Լրահոս
2023-05-15
-
Քաղաքական«Արցախի Հանրապետությունը Փաշինյանի հոր բոստանը չէ». Արթուր ԽաչատրյանԱյն, ինչը Նիկոլ Փաշինյանը ակնարկներով էր ասում, երեկ Շառլ Միշելը բացահայտ ասաց, որ, ըստ էության, Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ: Այդպես է կարծում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիակատար ճանաչման մասին:Ավելին17:0015.05.23 -
ՍպորտԵրկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին. Չավին` «Բարսելոնա»-ի չեմպիոնության մասինԿատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ իր ակումբն արժանի էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսին։ «Հրաշալի զգացողություն է, աշխատանքը գերազանց է կատարված: Մենք 10 ամիս շարունակ ջանացել ենք և, զոհողությունների գնալով, հասել այստեղ: Երկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին: Լա լիգայում հաղթեցինք ոչ սովորական խաղում` հաղթելով դերբիում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չավիի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բարսելոնա»-ն 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն 2:4 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ և առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճեց Լա լիգայի չեմպիոնի կոչումը: Մադրիդի «Ռեալ»-ը արդեն շնորհավորել է «Բարսելոնա»-ին չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:Ավելին16:4515.05.23 -
Քաղաքական«Էսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է». ՔՊ-ականը չգիտի՝ հետո ի՞նչ կլինի«Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին էլ, հետո կտեսնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպիսի միտք է հայտնել ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, երբ լրագրողները հետաքրքրվել են՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մա՞ս:Ավելին16:3015.05.23 -
ՏնտեսականԱրտարժույթի փոխարժեքները մայիսի 15-ինRate.am-ը ներկայացրել է մայիսի 15-ի արտարժույթի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի՝ նվազագույնը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 418 դրամ է, վաճառքի՝ նվազագույնը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4,95 դրամ է, վաճառքի՝ նվազագույնը՝ 5 դրամ:Ավելին16:1515.05.23 -
ԻրավականԲացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը: Մասնավորապես՝ 2023թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.41 գրամ քաշով «Մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, նաև ստացված նոր տվյալների հիման վրա հաջորդաբար նախաձեռնված այլ վարույթների շրջանակում տակտիկական առումով ճշգրիտ մշակված վարութային և ապացուցողական գործողությունների, քրեադատավարական օրենքով նախատեսված՝ համագործակցության վարույթի կիրառման արդյունքում, բացահայտվել է հաջորդաբար միմյանց նշված թմրամիջոցներ իրացնելու շղթա, որում ներգրավված անձանցից 6–ի ինքնությունը հաջողվել է պարզել։ Նրանց անձնական, ինչպես նաև բնակության վայրերում կամ ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են փայլաթիթեղով, պոլիէթիլենով փաթեթավորված՝ «Մեթամֆեթամին»-ի, ափիոնի, հաշիշի նմանվող զանգվածներով, տարբեր քաշերով, տասնյակից ավելի փաթեթներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «կրիստալ» տեսակի թմրամիջոց և այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդու բնակության հասցեի մոտ տեղադրել է 100 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որից հետո վերջինս դրա մի մասն իրացրել է 24-ամյա մեկ այլ անձի, իսկ մնացածը մաս-մաս՝ քննությամբ դեռևս չպարզված անձանց: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հանցավոր շղթայում ներգրավվել է նաև Հ.Բ.-ի ընկերուհին՝ Վաղարշապատ քաղաքի բնակչուհի, որի բնակության վայրում կատարված խուզարկությամբ, բացի բազմաթիվ փաթեթներով տարբեր տեսակի թմրամիջոցների զանգվածներով փաթեթներից, հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կշեռքներ, 45 հատ 100 եվրո անվանական արժեքով առերևույթ կեղծ թղթադրամներ, բազմաթիվ տարբեր չափերի զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման, իրացման համար օգտագործվող այլ իրեր: Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։ Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով հանցավոր շղթայի էպիզոդների վերաբերյալ նախաձեռնված մի քանի վարույթները միացվել են մեկ վարույթում: Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ինքնությունը պարզված վերոհիշյալ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի կամ 393-րդ հոդվածի տարբեր մասերով կամ դրանց համակցություններով։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկը բավարարվել է մասնակի՝ կիրառելով վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև կատարված խուզարկություններից մեկի ընթացքում հայտնաբերված և առգրավված բազմաթիվ կեղծ թղթադրամների ծագումնաբանությունը, դրա հետ կապված հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0015.05.23 -
