Լրահոս

2024-09-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
    15:45
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել. «Ժողովուրդ»
    Պատգամավորն ասաց, որ որպես ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, շարունակում է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ, և որպես պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով:
    15:41
    10.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 «Շոկոլադնի» դատավճիռ՝ Առուշ Առուշանյանի դեմ. Գորիսի համայնքապետը կազատազրկվի
    Հայլուր 15։30 «Շոկոլադնի» դատավճիռ՝ Առուշ Առուշանյանի դեմ. Գորիսի համայնքապետը կազատազրկվի
    15:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
    Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %:
    15:24
    10.09.24
    Ավելին
  • Հասարակական
    Շատ դաժան ձևով վերջացավ. վերջին հրաժեշտն են տվել սպանված ոստիկանին
    Վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Հայրապետ Ստեփանյանին: Ոստիկանության կապիտանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Նա 38 տարեկան էր, ամուսնացած, ունի մանկահասակ երեխա:
    15:18
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
    Apple ընկերությունը պետք է Իռլանդիային վերադարձնի 13 միլիարդ եվրո հարկերի տեսքով՝ հարկային ոլորտում եվրոպական կանոնակարգերը խախտելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNBC-ն հաղորդում է, որ նման որոշում է կայացրել Լյուքսեմբուրգում գործող Եվրոպական միության արդարադատության դատարանը։ Եվրոպական հանձնաժողովը դեռ 2016 թվականին Apple-ին կարգադրել էր 13 միլիոն եվրոյի չափով հարկեր վճարել Իռլանդիային՝ նշելով, որ iPhone արտադրող ընկերությունը օգուտ է քաղել Իռլանդիայում հարկերի հետ կապված երկու որոշումներից, որոնք արհեստականորեն նվազեցրել են Apple-ի հարկային բեռը: 2003-2014 թվականներին ընկերությունը հնարավորություն է ստացել իր եվրոպական բիզնեսից եկամտահարկ վճարել 0,005 տոկոսից մինչև 1 տոկոսի չափով՝ Իռլանդիայում գործող 12,5 տոկոսի փոխարեն։ 2019 թվականին Apple-ը և Իռլանդիան բողոքարկել էին Եվրահանձնաժողովի որոշումը։ 2020 թվականին Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը չեղարկել էր Եվրահանձնաժողովի որոշումը՝ համարելով, որ ապացուցված չէ, որ Իռլանդիան հարկային արտոնություններ է տվել Apple-ին։ Եվրահանձնաժողովը բողոքարկել է դատարանի որոշումը, որից հետո դատավարությունը փոխանցվել է Եվրոպական միության արդարադատության դատարանին։ Ի դեպ, դատարանի որոշման հրապարակումից առաջ Apple-ը ներկայացրել էր iPhone 16 հեռախոսի նոր մոդելները, Apple Watch Series 10 և Apple Watch Ultra 2 էլեկտրոնային ժամացույցները և Airpods 4 ականջակալները։
    15:15
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դեպայը կարիերան կշարունակի Բրազիլիայում. պաշտոնական
    Մադրիդի «Ատլետիկոյի» հոլանդացի նախկին հարձակվող Մեմֆիս Դեպայն ավարտել է իր տեղափոխությունը «Կորինտիանս»: Բրազիլական ակումբը պաշտոնապես հաստատել է «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիոնի» և ՊՍՎ-ի նախկին խաղացողի հետ պայմանագրի կնքումը։ Հարձակվողի պայմանագրի ժամկետը «Կորինտիանսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Մեկուկես տարի խաղալով Մադրիդի «Ատլետիկոյում»՝ Մեմֆիս Դեպայը 40 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։
    15:00
    10.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելի սարսափելի հարվածը՝ Գազայում փախստականների ճամբարին. դիեր՝ խոր փոսերում
    Իսրայելը Գազայում հարվածել է փախստականների ճամբարին, զոհվել է առնվազն 40 պաղեստինցի, վիրավորվել՝ 60-ը: Հարվածը հասցվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսին: Բազմաթիվ անհետ կորածներ կան: Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության այլ զեկույցների համաձայն՝ Իսրայելի հարվածը հսկայական խառնարաններ է թողել: Տեղեկություններ կան, որ մարդկանց մարմիններն անհետացել են փլատակների տակ և խոր փոսերում:
    14:50
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած
    Սեպտեմբերի 10-ին, ժամը 07։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Արալեզ գյուղում, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    14:45
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
    14:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները
    Երևանի ավագանին քննարկել և որոշում է ընդունել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Ավագանու որոշման նախագիծը նիստում ներկայացրել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։ Նրա խոսքով՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Գինոսյանը բացակայել է 2024 թվականի փետրվար-հունիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից՝ բացակայելով տեղի ունեցած 29 քվեարկություններից 16-ից: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորություները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից: «Հիմք ընդունելով օրենքի այս հոդվածը առաջարկում ենք վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները»,-ասել է Ավագյանը։ Քննարկումներին հաջորդած քվեարկության արդյունքում՝ Երևանի ավագանին 33 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Անուշ Գինոսյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագիծը։
    14:27
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն իր հյուրերին էքսկուրսիա է տարել. բաղնիք-զուգարանը, խորովածանոցը և այլ հատվածներ է ցույց տվել. «Հրապարակ»
    Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչև աշուն։ Շաբաթ օրվա հավաքը բավականին տարբերվել է նախորդներից։ Սովորաբար, նախորդ նման միջոցառումները Փաշինյանն օգտագործել է թիմակիցների գործունեությունը գնահատելու, առաջիկա անելիքների հետ կապված ինստրուկտաժ անելու համար, իսկ այս անգամ նման զրույց չի եղել։
    14:20
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թոռն ահազանգել է տատի դեմ մահափորձի մասին. 73-ամյա պապը դանակով և ատրճանակով հարձակվել է, սպառնացել ոստիկաններին
