրին գերազանցել է համաշխարհային ռեկորդը՝ Ֆլորիդայի Քի Լարգո քաղաքի ծովածոցում 74 օր անցկացնելով ջրի տակ՝ 9 մետր խորության վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: «Իմ նպատակը առաջին իսկ օրվանից եղել է ոգեշնչել, որ մարդիկ գան, հարցազրույցներ վարեն գիտնականների հետ, որոնք ուսումնասիրում են ստորջրյա կյանքը, և իմանան, թե ինչպես է մարդու օրգանիզմը գործում ծայրահեղ միջավայրերում», - ասել է Դիտուրին: Նա դեռևս այս փորձառությունը դադարեցնելու պլաններ չունի։ Պրոֆեսորը հայտնել է, որ «Ժյուլի ստորջրյա օթյակում» կմնա մինչև առնվազն 100 օր: Օթյակը կոչվում է Ժյուլ Վեռնի անունով, որն ի թիվս այլ ստեղծագործությունների, գրել է «Քսան հազար լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը: Ի տարբերություն սուզանավերի` այս օթյակը չի օգտագործում տեխնոլոգիա՝ կարգավորելու ստորջրյա ճնշումը: «Նեպտուն 100» կոչվող նախագծի շրջանակներում Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսորն ուսումնասիրում է, թե ինչպես է մարդու մարմինն արձագանքում ծայրահեղ ճնշման երկարատև ազդեցությանը: Հետազոտողները մի շարք բժշկական թեստերի միջոցով ուսումնասիրում են 55-ամյա տղամարդու առողջական վիճակը, ինչպես նաև այդքան երկար մեկուսացման մեջ մնալու հոգեբանական հետևանքները: Միևնույն ժամանակ, Ջոզեֆ Դիտուրին, ըստ Հարավային Ֆլորիդայի համալսարանի, շարունակում է առցանց դասեր տալ իր ուսանողներին: Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էին երկու պրոֆեսորներ 2014 թ.-ին՝ նույն Քի Լարգոյի ծովածոցում. նրանք շրջակա միջավայրի ճնշման տակ ջրի տակ էին անցկացրել 73 օր:
    22:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն առաջին անգամ Պարսից ծոցի երկրների հատուկ ներկայացուցիչ է նշանակել
    Եվրամիության խորհուրդը մայիսի 15-ին Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոին նշանակել է Պարսից ծոցի տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի խնդիրն է զարգացնել ավելի ամուր, համապարփակ և ռազմավարական գործընկերություն Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ: Դի Մայոն իր պարտականությունները կստանձնի հունիսի 1-ից։ Նրա մանդատը ի սկզբանե սահմանված է 21 ամսով:
    22:00
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման․ փաստաբան
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Ըստ էության, քաղաքական հետապնդումը շարունակվում է: Դատարանը հպատակվեց քաղաքական իշխանության կամքին: Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան»:
    21:45
    15.05.23
    Ավելին
  • Սփյուռք
    «Դավաճան» վանկարկումներով դուրս են հանել հայկական եկեղեցուց. սկանդալ՝ Երուսաղեմի հայ համայնքում
    Սկանդալ Երուսաղեմի հայ համայնքում: «Դավաճան» վանկարկումներով Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանին դուրս են հանել հայկական եկեղեցուց՝ «Կովերի պարտեզ» կալվածքը հրեա գործակալին 99 տարով վարձակալության տալու համար:
    21:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը
    Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի արտահայտությունների կապակցությամբ․ «Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։ Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։ Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։ Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։ Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։ Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։ Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։ Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։ Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»։
    21:23
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քորը` որպես ներքին օրգանների և մաշկային հիվանդությունների ախտանիշ