Հրազդան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Վանատուր և Մաքրավան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին15:4515.05.23 -
ՔաղաքականԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom HouseՉնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»: Հոդվածում հանգամանորեն ներկայացվում են 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից շարունակվող ոտնձգություններն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Հեղինակը հիշեցնում է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակումը, ինչպես նաև ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, Բաքվի կողմից միջանցքում անցակետի տեղադրումը: Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուսաստանցի խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել: Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում նշվում է նաև Բաքվի կողմից միջազգային կառույցների ընդունած որոշումների անտեսման մասին: Ադրբեջանն անտեսում է միջազգային ատյանների պարտավորեցնող որոշումները. նույնը, հետևաբար, տեղի է ունենում չպարտավորեցնող բանաձևերի պարագայում: «Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: Մինչ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել», - նշում է հոդվածի հեղինակը: Ըստ հեղինակի՝ ժողովրդավարական պետությունները պետք է ազդեն միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը գործնականում ավարտվի:Ավելին15:3015.05.23 -
ՄիջազգայինԻսրայելը հայտնում է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» բոլոր ղեկավարների ոչնչացման մասինԻսրայելի պաշտպանության բանակի ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման բոլոր ղեկավարներին: Այս մասին հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: Նա շնորհակալություն է հայտնել բանակին, նաև Իսրայելի քաղաքացիներին` «ցուցաբերած տոկունության» համար:Ավելին15:2215.05.23 -
ԱրցախԱրցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք2023 թվականի մայիսի 8-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 2034 զանգ, որից 13-ը՝ տեխնածին, 32-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 4 դռան և 14 վերելակի բացում: Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել: Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման մասով 1 կանչ է գրանցվել: Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը հայտնաբերել է սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: Անձրևային եղանակով պայմանավորված նվազել է հրդեհի դեպքերը: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Մայրաքաղաքի Մ. Մաշտոցի 4 հասցեում 2 էլեկտրական անջատիչ է այրվել: Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և ապահովել բնակիչների անվտանգությունը: Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 3 ելք: Հայտնաբերվել է շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ: Ծառայության տնօրենի անմիջական հրամանով` աշխատանքներ են տարվում բնական աղետների հետևանքները մեղմացնելու, սպասվող հրդեհավտանգ շրջանում վտանգը ժամանակին կանխելու և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Փրկարարների առաջնահերթ նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է:Ավելին15:1515.05.23 -
ՀասարակականՓրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 40 տոննա ջուրՄայիսի 15-ին, ժամը 09:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի նկուղը ջրալցվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են մոտ 40 տոննա ջուր։Ավելին15:0015.05.23 -
ՄիջազգայինՌուսաստանի վրա չհարձակվել, բայց պատերազմում հաղթել. Զելենսկիի խոստումները՝ ԵվրոպայումՄեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի «հարյուրավոր» հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ մինչև 200 կմ հեռահարությամբ: Այդ մասին այսօր ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ: «Սա որոշիչ պահ է Ուկրաինայի դիմադրության համար»,- ասել է նա:Ավելին14:5215.05.23 -
ՏարածաշրջանԷրդողանը պարտվել է Անկարայում, Ստամբուլում, ԻզմիրումԹուրքիայի քաղաքացիները երկրորդ փորձը կանեն նախագահ ընտրելու: Կիրակի տեղի ունեցած ընտրություներում Էրդողանը չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն ու ստիպված է ընտրապայքարի մեջ մնալ մինչև մայիսի 28-ը: Էրդողանը երկրորդ փուլ է դուրս եկել թուրքական ընդդիմության առաջնորդի՝ Քըրըչդարօղլուի հետ, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է 23 միլիոն ձայն:Ավելին14:4515.05.23 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը կհանդիպեն նաև Քիշնևում՝ հունիսի 1-ինԲրյուսելյան բանակցությունների մասին Հայաստանի կառավարությունն ավելի կարճ հաղորդագրություն է տարածել, նշել, որ սահմանների զատման, տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանն առնչվող հարցեր են քննարկվել: Առանձին նախադասությամբ նշված է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին վերաբերող հարցեր էլ են քննարկվել: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ որին, բացի բրյուսելյան եռյակից, կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը:Ավելին14:3015.05.23 -
ՏնտեսականՎերացվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին): Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:Ավելին14:1515.05.23 -
ՏարածաշրջանՀայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավորԹուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեւան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։ Սեւան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում եւ Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։ processed-89b902e2-482f-4119-b113-fe877454d228_HNLH1Gb5.jpeg (132 KB)Ավելին14:0015.05.23 -
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում մայիսի 15-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 15-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:4515.05.23 -
ԻրավականՄալիշկա համայնքի նախկին ղեկավարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկմանՎայոց ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը): Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 2 ամիս 29 օր ժամկետով. Մ.Մ.-ն զրկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով: Դատախազությունից հիշեցնում են, որ Մ.Մ.-ն, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում՝ 2017 թվականի մարտին, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, այլ անձի հետ հանցակցությամբ, մեկ ձայնի դիմաց 10.000-ական դրամի չափով (ընդհանուր՝ 230 հազար դրամ) ընտրակաշառք է բաժանել Մալիշկա համայնքի բնակիչներ Խ.Դ.-ին, Մ.Գ.-ին, Ա.Ս.-ին, Հ.Ա.-ին և Ն.Շ.-ին՝ վերջիններիս և նրանց մերձավոր ազգականների կողմից իր ներկայացրած թեկնածուի օգտին քվեարկելու համար: Բացի այդ, Մ.Մ.-ն, ունենալով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, իր որդու՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրեն Վ.Մ.-ի և կնոջ՝ Ն.Ա.-ի հետ, ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ Ն.Ա.-ին ձևականորեն ընդունելով ՀՈԱԿ-ում աշխատանքի՝ որպես բուժքույր: Ն.Ա.-ն, աշխատանքի չներկայանալու պայմաններում, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճար ստացել է 2 մլն 231 հազար 25 դրամ: Բացի այդ, Մ.Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թվականի ապրիլին Մալիշկայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ իրեն վստահված համայնքի բյուջեի միջոցներից Մալիշկա համայնքի 10 բնակիչների անվամբ, իբրև սոցիալական օգնություն, գումարներ հատկացնելու և յուրացնելու շուրջ: 2017 թվականի ապրիլի վերջին Ա.Վ.-ն 440 հազար դրամն առձեռն հանձնել է Մ.Մ.-ին, ով տիրացել է այդ գումարին: Յուրացման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ Մ.Մ.-ն մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել է պաշտոնեական կեղծիք, կազմել է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ (կեղծ ցուցակներ): Համայնքի ղեկավար Մ.Մ.-ի որդուն՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), համայնքի ղեկավար Մ.Մ.-ի կնոջը՝ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը), իսկ Մալիշկայի համայնքապետարանի նախկին գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը): 2019 թվականի մայիսի 27-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: 2023 թվականի ապրիլի 28-ին դատարանի դատավճռով Մ.Մ.-ն, Վ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Ա.Վ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ: ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 մլն դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Վ.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից: Ն.Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 800 հազար դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ն.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից: Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Մեղադրող դատախազի՝ ամբաստանյալներ Մ.Մ.-ից, Վ.Մ.-ից և Ն.Ա.-ից հօգուտ Վայոց ձորի Մալիշկա համայնքի բյուջեի համապարտության կարգով 2 մլն 231 հազար 25 դրամ բռնագանձելու, ինչպես նաև Մ.Մ.-ից և Ա.Վ.-ից համապարտության կարգով 30 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը բավարարվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3015.05.23 -
Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներԻնչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։ Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Այսօր ցերեկը տեղումները հանրապետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։ Վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։Ավելին13:1515.05.23 -
Հրդեհ է բռնկվել Ամրակից գյուղի տներից մեկումՄայիսի 14-ին, ժամը 22։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 55 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։39-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ):Ավելին13:0015.05.23