    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին: Պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով և դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողներից կազմված օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի նշված հասցե: Ոստիկանները թակել են նշված բնակարանի դուռը, ներկայացել, ինչից հետո 73-ամյա տանտերը բացել է դուռը և ատրճանակի նմանվող առարկան մարտական վիճակի բերելով՝ պահել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, սպառնացել, որ կսպանի: Այնուհետև ոստիկանների պատսպարվելուց հետո նա փակել է բնակարանի դուռը: Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք են տարել, հորդորել, որ բացի դուռը, ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և հանձնի ատրճանակը: 73-ամյա տղամարդը, սակայն, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, նաև այդ ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել: Ի վերջո, նրա 49-ամյա որդու ուղեկցությամբ ոստիկանները ներս են մտել բնակարան և վնասազերծել 73-ամյա տղամարդուն: Նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա բուժօգնություն ստանալուց հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
    14:15
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրիգորի Երիցյանը զրկվել է ավագանու անդամի մանդատից
    Երևան քաղաքի ավագանին քննարկել և ընդունել է ավագանու անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը։ 
    14:08
    10.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական ԱԹՍ-ների 2-րդ ներխուժման մասին է հայտնում ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան
    Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է երկրի տարածք ռուսական ԱԹՍ-ների ներխուժման մասին: Ըստ հաղորդագրության՝ արդեն երկրորդ անգամ են Ռումինիայի տարածքում ռուսական ԱԹՍ-ների բեկորներ հայտնաբերվել: Դրանք գտնվել են Ուկրաինային սահմանակից Պերիպրավա քաղաքի մոտ։ Նախորդ օրը ևս Բուխարեստը հայտարարել էր, որ ռուսական ԱԹՍ է հատել իրենց սահմանը, երբ Մոսկվան թիրախավորել էր Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներն ու նավահանգստային ենթակառուցվածքները:
    14:04
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Համերգային շրջագայություն՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում
    ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շրջագայության առաջին երեք համերգները տեղի կունենան Եվրոպայում: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը կկայանա Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում, սեպտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի Էշ սուր Ալզետի քաղաքային թատրոնում, իսկ սեպտեմբերի 17-ին՝ Հունգարիայի երաժշտության տան դահլիճում: Համերգային ծրագիրը ներառում է Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումներ՝ մեծ ջազ նվագախմբի համար: Համերգների մենակատարներն են Ինգա Արշակյանը և Գոռ Սուջյանը: Հոկտեմբերին շրջագայությունը կշարունակվի Աֆրիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ դեկտեմբերին կեզրափակվի Հարավային Ամերիկայում: Նախագիծն իրականացվում է «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շրջանակում: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում»,-ասված է հաղորդագրության մեջ:
    14:00
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը
    ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա այցելության առիթով․ «Միջպետական հարաբերությունների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ պատվիրակության այցելությունն Օտտավա։ Մտահոգիչ է տեղեկանալ, որ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում ներառված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամները՝ առանց ընդդիմության պատգամավորների: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբակցության ըննդիմադիր պատգամավորները միտումնավոր դուրս են մնացել այս պատվիրակությունից։ Այս երևույթն ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։ Ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը ողջունելու մտադրություն չունի կանադահայությունը: Գործող վարչախմբի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի օգտագործմամբ գործելաձևը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Այս բոլորը դատապարտելի արարքներ են ժողովրդավարության դրոշակակիր Կանադայում ապրող ժողովրդի համար։ Վարչախմբի կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով աններելի նահանջ է արձանագրվում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարավորության ուղիների որոնման հետամուտ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները խափանող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետևողական զիջումներով, սահմանազատման ապօրինի և անձնատվողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը և նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, և առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»,-ասված է հայտարարության մեջ:
    13:55
    10.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվա են հասել ուկրաինական ԱԹՍ-ները. զոհ և տասնյակ տուժածներ կան
    Ուկրաինական դրոններն այս գիշեր հասել են Մոսկվայի մարզ: Ռամենսկոե քաղաքում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել՝ 46 տարեկան կին, կան վիրավորներ: Դրոնը մխրճվել է Ռամենսկոեի շենքերից մեկի մեջ: 102 բնակարանից 54-ը տուժել են: Բնակիչներին տարհանում են, որ կարողանան մաքրել ԱԹՍ-ներից մնացած բեկորները: Իշխանությունները խոստացել են փոխհատուցել այն բնակիչներին, որոնք տուժել են ԱԹՍ-ի հարձակումից: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս գիշեր միայն ռուսական տարածքում 144 ուկրաինական դրոն են խոցել: «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները: Ռոս.ավիացիայի տվյալներով՝ ժամանակավոր սահմանափակումներ են նաև Կազանի օդանավակայանում:
    13:48
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18-ամյա Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած
    Ոստիկանության Մալաթյայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Գառնիկ Սահակյանը։ «Գառնիկ Սահակյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանութան Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02», - հայտնում են Ոստիկանությունից:
    13:45
    10.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրելու Հայաստանի առաջարկը
    Հայկական կողմի առաջարկն արդեն մերժել է Բաքուն: Երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն անընդունելի է համարել ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։ Հաջիզադեն հասկացրել է, որ պայմանագիրը չեն ստորագրի, քանի դեռ իրենց նախապայմանները կատարված չեն՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը ու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ պետք է տրամադրի: Հուլիսի սկզբին Ադրբեջանի նախագահն էր առաջարկել նախաստորագրել պայմանագրի հիմնարար սկզբունքները, հիմա Բաքուն մերժում է Երևանի նույն առաջարկը:
    13:34
    10.09.24
    Ավելին