    Հաճախ քորը ոչ միայն մաշկի, այլև ներքին հիվանդությունների, նյարդային համակարգի հիվանդությունների, հորմոնալ խանգարումների, նույնիսկ ուռուցքների առաջին ախտանիշներից կարող է լինել։ Այդ իսկ պատճառով, երևույթն այժմ դիտվում է որպես «միջդիսցիպլինար ախտանիշ» և որոշ դեպքերում նույնիսկ առանձնացված է՝ որպես առանձին հիվանդություն։ Սուր ընդհանրացված քորը ավելի հաճախ սննդի, դեղորայքից ալերգիայի, ցրտին, շոգին արձագանքելու և այլնի հետևանք է: Հաճախ ընդհանրացված քորը հուշում է լուրջ հիվանդությունների մասին, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, աղեստամոքսային տրակտի, երիկամների չարորակ նորագոյացությունները և այլն։ Տեղայնացված քորն առավել հաճախ առաջանում է գլխամաշկի և անոգենիտալ գոտում և ունի պարոքսիզմային բնույթ։ Անալի շրջանում այս երևույթի զարգացման պատճառները, որպես կանոն, համարվում են կոնքի օրգանների քրոնիկական բորբոքային պրոցեսների, վարակների արտահայտություններ։ Տեղայնացված քոր է նկատվում նաև ցաների շրջանում՝ մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում (պսորիազ, ատոպիկ դերմատիտ և այլն): Քորը, որը տևում է ավելի քան 6 շաբաթ, համարվում է քրոնիկ: Չափահաս բնակչության շրջանում դրա հաճախականությունը, ըստ ուսումնասիրությունների, կազմում է 8-9%: Քրոնիկ երևույթներ են նկատվում մաշկային տարբեր հիվանդությունների և համակարգային հիվանդությունների ժամանակ։ Երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում քորի առաջացման հիմքում ընկած մեխանիզմները լիովին պարզված չեն: Ենթադրվում է նյութափոխանակության խանգարումների դերը, ինչպես նաև օփիոիդային ընկալիչների ներգրավումը գործընթացում և մաշկի չորության ավելացումը։ Քորը զարգանում է, որպես կանոն, 2-3 ամիս հետո։ Հեմոդիալիզի մեկնարկից հետո 25-50% դեպքերում այն ընդհանրացված է, մյուս դեպքերում՝ տեղայնացված։ Որպես կանոն, քորն առավել արտահայտված է մեջքի և դեմքի հատվածում։ Լյարդի հիվանդությունների ժամանակ քորը շատ տարածված ախտանիշ է (նկատվում է լյարդի ցիռոզի դեպքերի 80%-ում, վիրուսային հեպատիտ C-ի բոլոր դեպքերի 15%-ում)։ Որպես կանոն, այն սկսվում է ափերի և ներբանների, ինչպես նաև հագուստի շփման հատվածից: Բնութագրվում է գիշերային ժամերին ուժեղացումով։ Ժամանակի ընթացքում քորը ընդհանրացված բնույթ է ստանում։ Էնդոկրին պաթոլոգիայի, շաքարային դիաբետի և պարաթիրոիդ գեղձերի հիպերֆունկցիայի դեպքում, քորը կարող է ուղեկցվել այրման զգացողությամբ. D վիտամինի, հանքանյութերի, երկաթի պակասը նույնպես հանգեցնում է այս երևույթի զարգացմանը։ Երկաթի դեֆիցիտի դեպքում հաճախ նկատվում է «ջրային քոր» (ջրի հետ շփման ժամանակ): Որպես կանոն, երկաթի և հանքանյութերի նորմալ մակարդակի վերականգնումը հանգեցնում է ցանկացած ախտանիշի վերացմանը՝ թերապիայի մեկնարկից 2 շաբաթվա ընթացքում: Քորը կարող է լինել ուռուցքների և արյան հիվանդությունների ախտանիշներից մեկը։ Որպես դրա առաջացման հնարավոր մեխանիզմներ, ենթադրվում են թունավոր ազդեցություններ, ալերգիկ ռեակցիաներ ուռուցքային բաղադրիչներին, ինչպես նաև ուղղակի գրգռիչ ազդեցություն նյարդերի և ուղեղի վրա։ Քորով ուղեկցվող համակարգային հիվանդությունների շարքից են նյութափոխանակության և էնդոկրինոլոգիական խանգարումները՝ երիկամային քրոնիկ անբավարարություն, լյարդի հիվանդություն, վահանաձև գեղձի և պարաթիրոիդ գեղձերի հիվանդություններ, երկաթի անբավարարություն։ Վարակիչ հիվանդությունները՝ ՄԻԱՎ վարակ, մակաբուծություն և հելմինթոզ ներխուժումներ: Արյան հիվանդությունները՝ պոլիկիտեմիա, միելոդիսպլաստիկ համախտանիշ, լիմֆոմա։ Նյարդաբանական հիվանդությունները՝ բազմակի սկլերոզ, նյարդաբանություն, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, հետհերպետիկ նեվրալգիա։ Հոգեսոմատիկ և հոգեբուժական խանգարումները՝ դեպրեսիա, ուտելու խանգարումներ, երկբևեռ խանգարումներ։
    21:15
    15.05.23
    Ավելին