Լրահոս
2023-05-16
-
ՏարածաշրջանԹբիլիսիում ակցիա է անցկացվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջովՎրաստանի քաղաքացիները երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ոչ մեծ ակցիա են անցկացրել՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունից և անայցագիր ռեժիմից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:Ավելին12:4516.05.23 -
ԻրավականԻտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան ուղարկված 800 միլիոն եվրո արժողությամբ 3 տոննա կոկաին (Տեսանյութ)Իտալիայի Հարավային Կալաբրիա շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը թմրավաճառները ծրագրում էին Հայաստան ուղարկել վրացական Բաթումի նավահանգստով:Ավելին12:3516.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Հայաստանի օգտին լրտեսելու համար Ահմեդովն ու Ամիրովը ձերբակալվել են ԲաքվումՀայլուր 12։30 Հայաստանի օգտին լրտեսելու համար Ահմեդովն ու Ամիրովը ձերբակալվել են ԲաքվումԱվելին12:3016.05.23 -
ԻրավականԱդրբեջանը հայտարարել է Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված երկու քաղաքացիների ձերբակալության մասինԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրի երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:Ավելին12:2316.05.23 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակումԱյսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Պետրոս Մ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Պարգև Դ․-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:1516.05.23 -
ԻրավականՄիջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ․ փաստաբանՎստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Հարություն Հարությունյանը։Ավելին12:0816.05.23 -
ՔաղաքականԱրցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը․ Աբրահամյան«Շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում, ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:Ավելին12:0016.05.23 -
ՏարածաշրջանՀայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում. Փայլանը հիասթափված է Թուրքիայի ընտրությունների արդյունքներիցԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, կարողացավ հաղթել մայիսի 14-ի ընտրություններում և կունենա խորհրդարանական մեծամասնություն։ Սա նշանակում է, որ Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, իսկ ազգայնական Թուրքիան ավելի մեծ դժվարությամբ է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը։Ավելին11:4516.05.23 -
ՀասարակականՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:4016.05.23 -
ԱրցախԱրցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից. Մասիս ՄայիլյանԱրցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Ավելին11:3016.05.23 -
ՀասարակականՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է և վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարըՔաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Ավելին11:1516.05.23 -
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Վեդանտ ՊատելԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը:Ավելին10:5216.05.23 -
ՔաղաքականՄենք վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Հովիկ ԱղազարյանԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատում բրյուսելյան հայտարարությունը և նշում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռևս 1991 թվականին:Ավելին10:4816.05.23 -
ՍպորտԵվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվն ավելացել էԼեհաստանի Կրակովում հունիսի 21-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանի, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանի, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակի անունները, փոխանցում է armsport-ը: Վրոցլավում իրենց դիպուկությունը կորոշեն նաև ստենդային հրաձգության մարզիկ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը: Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը / 74 կգ /: Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական – թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը:Ավելին10:4516.05.23 -
Քարաթափում՝ Խոզնավար գյուղումՄայիսի 15-ին, ժամը 19:46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. վնասվել են տանը կից հավաբունը և սանհանգույցը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով հողաքարային զանգվածը (մոտ 0,7 խմ) թափվել և վնասել է սանհանգույցի և հավաբնի պատերը (ընդհանուր մոտ 0,7 քմ)։ Քարաթափման հետևանքով տան բնակիչ Ա. Ա.-ն (ծնված 1989 թ.) ստացել է ոտքի սալջարդ. հոսպիտալացման կարիք չի առաջացել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին10:3016.05.23 -
Իրավական«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. դատախազություն«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ:Ավելին10:2016.05.23 -
ՀասարակականՀայաստանում առաջիկա օրերին անձրևոտ եղանակ է սպասվումՄայիսի 18-ին, 19-ին՝ Հայաստանի առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-20-ը՝ նաև կարկուտ։ Մայիսի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8, մայիսի 17-ի և 18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։ Երևանում մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին10:1516.05.23 -
Հասարակական«Դալմա» առևտրի կենտրոնի մոտ բախվել են ավտոմեքենաներ. վիրավորներից մեկը հղի կին էՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները:Ավելին10:0016.05.23