Լրահոս

2024-09-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ
    Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Toyota» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին։ Պետհամարանիշներից մեկը հանված էր, այն պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենայի մեջ։ Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։
    13:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պապիկյանը Կորեայում քննարկել է արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր
    Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր: Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
    13:15
    10.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը կրկնում է Ալիևին և պատրաստ է ստորագրել
    Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ է նա վերահաստատել իր պատրաստակամությունը՝ հիշեցնելով հայկական կողմի առաջարկը Բաքվին՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածներն առանձին՝ որպես հիմնարար փաստաթուղթ, չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ շարունակել: Հայաստանի վարչապետի խոսքով՝ պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ը և նախաբանը համաձայնեցված են, մնացած երեք հոդվածների երկու նախադասություններից մեկն է համաձայնեցված: «Ընդհանուր առմամբ՝ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է 80 տոկոսով»,- նշել է Փաշինյանը՝ կրկնելով օրեր առաջ Ալիևի հնչեցրած թիվը:
    13:08
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա. «Ժողովուրդ»
    Թեև երեկ Ալեն Սիմոնյանը փորձում էր հերքել իր առնչությունը դղյակի հետ, այնուամենայնիվ, ապացուցող լուսանկարներ կան, որ Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձնատանը, որին կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, ուր շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Կադրերում երևում են նաև հենց Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենաները:
    13:05
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռին ընծայաբերվեց Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
    Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծեց, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական առիթով։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց տիար Վահե Գաբրաշին՝ բարձրորեն գնահատելով վերջինիս նախանձախնդիր ոգին, այլև հավատարմությունն ու նվիրումը հանդեպ Սուրբ Էջմիածինը։ Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ արձանագրեց այն օգտաշատ ծառայությունները, որոնք մեծանուն բարերարը շարունակաբար մատուցում է հայրենիքին և Հայոց Եկեղեցուն։ Սուրբ Վլաս եպիսկոպոսի մասունքարանը ի պահ հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը, ուր այցելու հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու սրբի մասունքներից ճառագող օրհնությանը։
    13:00
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առուշ Առուշանյանը կազարազտրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
    Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։ «Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրի դիմաց»,- նշեց նախագահողը։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։
    12:51
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. քաղաքացիներ են բերման ենթարկվել
    Երևան-Աշտարակ ավտոճանապարհին լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: Ոստիկաններն ուժով փորձում են հեռացնել մայրուղին փակած ավտոմեքենաներից մեկը։ Նաև քաշքշելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քասախցիներին։
    12:48
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Օգոստոսին շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 158 դեպք, հայտնում են ՀՀ ԲԸՏՄ-ից։ «Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 32 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 63 հաշվարկ՝ 60.343.272 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 10 որոշում, նշանակվել 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 4 վարչական վարույթ: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 9 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 365 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 320․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 66 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 9.177.902 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 64 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 50 որոշում, նշանակվել 5.750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 19 վարչական վարույթ: Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 7 դեպք։ Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Արձանագրվել է 2 դեպք։ Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Չափագրում Իրականացվել է 4 չափագրման աշխատանք՝ ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և բազալտե բլոկների տեղափոխման դեպքերով Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 37 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 31 հաշվարկ՝ 51.967.962 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 68 որոշում, նշանակվել 11.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գործունեության կասեցում 5 տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցում՝ • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 3 • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 2 Տրվել է պարտադիր կատարման 39 հանձնարարական • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -16 • մթնոլորտային օդի պահպանություն-3 • հողերի օգտագործում և պահպանություն -4 • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 2 • ընդերքօգտագործուման և ընդերքի պահպանության -13 • պետական փորձաքննություններ-1 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.589.475 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 12.358.866 ՀՀ դրամ»,-ասված է հաղորդագրության մեջ:
    12:45
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կառավարությունը փայ է մտնում բիզնեսին․ Փաշինյանը խաբել է. Մաս 213․ «Ժողովուրդ»
    «Ներդրումների անձեռնմխելիություն» խոստմանն անդրադառնալիս բազմաթիվ օրինակներից հիշենք ևս մեկը՝ «Լիդիան» ընկերությունը, որն Հայաստանի հանքարդյունաբերության ամենաաղմկոտ ու ամենաքննադատված նախագծերից մեկն է՝ Ամուլսարի ոսկու հանքով։ Հանքը արդեն պատրաստ էր շահագործման, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Դրանից հետո մի քանի հոգի պարզապես փակեցին հանքի ճանապարհը՝ ստանալով Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որը խոստացել էր շահագործման ազդեցության վերաբերյալ նոր փորձաքննություններ անել։ Պետությունը հատկացրեց ավելի քան 600 հազար դոլար, նոր փորձաքննություններ անցկացրեց, սակայն որևէ խոչընդոտ չհայտնաբերեց, որը հիմք կտար հանքը չշահագործելու համար։ Այս ընթացքում ներդրողը կորցրեց միլիոնավոր դոլարներ, շուրջ 2 հազար անձինք զրկվեցին աշխատանքից: 5 տարվա քաշքշուքից հետո 2023թ․ փետրվարին որոշվեց, որ հանքը կաշխատի։ Փոխարենը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Այսինքն՝ Կառավարությունը դառնում է փայատեր այս ընկերությունում: Առայժմ հայտնի չէ՝ ինչու՞ կամ ինչի՞ դիմաց է ընկերությունը բաժնեմասեր նվիրել Կառավարությանը:
    12:39
    10.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Մոսկվայում զոհ կա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով. փակ են օդակայանները
    Հայլուր 12։30 Մոսկվայում զոհ կա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով. փակ են օդակայանները
    12:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մի շարք ոլորտներ կդադարեն օգտվել շրջանառության հարկի արտոնություններից․ «Փաստ»
    Խոսքը փաստաբանական և նոտարական գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու մասին է: Խնդիրն այն է, որ առկա են մասնագիտական բնույթ ունեցող մի շարք այլ աշխատանքներ և ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռևս թույլատրված է: Այս առումով հարկման հավասարության սկզբունքի ապահովումը ենթադրում է, որ մասնագիտական բնույթ ունեցող այդ աշխատանքների և ծառայությունների հարկումը նույնպես պետք է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
    12:19
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԺ աշնանային նստաշրջանի դրամատիկ մեկնարկը․ «Հրապարակ»
    Նրան երկրորդեց մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանը` արդարացնելով Ալիևին և մեղքը դնելով Սամվել Շահրամանյանի վրա, որի հրամանագիրն է, իբրև թե, հիմք դարձել Արցախից հայերի արտագաղթի համար: Իսկ ինքը` այս «մասսայի» առաջնորդը «Կեցցե հեծանիվից» հետո հերթական անհեթեթ կարգախոսը երկնեց. «Այստեղ հաց, այստեղ կաց»:
    12:15
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրէաբանական անհամապատասխանություններ մարինացված պահածոներում. ՍԱՏՄ-ից զգուշացնում են
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին։ Գավառ քաղաքում գործող մարինացված պահածոների այս արտադրամասի գործունեությունը, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, տրվել է արտադրատեսակները իրացման ցանցից հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման կարգադրագիր, որի պահանջը կատարվել է. խմբաքանակը ոչնչացվել է: Սահմանվել է խախտումները վերցնելու ժամկետ:
    12:00
    10.09.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.09.2024
    Մամուլի տեսություն 10.09.2024
    11:50
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների միջև ագրոպարենային ապրանքների շրջանառության մեծացմանը, գյուղատնտեսության թվայնացմանն ու ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողների միջև հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։ Գևորգ Պապոյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
    11:45
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այնթապ գյուղում վիճաբանության հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
    Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ 18 և 42 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում Այնթապ գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը, երկու որդիները և նրանց 10-ից ավելի ընկերները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված հայր և որդու ու նրանց ազգականի հետ, որի ընթացքում իրենց հետ նախապես վերցրած դանակով, գարեջրի կոտրած շշերով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրանց: 18-ամյա երիտասարդը մարմնի տարբեր մասերում ստացել է կտրած-ծակած թափանցող բազմաթիվ վնասվածքներ, մարմնական վնասվածք է ստացել նաև նրա 42-ամյա հայրը: Հետագա միջոցառումներով այնթապցի 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տուժող 42-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ իր որդուն դանակով հարվածներ է հասցրել ձերբակալված 53-ամյա տղամարդու 26-ամյա որդին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 26-ամյա երիտասարդին, հանցագործության մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Սեպտեմբերի 8-ի ժամը 5.30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 18-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է: Մասիսի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
    11:30
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սևանի ափին ՔՊ-ն մինչև ուշ գիշեր քեֆ է արել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչև ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում:
    11:20
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համագործակցություն և փորձի փոխանակում. ԱՍՀ պատվիրակությունը Բոսնիա և Հերցեգովինայում է
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ Բոսնիա և Հերցեգովինա կատարած միջկառավարական փորձի փոխանակման այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը և սոցիալական ծառայություններում մասնագիտացած հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ հանդիպել են Բոսնիա և Հերցեգովինայի Մարդու իրավունքների և փախստականների նախարար Սևլիդ Հուրթիչին և պետական ու համայնքային տարբեր մարմինների ղեկավարների, անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Հուրթիչը նշել է, որ պատրաստակամ են իրենց ողջ դրական փորձառությունը կիսել Հայաստանի հետ այնպես, որ Հայաստանի սոցիալական բնակարանների ապահովման ինքնաբավ մոդելների ընտրության սկզբնակետն ավելի առաջավոր կետից սկսվի և ոչ զրոյական։ Բոսնիա և Հերցեգովինայի պաշտոնյաները ներկայացրել են «Կաթոլիկ օգնության ծառայություններ» մարդասիրական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում բնակարանաշինության և դրանց կառավարման ինքնաբավության տանող գործիքները, որի շնորհիվ տեղահանված անձանց, փախստականների և սոցիալ-տնտեսական այլ խոցելի խմբերի համար հնարավոր է դառնում անօթևանության հաղթահարման կայուն լուծումներ ստանալ։ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց համար նախատեսված բնակարանային ապահովման ՀՀ պետական աջակցության ծրագրի մասին, նշել, որ հետաքրքրված են նաև այս մոդելի ուսումնասիրությամբ և Հայաստանում դրա հնարավոր կիրառությամբ՝ հաշվի առնելով բռնի տեղահանվածների շրջանում խոցելի և փոքր կազմով ընտանիքների կարիքները։ Բոսնիա և Հերցեգովինայում և բալկանյան երկրներում «Կաթոլիկ օգնության ծառայությունների» տեղական ղեկավար տիկին Սանելա Իմամովիչը նշել է, որ ոգեշնչված են իրենց 15 տարվա անցած ուղին, մարտահրավերները և քաղված դասերը ներկայացնել Հայաստանին՝ հուսալով, որ դա օգտակար կլինի Հայաստանի բնակիչների համար։ Այցը կազմակերպվել էր «Կաթոլիկ օգնության ծառայություններ» մարդասիրական կազմակերպության կողմից, որը Բոսնիա և Հերցեգովինայում սկսել է իր առաջին պիլոտային ծրագիրը դեռևս 2007 թվականին և աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի պետական ինստիտուտներին և համայնքներին օրենսդրության մշակման և մոդելի ներդրման հարցում։ Այսօր ամբողջ երկրով մեկ շուրջ 10000 բնակիչ հանդիսանում է ոչ առևտրային սոցիալական բնակարանների մոդելով տրամադրվող ծառայության շահառու։ Այցի ընթացքում քննարկվել են նաև Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական բնակարանների մասին երկրի օրենսդրությանը՝ ընթացակարգերին, դիմելու չափանիշներին, շահառուների շրջանակին, իրականացման մեխանիզմներին և համայնքների դերակատարությանը։ Հայաստանի պատվիրակությունը այցելել է նաև Բոսնիա և Հերցեգովինայի տարբեր համայնքներում գործող սոցիալական տներ՝ տեղում ծանոթանալու շահույթ չհետապնդող սոցիալական բնակապահովման ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև անմիջականորեն շահառուներից տեղեկանալու մանրամասներին։ Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բոսնիա և Հերցեգովինայի դրական փորձը և սոցիալական բնակապահովության հաջողված ինքնաբավ մոդելը պիլոտային ծրագրի միջոցով Հայաստանում փորձարկելու հարցում։
    11:15
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ւմ է ձեռնտու նման «տեղեկություններ» դաշտ նետելը․ «Փաստ»
    Այն, որ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում Կիևի հետ "սիրախաղերի" մեջ է եղել, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան, ըստ տարբեր տեղեկությունների, 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենք է վաճառել Ադրբեջանին, ակնհայտ է: Սակայն բանն այն է, որ վերոնշյալ տեղեկության առումով՝ կապված Ուկրաինային զենք վաճառելու հետ, չկա որևէ ապացույց, որևէ փաստարկ: Այդ դեպքում ո՞ւմ է ձեռնտու դաշտ նետել նման տեղեկություն: Ռուսաստանին ձեռնտու չէ ավելի վատացնել Հայաստանի հետ առանց այն էլ վատացող հարաբերությունները: Ստացվում է՝ դա առաջին հերթին կարող է ձեռնտու լինել Արևմուտքին, որի գլխավոր նպատակը հայ-ռուսական հարաբերությունները մինչև վերջ փչացնելն է, ինչ միջոցներով էլ լինի:
    11:05
    10.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը
    Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսված կարգավորումները։ Ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծման ուղիներ մշակելու հարցում:
    11:00
    10.09.24
    Ավելին